Նավակը (մուլտֆիլմ)
Նավակը, խորհրդային մուլտիպլիկացոն ֆիլմ` երեխաների համար[1], նկարահանվել է 1956 թվականին, ըստ Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի[2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Զինաիդա Բոկարյովա, Գեորգի Վիցին, Գալինա Իվանովա, Գալինա Նովոժիլովա, Իրինա Պոտոցկայա և Յուրի Խրժանովսկի |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 642 s |
Թվական | 1956 |
Սյուժե
խմբագրելՀեքիաթը պատմում է չորս ընկերների` Մրջյունի, Ճուտիկի, Մկնիկի և Որդի մասին։ Նրանք գնում են զբոսանքի և լճակի ափին հանդիպում են գորտին, որը նրանց կանչում է լողալու։ Ընկերները չէին կարողանում լողալ, և գորտն սկսում է ծիծաղել նրանց վրա։ Ընկերները որոշում են նավարկության գնալ և միասին նավակ են պատրաստում արմատի կտորից, իսկ առագաստի փոխարեն օգտագործում են մեծ տերև։
Ընկերները ուրախ լողում էին նավակով, բայց հանկարծ ամպերը փակում են արևը, քամին սաստկանում է և փոթորիկ է սկսվում։ Ալիքը քշում է Ճուտիկին, բայց գորտը փրկում է նրան։ Իսկ մյուսները նավակայմից բռնած հասնում են կղզի։ Գորտն այնտեղ է բերում Ճուտիկին և լողալով հեռանում։ Իսկ ընկերները նորից են լողում և նույնիսկ կարողանում են փրկել գորտին չար գայլաձուկից։
Տարբերություն սկզբնական տեքստից
խմբագրել- Սկզբնական պատմությունը վերջանում էր նավարկումով, իսկ մուլտֆիլմի սյուժեն բավական երկար է։
- Սկզբնական տեքստում նավակի կորպուսի կառուցման համար օգտագործվում է ընկույզի կճեպ, իսկ մուլտֆիլմում` ծառի կեղև։
- Սկզբնական տեքստում գործող կերպարներից մեկը եղել է բզեզ, իսկ մուլտֆիլմում` որդ (ավելի ուշ` թիթեռ)։
Հեղինակներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Վլադիմիր Սուտեև |
Երգերի բառերի հեղինակ | Միխայիլ Վոլպին |
Ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Կոմպոզիտոր | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Օգնականներ | Վլադիմիր Բալաշով, Ե. Նովոսելսկայա, Տատյանա Սազոնովա, Ա. Ֆիրսովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Դիմիտրի Բելով, Վլադիմիր Պեկար, Վադիմ Դոլգիխ, Լև Պոպով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Նադեժդա Պրիվալովա, Ռենատա Միրենկովա, Բորիս Չանի |
Դերասաններ | Զինաիդա Բոկարյովա-ճուտիկ Գեորգի Վիցին-մրջյուն Գալինա Իվանովա Գալինա Նովոժիլովա-թիթեռ Իրինա Պոտոցկայա Յուրի Խրժանովսկի-գորտ/որդ (կարճ արտահայտություն) |
Գրականություն
խմբագրել- Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5 , 978-5-17-073720-8 Сказки и иллюстрации к ним — Владимира Сутеева. Сказка «Кораблик» — стр. 17-22.
- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 5.. — М.: Искусство, 1958. — 290 с. В. Сутеев «Кораблик», стр. 3.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Кораблик(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Кораблик» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում