Նավթային քարեր
Նավթային քարեր, քաղաքատիպ ավան Ադրբեջանում, Ապշերոնի թերակղզուց 42 կմ հեռու։ Մտնում է Բաքվի Ազիզբեկովի շրջանի մեջ,։ Կառուցվել է 1949 թվականին, Կասպից ծովում, «Սև ժայռեր» քարաբլրաշարերի շուրջը, մետաղյա ցցերի վրա, ծովի հատակից նավթ արդյունահանելու նպատակով։ Նավթաբեր շերտերը գտնվում են 0,2—2,9 կմ խորություններում։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/0/0f/Oil_Rocks_near_Baku.jpg/250px-Oil_Rocks_near_Baku.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 193)։ ![]() |