Նատալյա Գլան
Նատալյա Ալեքսանդրովնա Գլան (ի ծնե՝ Ռժեպիշևսկայա, ռուս.՝ Ната́лия Алекса́ндровна Глан, հունվարի 4 (17), 1904 կամ 1904[1], Խարկով, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1966 կամ 1966[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային խորեոգրաֆ, պարուհի, դերասանուհի։ Որպես խորեոգրաֆ 1920-ական թվականներին ստեղծել է էստրադային նոր պար, որում միավորել է շարժումների գրոտեսկային պատկերը կենցաղային ժեստերի հետ։ Աշխատել է իր ժամանակի խոշորագույն թատերական ռեժիսորների հետ, ինչպես Ալեքսանդր Թաիրովը, Վսևոլոդ Մեյերխոլդը, Բորիս Պոկրովսկին։
Նատալյա Գլան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4 (17), 1904 կամ 1904[1] |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1966 կամ 1966[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի և պարուսույց |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Ռժեպիշևսկի |
Կենսագրություն
խմբագրելՆատալյա Ռժեպիշևսկայան ծնվել է 1904 թվականի հունվարի 4-ին (17) Խարկովում[2], հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Ռժեպիշևսկու ընտանիքում[3]։ Զբաղվել է բազմաթիվ պարային ստուդիաներում, այդ թվում Լև Լուկինի ստուդիայում։ Որպես խորեոգրաֆ Նատալյա Գլանի առաջնելույթը կայացել է 1924 թվականին Ֆրեդերիկ Շոպենի երաժշտությամբ պարային ելույթների համերգային ծրագրով Մոսկվայի Կամերային թատրոնի բեմում։ Իր առաջին բեմադրության մեջ Գլանն օգտագործել է պլաստիկ պարի և էքսցենտրիզմի միջոցները։ Այդ պարերից մի քանիսը հետագայում տեղափոխվել են էստրադա[2]։
Ընդունելով Նիկոլայ Ֆորեգարի ոճաբանությունը՝ Բեմական արվեստի տեխնիկումի խորեոգրաֆիկ բաժանմունքում կայացած Յուրի Միլյուտինի երաժշտությամբ «Իվան Մալյար և չորս պճնամոլներ» պարային ներկայացման մեջ Նատալյա Գլանը որոշ պարային սատիրիկ, պամֆլետային տեսարաններում ներառել է ժամանակակից փողոցի տեսակներ՝ առևտրականներ, ոստիկաններ, անապաստաններ[2]։
Նատալյա Գլանը բեմադրել է պարեր Ալեքսանդր Թաիրովի «Ցերեկ և գիշեր» (1926), «Սերը ծփիների տակ» (1926) ներկայացումների համար և ստեղծել է Վլադիմիր Մայակովսկու պիեսի հիման վրա Վսևոլոդ Մեյերխոլդի «Փայտոջիլ» ներկայացման պլաստիկան (1929)։ 1930-ական թվականների սկզբին աշխատել է Մոսկվայի և Լենինգրադի մյուզիք հոլերում։ Գլանը բեմադրել է պարեր «Ինչպես 14-րդ դիվիզան գնաց դրախտ», «Կրկեսի գմբեթի տակ» և այլ ներկայացումների համար[2]։
Գլանի պարերին, ինչպես նշել է Նատալյա Շերեմետևսկայան, հատուկ են «շարժումների սուր գրոտեսկային պատկերը կենցաղային ժեստերի համադրությամբ»։ Նա «ժխտել է պարային տեխնիկան որպես ինքնանպատակ՝ ձգտելով ենթարկել այն բեմական պատկերավորությանը»[2]։
1926 թվականին Նատալյա Գլանը գլխավոր դեր է խաղացել իր ամուսին Բորիս Բառնետի առաջին և Ֆյոդոր Օցեպի «Միսս Մենդ» ֆիլմում[3]։
Ինչպես և իր քույրը՝ Գալինա Շախովսկայան, Նատալյա Գլանը մտերիմ է եղել Լյուբով Օռլովայի հետ[3]։
Կյանքի վերջին տարիներին եղել է օպերային ռժիսոր Բորիս Պոկրովսկու օգնականը Մեծ թատրոնում։ Նրա մահը Պոկրովսկու համար մեծ կորուստ է եղել.
Իմ բախտը բերել է Մեծ թատրոնում աշխատել Նատալյա Ալեքսանդրովնա Գլանի հետ, որը օժտված է բացառիկ շնորհով և հոգու ու մասնագիտական հիասքանչ համակցությամբ՝ որպես ռեժիսորի օգնական։ Նա լիակատար վստահում էր բեմադրիչին և հարյուր տոկոսով «յուրացնում էր» նրա գաղափարները։ Դա ծառայություն չէր, դա սպասավորում էր[4]։ |
Մահացել է 1966 թվականի սեպտեմբերի 12-ին Մոսկվայում։ Աճյունասափորը թաղվել է Նոր Դոնյան գերեզմանատանը[5]։
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Ալեքսանդր Իվանովսկի Ռժեպիշևսկի (1879—1930), ռուս և խորհրդային ճարտարապետ[3]։
- Քույրը՝ Գալինա Ալեքսանդրովնա Շախովսկայա (ի ծնե՝ Ռժեպիշևսկայա, 1908—1995), խորհրդային պարուհի, բալետմեյստեր[3]։
- Ամուսին (ամուսնալուծված)՝ Բորիս Բառնետ (1902—1965), խորհրդային կինոռեժիսոր և դերասան[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Шереметьевская Н. Е. «Глан (Ржепишевская) Наталия Александровна». Энциклопедия циркового и эстрадного искусства. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кушниров Марк. Светлый путь, или Чарли и Спенсер. — М.: Терра — Книжный клуб, Олимп, 1998. — 320 с. — (Кумиры). — ISBN 5-7390-0572-8, 5-300-01884-8
- ↑ Покровский Б. А. Ступени профессии. — М.: Всероссийское театральное общество, 1984. — С. 85—87.
- ↑ «Фотография могилы Наталии Глан на Донском кладбище». «Где дремлют мёртвые…». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
Գրականություն
խմբագրել- Ли (Черепнин А.). Глядя, как танцуют. Итоги и виды // Зрелища. — 1924. — № 89. — С. 10.
- Шереметьевская Н. Танец на эстраде. — М.: Искусство, 1985. — С. 116—121.
Արտաքին հղումներ
խմբագրել- Шереметьевская Н. Е. «Глан (Ржепишевская) Наталия Александровна». Энциклопедия циркового и эстрадного искусства. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.