Նատալյա Վասկո
Նատալյա Վասկո (ուկր․՝ Ната́ля Любоми́рівна Васько́, հոկտեմբերի 19, 1972[1], Չերվոնոգրադ, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ) , կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ուկրաինացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ «Золота дзиґа» ազգային կինոմրցանակի դափնեկիր «Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում («Տատրակի բույնը» ֆիլմի համար, 2017)[2]։ Ուկրաինական կինոակադեմիայի անդամ[3]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Չերվոնոգրադ, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան (1994) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1972 թվականի հոկտեմբերի 19-ին Լվովի մարզի Չերվոնոգրադ քաղաքում, շարքային հանքագործի ընտանիքում։ Դեռ դպրոցական տարիներին աչքի է ընկել դերասանական ձիրքով, խաղացել է մանկական ստեղծագործական կենտրոնի «Հեքիաթ» թատրոնում, հանդես եկել տարաբնույթ դերերի կատարմամբ՝ մարմնավորելով արքայադուստրից մինչև վհուկ ընկած դիապազոնի կերպարներ։
Դպրոցից հետո ընդունվել է Կիևի թատերական արվեստի պետական ինստիտուտ, որն ավարտել է 1994 թվականին։ Դեռ 4-րդ կուրսի ուսանող՝ խաղացել է Կիևի դրամայի և կատակերգության ակադեմիական թատրոնում։
1999-2019 թվականներին եղել է Կիևի երիտասարդական թատրոնի առաջատար դերասանուհին[4]։
2008 թվականից վարում է ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի «Առավոտը «Ինտեր»-ի հետ» շոուն։
Առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր[5][6]։ 2022 թվականին, ութ տարի տևած մտերմիկ հարաբերություններից հետո, ամուսնացել է Անդրեյ Շեստովի հետ[7]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2007 | Ամուսինը վերադառնում է գործուղումից | ||
2008 | Արկածախնդրության չհակված կինը | Նադեժդա | Հեռուստաֆիլմ |
Կույսի նշանի ներքո | |||
2011 | Բալլադ ռմբահարողի մասին | Սվետլանա Պարխոմենկո | |
2012 | Zvychayna sprava | ||
Սա իմ շունն է | Լյուդմիլա | Հեռուստաֆիլմ | |
2013 | Կրեդենս | Օլենկա | |
2016 | Տատրակի բույնը | Գալինա | Ոսկե Ձիգա մրցանակ կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար |
2018 | I Am Illusion | կարճամետրաժ | |
2019 | 1918․ Կրուտիի ճակատամարտը | Մայր | |
Հյուրանոց Edelveys | |||
2020 | Viddana | ||
Tokola | |||
2021 | Երբ քնած ենք |
Հեռուստասերիալներ
խմբագրելՏարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2004 | Բոռը | Ջուլիա Բարտոն | |
2007 | Սրտին չես հրամայի | Վալենտինա | |
2013 | Ուշացած զղջում | Օլգա Իլիեսկու | Մինիսերիալ |
2014 | Հանցանքն ուշադրության կենտրոնում | ||
Ետ բեր իմ սերը | Տատյանա Օռլովա | ||
2015 | Ճակատագրի նետած վիճակը | Մինիսերիալ | |
2015-16 | Ամեն ինչ կարող եմ՝ հանուն սիրո | Գալինա Գորոդեցկայա | |
2016 | Ընկեցիկները | ||
Վհուկը | Կալի | ||
2017 | Կանանց բժիշկը 3 | ||
Ոտնաթաթերը վեր | |||
2018 | Ռազմական դրության օրենքներով 2 | Նինա Գուսևա | |
2019 | Թաքուն սեր | Բուբա | |
Դուստրեր-մայրեր | Նատալյա Կովալևիչ | ||
Ժառանգականության դարանը | Ախտաբան Օլգա | ||
2020 | Կամավորը | Գալյա | Մինիսերիալ |
Sex, Insta i ZNO | Եվայի մայր | Առաջին դրվագում | |
2021 | Մեռած շուշաններ |
Երաժշտական տեսահոլովակ
խմբագրելՊարգևներ և առաջադրումներ
խմբագրելՊարգևներ և առաջադրումներ | ||||
---|---|---|---|---|
Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Աշխատանքը | Արդյունքը |
2011 | Бронек | Բեմական ակնառու աշխատանք | Талан | Հաղթանակ |
2017 | Viva! Найкрасивіші | Ուկրաինայի ամենագեղեցիկ կին | Առաջադրված | |
Золота дзиґа | Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում | Տատրակի բույնը | Հաղթանակ | |
2018 | Viva! Найкрасивіші | Ուկրաինայի ամենագեղեցիկ կին | Առաջադրված | |
2019 | Імперія краси | Ուկրաինական կինոյի և հեռուստատեսության ասպարեզներում զգալի ավանդի ներդրում | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://maximum.fm/zolota-dziga-ogolosheno-peremozhciv-pershogo-ukrayinskogo-oskara_n119405. Վերցված է 21.04.2017-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|url-архіву=
ignored (օգնություն); Unknown parameter|вебсайт=
ignored (օգնություն); Unknown parameter|дата-архіву=
ignored (օգնություն); Unknown parameter|назва=
ignored (օգնություն); Unknown parameter|розміщення=
ignored (օգնություն) - ↑ Члени Української кіноакадемії
- ↑ Сергій ВАСИЛЬЄВ, Віталій ЖЕЖЕРА 25 Молодих історій. Ювілейне ревю (2005)
- ↑ «Наталя Васько на порталі «Кіно-театр»». Արխիվացված է օրիգինալից 13 лютого 2020-ին. Վերցված է 13 лютого 2020-ին.
- ↑ «Наталя Васько на «Телепорталі»». Արխիվացված է օրիգինալից 13 лютого 2020-ին. Վերցված է 13 лютого 2020-ին.
- ↑ ««У цей вирішальний час боротьби за незалежність від рашистської навали»: Наталія Васько повінчалася зі своїм обранцем». «Українська правда» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 9 березня 2022-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Дівчата Кравець та дочка Корогодського знялися у кліпі Шурова з Паш про першу леді». tabloid.pravda.com.ua. ТаблоID. 2019 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 12 вересня 2019-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|мертвий-url=
ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Nataliya Vasko Internet Movie Database կայքում
- Васько Наталя Любомирівна Արխիվացված 2016-12-24 Wayback Machine на сайті Молодого театру
- Наталя Васько Արխիվացված 2016-12-25 Wayback Machine на Кіно Світ
- Васько Наталя Любомирівна Արխիվացված 2016-12-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Վասկո» հոդվածին։ |