Նարեկ եպիսկոպոս Բերբերյան (ավազանի անունը՝ Վազգեն) (հոկտեմբերի 28, 1967(1967-10-28), Բեյրութ, Լիբանան), հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մաս կազմող Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ (2014 թվականից)[1][2]։

Նարեկ Բերբերյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1967(1967-10-28) (57 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունաստվածաբանություն
 Narek Berberian Վիքիպահեստում

Կրթություն

խմբագրել

Նարեկ Բերբերյանը նախնական կրթությունը ստացել է Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանում։ 1981-1987 թվականներին սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1987 թվականին ավարտելով հոգևոր ճեմարանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից նշանակվել է վեհարանի քարտուղար։ Նույն թվականին ներկայացրել և պաշտպանել է ավարտաճառ՝ Սուրբ Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ» աշխատությամբ[1][2][2]։

Աստվածաբանական կրթությունը շարունակելու նպատակով 1988 թվականին Վազգեն Առաջին կաթողիկոսի կողմից ուղարկվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նույն թվականին ընդունվել է Նյու Յորքի Սուրբ Վլադիմիր Ուղղափառ Աստվածաբանական ճեմարանը՝ կենտրոնանալով Նոր Կտակարանի մեկնողական գրականության վրա։ 1991 թվականին, ներկայացնելով «Հովհաննես Մկրտիչը՝ ըստ չորս ավետարանիչների» թեմայով ավարտաճառը, արժանացել է համալսարանի գերազանց գնահատականին։ Նույն թվականին ավարտել է համալսարանի բոլոր դանընթացները՝ ստանալով «Աստվածաբանության Մագիստրոս»-ի որակավորում։ Նյու Յորքում ուսանելու տարիներին հաճախել է Կոնկորդիայի քոլեջի դաշնամուրի դասընթացների[1]։

1991 թվականին ընդունվել է Նյու Յորքի Անգլիկան եկեղեցու Ընդհանուր հոգևոր ճեմարան և շարունակելու իր բարձրագույն կրթությունը։ Այդ ընթացքում ուսումնասիրել է Հովհաննեսի ավետարանի աստվածաբանությունը։ Ճեմարանն ավարտել է գերազանցությամբ՝ պաշտպանելով «Ղազարոսի Հարության մեկնությունը» թեմայով ավարտաճառը և արժանանալով «Մագիստրոսի Սրբազան Աստվածաբանության» երկրորդ տիտղոսին[1]։

Վիրջինիայում ծառայելու ընթացքում կրթությունը շարունակել է Միացյալ աստվածաբանական ճեմարանում։ 1998 թվականին ներակայացրել է «Քահանայության կարգը» թեմայով իր աստվածաբանական ավարտաճառը և ստանացել գերազանց գնահատական՝ արժանացել է «Աստվածաբանության դոկտոր» բարձր տիտղոսին[1][2]։

Հոգևոր գործունեություն

խմբագրել

Նարեկ Բերբերյանը 1986 թվականին Էջմիածնի Մայր տաճարում Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։ 1991 թվականին Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կարգադրությամբ մեկնել է Տեխաս նահանգ և հոգևոր ծառայություն իրականացրել Հյուսթոնի Անդերսոնի կենտրոն հիվանդանոցում։ Նույն թվականին Նարեկ Բերբերյանը նշանակվել է Նյու Յորքի Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու հոգևոր սպասավոր[1][2]։

1992 թվականի հուլիսի 26-ին Նարեկ Բերբերյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր եկեղեցում Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից ձեռնադրվել է որպես կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Հայր Նարեկ աբեղա և իր ուխտագիրը Մայր Աթոռին ներկայացնելուց հետո համալրել է Էջմիածնի միաբանության շարքերը։ Նույն թվականին Նարեկ Բերբերյանը նշանակվել է Հյուստնի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավոր և պատասխանատու։ Այստեղ կարճատև հոգևոր ծառայության ընթացքում ստեղծել է պատանեկան երգչախումբ և երիտասարդաց միություն[1][2]։

1994 թվականին Նարեկը Բերբերյանը նշանակվել է Ռիչմոնդ Վիրջինիայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ[1][2]։

1995 թվականին ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից Նարեկ Բերբերյանն արժանացել է վարդապետական աստիճանի։

Նարեկ Բերբերյանը 2000-2001 թվականներին նշանակվել է Հարթֆորդի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 2003 թվականին՝ Հարավային Ֆլորիդայի Սուրբ Դավիթ եկեղեցու հոգևոր հովիվ։ Սուրբ Դավիթ եկեղեցում հոգևոր սպասավորության ընթացքում նա կազմակերպել է մանկական երգչախումբ, Աստվածաշնչի հատուկ դասընթացներ, սարկավագաց դասի պատրաստություն, հայերեն լեզվի դասընթացներ և այլ ծրագրեր:Սուրբ Դավիթ եկեղեցում նրա հովվական ծառայության ժամանակ կատարվել է լայնածավալ վերանորոգության աշխատանքներ[1][2]։

Բրազիլիայի հայոց թեմ

խմբագրել

2013 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից հոգևոր ծառայության է նշանակվել Բրազիլիայի հայոց թեմում։ 2014 թվականի մարտ 31-ին թեմական պատգամավորական ժողովի ժամանակ Նարեկ Բերբերյանը ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ։ Նույն թվականի նոյեմբերի 16-ին Նարեկ Բերբերյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից օծվում է Եպիսկոպոս[1][2][3]։

Նրա աշխատանքի շնորհիվ Բրազիլիայի հայոց թեմում տեղի են ունենում դպրաց և սարկավագաց պատրաստություններ, ստեղծվել է կիրակնօրյա դպրոց, երիտասարդաց միություն, յուրաքանչյուր կիրակի լույս է տեսնում թեմի պաշտոնական թերթը, իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր[2]։

Պարգևներ

խմբագրել

Նարեկ Բերբերյանն արժանացել է Հայաստանի Սփյուռքի նախարարությունը մեդալով։ 2021 թվականին Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել