Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նարինե Ավագյան (հոկտեմբերի 15, 1976(1976-10-15), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), գրող, մանկավարժ, Գրողների միջազգային միության, ՀԳՄ (Հայաստանի գրողների միության), ԱՄՆ հայ գրողների միության անդամ, ինչպես նաև «Տիր» գրական-մշակութային ակումբի և «Творчество и потенциал» միջազգային գրական ակումբի անդամ[2]։

Նարինե Ավագյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1976(1976-10-15) (48 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող, մանկավարժ և լեզվաբան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ
ԱշխատավայրԵրևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց, Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց և Երևանի Քաղաքապետարանի <<Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան>>

Կենսագրություն

խմբագրել

Նարինե Ավագյանը ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 15-ին Գյումրիում` մտավորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Գյումրու՝ Մ. Մաշտոցի անվան հ 29 միջնակարգ դպրոցում, ապա՝ Գիտությունների Ակադեմիային կից հատուկ քոլեջ-վարժարանում։

Ընդունվել և ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի անգլերենի բաժինը գերազանց առաջադիմությամբ։ 2000 թվականից ապրում է Երևանում։ 2000-2018 թթ. զբաղվել է մանկավարժությամբ. դասավանդել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 և Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում` որպես «Օտար Լեզվի» ուսուցչուհի։

2018-2019 թթ. աշխատել է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում՝ որպես Ֆրանկոֆոնիայի բաժնի վարիչ։ Բացի մասնագիտական զբաղվածությունից` հետաքրքրված է փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ։

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Բանաստեղծի ներաշխարհում մեծ տեղ ունի հայրենիքի, սիրո և երջանկության թեման։ Առաջին ժողովածուն՝ «Ես՝ առանց ինձ», լույս է տեսել 2012 թվականին[3]։ Բանաստեղծությունների այս շարքը հիմնականում սիրային բովանդակությամբ է։ Նկարազարդ այս գիրքը  պարունակում է 81 բանաստեղծություն, որում երևում է հեղինակի սերը կյանքի, բնության և մարդկության հանդեպ[4]։

Երկրորդ ժողովածուն լույս է տեսել 2014 թվականին՝ «Լռության խորհուրդը» խորագրով` առաջաբանը՝ գրականագետ Անի Փաշայանի։ Ժողովածուն բաղկացած է 8 շարքից, որտեղ դրսևորվում է մարդու ներաշխարհը, ապրումները, տարբեր հոգեվիճակներ՝ լի լավատեսությամբ և կենսասիրությամբ։

2015 թվականին լույս է տեսել  «Մանկության մորորակը» մանկական բանաստեղծությունների ժողովածուն։ 2016 թվականին լույս է տեսել «Նուռը» պատմվածքը, 2017 թվականին՝ բանաստեղծությունների «Չլրացված տողերի լուսանցքներում» ժողովածուն, 2018 թվականին՝ «Զրույց անցած կայարանների մասին» ընտրանին[5], 2021 թվականին՝ «365 Արար» աֆորիզմների ժողովածուն, «Մանուկն ու արևը» մանկական ժողովածուները։

Հեղինակի գործերը պարբերաբար թարգմանվում են ռուսերեն և տպագրվում ինչպես համահեղինակային ժողովածուներում, այնպես էլ արտերկրում լույս տեսնող պարբերական գրական մամուլներում։

Նարինե Ավագյանը 9 գրքի հեղինակ է։

Տպագրված գրքերի ցանկ

խմբագրել
  1. «Ես՝ առանց ինձ», 2012 թվական
  2. «Լռության խորհուրդը», 2014 թվական
  3. «Մանկության մոլորակը», 2015 թվական
  4. «Նուռը», 2016 թվական
  5. «Չլրացված տողերի լուսանցքներում», 2017 թվական
  6. «Զրույց անցած կայարանների մասին», 2018 թվական
  7. «365 Արար», 2021 թվական
  8. «Մանուկն ու արևը», 2021 թվական
  9. «Дитя и Солнце», 2021 թվական

Համահեղինակային ժողովածուներ

խմբագրել
  1. 2014 թվական, «Շիրակ աշխարհ» գիրք-հանրագիտարան, հատոր 11, «Ասողիկ» հրատարակչություն
  2. 2015 թվական, «Անցյալը չի լռում» տարեգիրք, հատոր առաջին, «Ասողիկ» հրատարակչություն
  3. 2015 թվական, «Ոգեզարթոնք» տարեգիրք, գիրք առաջին, հեղինակային հրատարակություն
  4. 2016 թվական, «101 աղոթք հիշատակի», «Արմավ» հրատարակչություն
  5. 2016 թվական, «Հայոց Մեծ Եղեռն» մատենագիտական ցանկեր, հաստատված է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից՝ որպես ուսումնաօժանդակ գրականություն, Նարինե Ավագյանի «Արյան կանչը» բանաստեղծությունը, Երևան
  6. 2017 թվական, «Դուդուկն է երգում Գյումրիում» հատոր առաջին, «Ասողիկ» հրատարակչություն
  7. 2018 թվական, «Շիրակ աշխարհ» գիրք-հանրագիտարան, հատոր տասներեքերորդ, «ՎՄՎ Պրինտ» հրատարակչություն
  8. 2019 թվական, «Любовная лирика Армении», Книга первая, «Մագաղաթ» հրատարակչություն

Գրախոսականներ

խմբագրել
  • Գրականագետ Անի Փաշայանի «Նարինե Ավագյանի բանաստեղծությունների ներաշխարհը» հոդվածը, «Ազգ» հասարակական-քաղաքական վերլուծական շաբաթաթերթ
  • Լրագրող, բանաստեղծ Արա Ալոյան, «Կապույտ երազը՝ իբրև համագրողական և համամարդկային երջանկության գաղտնաբառ» հոդվածը (Ընթացիկ մտորումներ Նարինե Ավագյանի պոեզիայի առնչությամբ)[6]
  • ՀԳՄ թարգմանական բաժնի վարիչ, գրող, մշակութաբան Շանթ Մկրտչյան, «Զարմանք և խոհականություն» հոդվածը, 2020 թվական, «Վարդանանք» պաշտոնաթերթ, Արցախ
  • «Գրական Արցախ» ամսագրի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյան, «Գրողի հայացքը կյանքի և ապրելու նշանակետին» հոդվածը, մայիս, 2020 թվական

Բանաստեղծություններ

խմբագրել
  • «Մի՛ թարգմանիր ինձ...»
  • «Ցանկացա ապրե՜լ»
  • «Չապրված սեր»
  • «Մենակությունդ»
  • «Մաքրություն»
  • «Ոտնահետքը»

[7]

Մամուլ

խմբագրել
  1. 2016 թվական, «Անդին» գրական-գեղարվեստական,հասարակական-քաղաքական ամսագիր
  2. 2016 թվական, «Ցոլքեր» ՀԳՄ եռամսյա հանդես, «Սամարկ» տպագրատուն /1/
  3. 2016 թվական, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիր, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիր ՍՊԸ /3-4, 11-12/
  4. 2016 թվական, «Ծիծեռնակ» ՀԳՄ մանկական ամսագիր, «Վան Արյան» հրատարակչատուն /3-4/
  5. 2016 թվական, «Կանչ» շաբաթաթերթ
  6. 2017 թվական, «Ազդակ» օրաթերթ, Լիբանան
  7. 2017 թվական, «Անդին» գրական-գեղարվեստական,հասարակական-քաղաքական ամսագիր
  8. 2017 թվական, «Գարուն» գրական ամսագիր
  9. 2017 թվական, «Արծիվ» շաբաթաթերթ
  10. 2018 թվական, «Շիրակ» լրագիր, Լիբանան
  11. 2018 թվական, «Ազգ» հասարակական-քաղաքական վերլուծական շաբաթաթերթ
  12. 2018 թվական, «Ջրաբերդ» ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ
  13. 2019 թվական, «Գրական Համշեն», Աբխազիայի շաբաթաթերթ /թիվ 425/
  14. 2019 թվական, «Հայրենատերեր ի հայոց», Ռիգա
  15. 2019 թվական, «Շիրակ» մարզային, գրական, կրթական, մշակութային, հասարակական, անկախ երկշաբաթաթերթ /թիվ 6/62696/, Գյումրի
  16. 2020 թվական, «Գրական Համշեն», Աբխազիա
  17. 2020 թվական, «Անդին» գրական-գեղարվեստական,հասարակական-քաղաքական ամսագիր
  18. 2020 թվական, «Վարդանանք» պաշտոնաթերթ, ԱՀ
  19. 2020 թվական, «Գրական Արցախ» ամսագիր, ԱՀ
  20. 2020 թվական, «Литературные знакомства», գրական- գեղարվեստական ամսագիր, Մոսկվա
  21. 2020 թվական, «Ալիք» ազգային հասարակական-քաղաքական օրաթերթ, Թեհրան
  22. 2020 թվական, «Գեղամա Աշխարհ» քաղաքական, հասարակական, մշակութային թերթ, Գավառ
  23. 2020 թվական, «Ժամանակ» օրաթերթ, Կոստանդնուպոլիս
  24. 2020 թվական, «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիր /05/156/
  25. 2020 թվական, "Де Факто" Общественно-Политический Журнал /06/157/
  26. 2021 թվական, «Առավոտ» օրաթերթ
  27. 2021 թվական, «Վարկանիշ» թեմատիկ ամսագիր
  28. 2021 թվական, «Պեստիժ» հասարակական, բիզնես, մշակութային ամսագիր
  29. 2021 թվական, «Ալիք» օրաթերթ, Թեհրան
  30. 2021 թվական, «Շողակն» հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հանրապետական թեմի ամսաթերթ /04/453/
  31. 2021 թվական, «Վարդանանք» պաշտոնաթերթ, ԱՀ
  32. 2021 թվական, «Գրական Արցախ» ամսագիր, ԱՀ
  33. 2021 թվական, «Համշեն Գրական», Աբխազիա
  34. 2021 թվական, «Ազատ խօսք» պարբերաթերթ, Կիպրոս, Նիկոսիա
  35. 2021 թվական, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» AADmag համահայկական ամսագիր
  36. 2021 թվական, «Վերնատուն» ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միության պարբերական
  37. 2021 թվական, «Գրական Վարդանանք» հոգևոր կրթագիտական մշակութային հասարակական պաշտոնաթերթ, Երևան-Արցախ
  38. 2021 թվական, "Литера" литературный русский альманах, детский спецвыпуск, Болгария
  39. 2021 թվական, «Շիրակ» մարզային, գրական, կրթական, մշակութային, հասարակական, անկախ երկշաբաթաթերթ /թիվ 9/62717/, Գյումրի
  40. 2021 թվական, «Օրեր» Եվրոպական անկախ ամսագիր, Պրահա
  41. 2021 թվական, «Ծիր Կաթին» ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միության մանկապատանեկան պարբերական
  42. 2021 թվական, "Арт-Литера" литературный русский альманах, спецвыпуск "Возлюбленные Музы", Болгария
  43. 2021 թվական, «Գեղամա Աշխարհ» քաղաքական, հասարակական, մշակութային թերթ, Գավառ
  44. 2022 թվական, «Հայուհի» ամսագիր
  45. 2022 թվական, "Армянка" журнал
  46. 2022 թվական, "Арт-Литера" литературный русский альманах, спецвыпуск "Писатели за мир", Болгария
  47. 2022 թվական, «Լուսապսակ» Մանկապատանեկան գրական-մշակութային ամսագիր
  48. 2022 թվական, "Русскоязычная Америка" Независимая Газета Независимых Мнений, США
  49. 2022 թվական, «Շիրակ» գրական, գեղարվեստական, կրթամշակութային, հասարակական հանդես /թիվ 3/4/, Գյումրի
  50. 2022 թվական, "Арт-Литера" литературный русский альманах, спецвыпуск детям "Творческое содружество внутри семьи, Болгария
  51. 2022 թվական, «Գրական Արցախ» ամսագիր, Երևան-Ստեփանակերտ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հեղինակի մասին, Նարինե Սամվելի Ավագյան ( Ասատրյան)
  2. «ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԹԵՐՑՈՂԸ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՐՙ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ»». www.yerepouni-news.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. Նարինե Ավագյան «Ես՝ առանց ինձ»
  4. Արմնյուզի առավոտյան ծրագրի ուղիղ եթերում...Հյուրը՝ Ն. Ավագյան...
  5. Առաջին ալիք, Առավոտ լուսո հարցազրույց. Նարինե Ավագյան, Անի Փաշայան.
  6. «Կապույտ երազը՝ իբրև համագրողական ու համամարդկային երջանկության Գաղտնաբառ». www.irates.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  7. https://grqamol.am/article/narine-avagyan-mi-targmanir-indz-asmunq/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել

https://www.youtube.com/watch?v=EM7MVerVIgE
https://www.youtube.com/watch?v=KaFh-aGwRTw
https://www.youtube.com/watch?v=H-eFLQQX6w8