Նարինջով աղցան
Նարինջով աղցան (իտալ.՝ Insalata di arance), կամ Սիցիլիական աղցան` նարինջով (իտալ.՝ Insalata di arance alla siciliana), սիցիլիական խոհանոցի ավանդական ուտեստ։ Մատուցվում է որպես նախաճաշ, խավարտ կամ աղանդեր[1][2]։
![]() | |
Սիցիլիական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | Մրգային աղցան |
Առաջացման երկիր | Սիցիլիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | |
Հնարավոր |
Բաղադրիչներ
խմբագրելՍիցիլիական նարինջով աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրամասերը. 2 նարինջ, 1 կարմիր կամ սպիտակ սոխ, սամիթ, 1 թեյի գդալ թարմ ռոզմարին կամ ռոզմարինի չիր, 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 100գ ձիթապտուղ, 1 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ, մի քանի նանայի տերևիկ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստում
խմբագրելԲարակ կտրտած սոխը որոշ ժամանակ թրջվում է սառը ջրում, որպեսզի կծու համը անհետանա։ Այնուհետև մանր կտրտել սամիթը։ Այդ ամենը նարինջի կտորների, ձիթապտղի և մանրացրած խնձորի (ռոզմարին) հետ լցնել ափսեի մեջ։ Այնուհետև ավելացնել այլ նարնջից քամած հյութ և այդ ամենը խառնել ձիթապտղի յուղի և քացախի հետ։ Ավելացնել աղ, սև պղպեղ և նանայի տերևիկներ։
Տարբերակներ
խմբագրելԵթե աղանդեր ենք պատրաստում, ապա աղի փոխարեն ավելացնում ենք շաքարավազ։ Այդ դեպքում աղցանը հյուրասիրում են թեյով։ Որպես խավարտ՝ աղցանը մատուցվում է մսեղենի կամ ձկնեղենի հետ։ Նարինջով աղցան կա նաև իսպանական խոհանոցում, բայց այդ դեպքում օգտագործում են այլ բաղադրիչներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Сицилийский салат из апельсинов» (ռուսերեն). Гениальная кулинария.
- ↑ «Итальянская кухня. Рецепты. Сицилийский салат с апельсинами» (ռուսերեն). Неизведанная Италия.
Աղբյուրներ
խմբագրել- Edward Behr, James MacGuire. The Art of Eating. — Berkeley: University of California Press, 2011. — С. 102. — 279 с. — ISBN 978-0-520-27029-9
- Jeremy MacVeigh. Jeremy MacVeigh: International Cuisine. — Stamford: Cengage Learning, 2008. — С. 88. — 557 с. — ISBN 978-1-4180-4965-2