Նգաունդերե
Նգաունդերե[2] (ֆր.՝ Ngaoundéré), քաղաք Կամերունում։ Ադամավա նահանգի և Վինա դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 262 747 մարդ (ըստ 2010 թվականի տվյալների)[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Նգաունդերե | ||
Երկիր | Կամերուն | |
Համայնք | Vina? | |
ԲԾՄ | 1276 մետր | |
Բնակչություն | 189 800 մարդ (2001)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Նգաունդերեն տեղի կաթոլիկ թեմի կենտրոնն է։
Աշխարհագրություն
խմբագրելՆգաունդերեն գտնվում է Ադամավայի սարահարթում (այն տարածքում, որը կրում է Նգաունդերե սարահարթ անվանումը)` Կամերունի գրեթե կենտրոնում։
Տնտեսություն
խմբագրելՔաղաքը երկրի առավել զարգացած մասերի հետ կապող երկաթուղու միջոցով արտահանվում է տեղական անասնաբուծական տնտեսությունների արտադրանքը, ինչպես նաև` գետնանուշ (ծովային ճանապարհներով)[4]։ Տեղական արդյունաբերությունը զբաղվում է կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ, մորթիների մշակմամբ։ Զարգացած է նաև օծանելիքի արդյունաբերությունը[4], բամբակի վերամշակումը։ Քաղաքի մերձակայքում արդյունահանվում է բոքսիտ։
Նգաունդերենը նաև զբոսաշրջանին կենտրոն է[4]։
Կրթություն
խմբագրելՔաղաքում կա համալսարան։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքը երկաթուղու վերջին կետն է, որն անցնում է երկրի խոշորագույն քաղաքներով` Դուալայով և Յաունդեով։ Նգաունդերեով է անցնում երկրի մայրաքաղաքը` Յաունդեն, Կամերունի հյուսիսում գտնվող Գարուա և Բերտուա քաղաքներին միացնող ավտոմայուղին[4]։
Նգաունդերեն ունի օդանավակայան[5]։
Եղանակ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.) — 2001.
- ↑ Ф. Л. Агеенко Русское словесное ударение. Словарь имён собственных. — М: ЭНАС, 2001.
- ↑ «Rapport_de_presentation_3_RGPH» (PDF) (ֆրանսերեն). Institut National de la Statistique du Cameroun. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Ngoundere» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Ngaoundéré Airport profile» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նգաունդերե» հոդվածին։ |