Նեթենիել Մարվին «Նեթ» ՈՒոլֆ (դեկտեմբերի 17, 1994(1994-12-17)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ, երգահան, ստեղնահար և կիթառահար։ Ուոլֆը ճանաչում է ձեռք բերել՝ հանդես գալով «Նիքելոդեոն» երաժշտական կատակերգության «Մերկ եղբայրների խումբ» (2007-2009 թվականներ) սերիաների շարքում, որը ստեղծվել և ներկայացվել է իր դերասան մոր՝ Փոլի Դրեփերի կողմից։ 2007 թվականին սերիաների շարքը նրան բերեց Broadcast Music, Inc.Cable մրցանակին։ Նա նաև հայտնի է «Մեղավոր են աստղերը» (2014 թվական) ֆիլմում մարմնավորած Այզեկի դերով, որի համար նա պարգևատրվեց Teen Choice Awards մրցանակով։

Նեթ Ուոլֆ
Nat Wolff
Դիմանկար
Նեթ Ուոլֆը Տորոնտոյի միջազգային ֆիլմի փառատոնում՝ «Սիրո մեջ խրված» ֆիլմի պրեմիերային (2012 թվական)
Ծնվել է1994 թվական դեկտեմբերի 17
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՊրոֆեսիոնալ երեխաների դպրոց և Ընկերների ճեմարան
ՄասնագիտությունԴերասան, երաժիշտ, երգիչ-երգահան, կոմպոզիտոր
ԾնողներՄայքլ Ուոլֆ, Փոլի Դրեփեր
Կայքnatnalex.com
 Nat Wolff Վիքիպահեստում

Ուոլֆի ջազային դաշնակահար հայրը՝ Մայքլ Ուոլֆը համահեղինակ դարձավ Ուոլֆի և իր եղբոր հեղինակած սաունդթրեքների ալբոմների՝ «Մերկ եղբայրների խումբ» (2007 թվական) և «Ես չեմ ուզում գնալ դպրոց» (2008 թվական), որոնցից առաջինը Թոփ 200 Բիլբորդ Չարթում 23-րդն էր։ Նեթը և իր երիտասարդ դերասան և երգահան եղբայր Ալեքս Ուոլֆը, ով նույնպես խաղացել էր սերիաների շարքում, ձևավորեցին դուետ՝ Նեթ & Ալեքս Ուոլֆեր և թողարկեցին «Սև ոչխար» ալբոմը 2011 թվականին։

Անձնական կյանքը

խմբագրել

Ուոլֆը ծնվել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), ջազային դաշնակահար Մայքլ Ուոլֆի և դերասանուհի Փոլի Դրեփերի ընտանիքում։ Նա դերասան և երգիչ-երգահան Ալեքս Ոուլֆի ավագ եղբայրն է։ Նրա մորական պապը կապիտալիստական ձեռնարկատեր և քաղաքացիական առաջնորդ Վիլիամ Հենրի Դրեփեր երրորդն է, ինչպես նաև կապիտալիստ-ձեռնարկատեր Թիմ Դրեփերի զարմիկն է, Ջեսի Դրեփերի զարմիկը և դրամատեր ու դրավագետ Վիլիամ Հենրի Դրեփեր Կրտսերի ծոռը։ Նրա հայրը հրեա է, իսկ մայրն ունի քրիստոնեական արմատներ։ Ուոլֆը դաստիարակվել է «հրեական մշակույթով»։ Նա մեծացել է Նյու Յորքում և ասվում է, որ նա ազատ ժամանակ սիրում է խաղալ բասկետբոլ, գրել երաժշտություն և խաղալ իրենց շան հետ։

Կարիերա

խմբագրել
 
Նեթ Ուոլֆը 2011 թվականի Տորոնտոյի ֆիլմի փառատոնում

Երբ Նեթը և իր եղբայր Ալեքսը փոքր էին, մի անգամ նրանք ճչացին լոգարանից. «Մենք մերկ եղբայրների խումբ ենք»։ Նրանց հայրը պատմում է, որ Նեթն ինքնուրույն սովորել է դաշնամուրի մաժոր և մինոր ակորդները, երբ նա 4 տարեկան էր։ Նրա հայրը հիշում է. «Ես նրան հարցրեցի, թե ինչպես է նա դրանք սովորել, նա ասաց. Հայրիկ նրանք ճիշտ այստեղ են։ Ես հարցրեցի, թե դրանք ինչ ակորդներ են և նա ասաց. սրանք իմ հպարտ ակորդներն են»։ Մինչև հինգ տարեկանը Նեթն սկսեց գրել իր սեփական երգերը և նախադպրոցական հասակում նա ստեղծեց՝ ՝The Silver Boulders՛՛ անվամբ խումբ, որը կազմված էր իր լավագույն ընկերներից։ Նեթն առաջին անգամ ճանաչում ձեռք բերեց Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ, երբ բարեգործական համերգ իրականացրեց, որի ժամանակ էլ նա ներկայացրեց իր «Հրշեջներ» վերնագրով ստեղծագործությունը։ Համերգը հաջողություն ունեցավ։ Մոտ 46 հազար ԱՄՆ դոլար հավաքվեց դրա միջոցով և նվիրաբերվեց Նյու Յորք քաղաքի թիվ 18-րդ ջոկատի հրշեջների երեխաներին։ Ալեքսն, ի վերջո, միացավ խմբին որպես թմբկահար։ Երկու տղաներն էլ ոգեշնչված էին Բիթլզով։ Երբ Ուոլֆը պատանի էր, նա իր ննջասենյակի դռանը փակցրել էր հետևյալը. «Ես ցանկանում եմ լինել պատանի դերասան»։ Սկզբում նրա մայրը դեմ էր դրան, որովհետև նա չէր ցանկանում, որ իր երեխաները տարվեն աստղային հիվանդությամբ, քանի դեռ նրանք երիտասարդ էին։ Որպես արդյունք, Դրեփերը որոշեց սիրաշահել Նեթին՝ թողնելով, որ նա նկարահանի իր սեփական սիթքոմը, որը անվանվում էր «Don't Eat Off My Plate»։

«Ես միշտ սիրել եմ նրանց։ Ես սիրում եմ Բիթլզը։ Ես Բիթլզի բոլոր երգերն անգիր գիտեմ։ Ես կցանկանայի լինել նրանց նման։ Ամեն ինչ իրականության վրա է հիմնված. դա նման չէ աշխատանքի։ Կան բաներ, որոնք մենք պետք է ասենք կամ անենք, կամ ուզում ենք ասել կամ անել։ Ես սիրում եմ այն զգացողությունը, երբ դու ստեղծում ես ինչ-որ բան, որը նախկինում չի եղել։ Եթե մենք կրկին ունենանք եթերաշրջան, ես միանգամայն կունենամ նոր գաղափարներ»։

Նա սկսել է իր դերասանական կարիերան Օֆ-Բրոդվեյում՝ խաղալով էպիզոդիկ դերեր իր մոր հեղինակած «Գնալով դեպի երկինք» ֆիլմում (2003 թվական) և Օֆ-Բրոդվեյի արտադրության «Զարկերակներով դեպի Բաղդադ» ֆիլմում, ինչպես նաև Ֆլեա թատրոնում։ Նա ավելի ուշ ձեռք բերեց ճանաչում. ինը տարեկան հասակում հանդես եկավ 2005 թվականին իր մոր կողմից թողարկված «Մերկ եղբայրների խումբ» երաժշտական կատակերգությունում՝ աջակցելով վոկալի, գործիքավորման և բառերը գրելուն։ Հեմփթոնս միջազգային ֆիլմի փառատոնում երաժշտական կատակերգությունն արժանացավ «Հանդիսատեսի հավանություն» մրցանակին՝ որպես լավագույն ընտանեկան ֆիլմ։ Ֆիլմը գնվեց «Նիքելոդեոն»-ի կողմից՝ որպես համանուն հեռուստատեսային սերիաների գլխավոր (2007-2009 թվականներ), որը գրվել և թողարկվել էր Նեթի մոր կողմից, իսկ նրա հայրը համահեղինակել և գրել էր երաժշտությունը։ Ավելին, Նեթի փոքր եղբայրը նույնպես մասնակցություն է ունեցել երաժշտությունը գրելու մեջ։

«Մեր կյանքը ծաղրավավերականության վերածելն այնքան էլ մեծ բան չէր, որքան շատերը կարող են պատկերացնել։ Մենք միավորեցինք մեր բոլոր ընկերներին և իմ երաժշտությունը ու դա ներդրեցինք բովանդակության մեջ։ Շոուն մեզ ապահովեց մեծ լսարան»։

Սերիաների շնորհիվ նա արժանացավ BMI Cable Award մրցանակին՝ սերիաների երաժշտությունն ապահովելու համար, ինչպես նաև Երիտասարդ դերասան և Երեխաների ընտրություն մրցանակաբաշխություններում «Լավագույն հեռուստատեսային դերասան» մրցանակին։ Շոուն ներկայացրեց երկու երաժշտական ալբոմ և «Խենթ մեքենա» երգը, որը դարձավ 23-րդը Բիլբորդ աղյուսակի թոփ երկուհարյուրյակում։ Ուոլֆը միակ երիտասարդ երաժիշտն էր, ով 6 տարեկանում ներկայացրեց երգ, որը հայտնվեց Բիլբորդի աղյուսակի թոփ երկուհարյուրյակում։ Նրա՝ «Այո, մենք կարող ենք» երգը (չթողարկված), լսեցին նախագահ Բարաք Օբաման և նրա երկու դուստրերը և հավանելով այն, Ուոլֆին կանչեցին իրենց մոտ։ Նախքան հանդիպումը, Նեթն առիթ էր ունեցել հանդիպել Օբամայի հետ, ով նրան քաջալերեց, որպեսզի գրի նոր ստեղծագործություններ։ Ուոլֆին մեծ համբավ բերեց նաև «Նիքելոդեոն» հեռուստատեսության «Միսթր Թրուփ Մամ» (2009 թվական) ֆիլմը, «Նոր տարվա նախօրե» (2011 թվական) ռոմանտիկ կատակերգությունը և «Խաղաղություն, սեր և թյուրըմբռնում» (2011 թվական) կատակերգական դրաման։ 2010 թվականին Ֆլեա թատրոնում նա խաղացել է իր եղբոր պիեսում՝ «Ի՞նչ կաներ Վուդին»-ում։ Ուոլֆին խաղացել է «Ընդունելություն» (2013 թվական) և «Վատ պահվածք» (2014 թվական) կատակերգություններում։ Այդ նույն տարում «Մեղավոր են աստղերը» դրամայում նրա մարմնավորած կերպարի համար նա 2 անգամ արժանացավ «Պատանեկան ընտրություն» մրցանակին։ Ուոլֆը նաև պետք է որպես աստղ հանդես գա «Թղթե քաղաքներ» ֆիլմում։

Ֆիլմագրություն

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Նշումներ
2005 Մերկ եղբայրների խումբը։ Ֆիլմ The Naked Brothers Band։ The Movie Ինքն իրեն
2011 Նոր տարվա նախօրե New Year's Eve Ուոլթեր
2011 Հատուկ անելիքներ Special Things To Do Քլիֆ
2012 Վերջին պահապանը The Last Keeper Սիմոն
2012 Խաղաղություն, սեր և թյուրըմբռնում Peace, Love, & Misunderstanding Ջեք
2013 Սիրո մեջ խրված Stuck in Love Ռասթի
2013 Ընդունելություն Admission Ջերեմայ
2014 Փալո Ալթո Palo Alto Ֆրեդ
2014 Մեղավոր են աստղերը The Fault in Our Stars Այզեկ
2014 Վատ պահվածք Behaving Badly Ռիք Սթիվենս
2015 Պրակտիկանտը The Intern
2015 Էշբի Ashby Էդ Ուոլիս Ներկայացված
2015 Թղթե քաղաքներ Paper Towns Քուենթեն «Քյու» Ջեյքոբսեն Ներկայացված
2015 Էշբի Ashby Էդ Ուոլիս Ներկայացված
2015 Թղթե քաղաքներ Paper Towns Քուենթեն «Քյու» Ջեյքոբսեն Ներկայացված
2016 Տատիկ Grandma Քեմ
Կներկայացվի Եվ պարտվեցին ճակատամարտը In Dubious Battle Ջիմ Նոլան Նկարահանվում է

Հեռուստատեսություն

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Նշումներ
2007-2009 Մերկ եղբայրների խումբը The Naked Brothers Band Ինքն իրեն Գլխավոր դերում եղել է 42 էպիզոդում
2007 Այսօրվա շոուն The Today Show Ինքն իրեն/Հատուկ հյուր
2007 Բարի լույս, Ամերիկա Good Morning America Ինքն իրեն/Հատուկ հյուր կատարողը
2008 Տեսակետը The View Ինքն իրեն/Հատուկ հյուր կատարողը
2008 Այսօրվա շոուն The Today Show Ինքն իրեն/Հատուկ հյուր կատարողը
2008 Նիքելոդեոն Երեխաների ընտրություն մրցանակ 2008 Nickelodeon Kids' Choice Awards 2008 Ինքն իրեն/Հատուկ հյուր կատարողը
2009 Միսթր Թրուփ Մամ Mr. Troop Mom Ինքն իրեն Հեռուստատեսային սերիալ
2009 ԲրեյնՍուրջ BrainSurge Ինքն իրեն Մեկ էպիզոդ

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GeneaStar
  2. Sutton, Judy (2009 թ․ օգոստոսի 11). «Chatting with the Wolff brothers of the Naked Brothers Band». Time Out Chicago. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեթ Ուոլֆ» հոդվածին։