Նելսոն Ստեփանյան փողոց (Ստեփանակերտ)
Նելսոն Ստեփանյան փողոց, փողոց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Փողոցը սկսվում է Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտից, ապա զուգահեռաբար անցնելով՝ Վերածննդի հրապարակի կողքով և հատվելով՝ Գարեգին Նժդեհի, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Լուսավորչի փողոցներով, ավարտվում է Անդրանիկի փողոցում։ Փողոցն անվանակոչվել է ի պատիվ հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի։
Նելսոն Ստեփանյան փողոց | |
---|---|
Երկիր | Արցախ |
Շրջան | Ստեփանակերտ |
Գտնվում է | Ստեփանակերտ |
Անվանվել է | Նելսոն Ստեփանյան |
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական զինված ուժերի լայնամասշտաբ ագրեսիայի և Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումների հետևանքով ամբողջովին հայաթափվել է Ստեփանակերտ քաղաքը և անցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ[1][2]։
Շենքեր և կառույցներ
խմբագրել- №14 «Արցախկապ» ՓԲԸ
- №22 Ստեփանակերտի քաղաքապետարան
- №35 Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց
- №44ա Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտ
Պատկերասրահ
խմբագրել-
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց
-
Տեսարան Վերածննդի հրապարակից
-
Մակիչ Բեգյանի (1928-1995) հուշատախտակը
-
Քանդակ՝ քաղաքապետարանի մոտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ի՞նչ է հաղորդել «Ալ Ջազիրա»-ն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից». news.am. 2023 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ «Արցախից Հայաստան այսօր 6 անձ է ժամանել. Ստեփանակերտում մնացել են պաշտոնյաներ ու քիչ թվով բնակիչներ». news.am. 2023 թ․ հոկտեմբերի 4.