Նեխուր բուրավետ
Նեխուր բուրավետ | |
Նեխուր բուրավետ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Տրիբա | Apieae |
Ցեղ | Նեխուր (Apium) |
Տեսակ | Նեխուր բուրավետ (A. graveolens) |
Միջազգային անվանում | |
Apium graveolens | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Նեխուր բուրավետ (լատին․՝ Apium graveolens), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
խմբագրելԵռակի փետրաձև մասնատված տերևներով և հաստ իլիկաձև արմատով երկամյա կամ բազմամյա խոտաբույս է։ Նիստավոր ցողունը սնամեջ է և 1 մ բարձրությամբ։ Երկար կոթուններով տերևները աճում են ցողունի ստորին մասում։ Բարդ, հովանոցաձև ծաղկաբույլերում հավաքված են մանր, սպիտակ, հնգանդամ ծաղիկները։ Կողավոր պտուղները մանր են։ Նոխուրը հայտնի բանջարանոցային բույս է[1]։
Տարածվածություն
խմբագրելԱճեցվում է ամենուրեք, սովորաբար խոնավ վայրերում։ Վայրի պայմաններում աճում է ստորին լեռնային գոտու մարգագետիններում, թույլ աղակալած, խոնավ հողերում, աղբավայրերում։ Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակով օգտագործում են նեխուրի պտուղներն ու արմատը։ Լայնորեն կիրառում են նաև սննդարդյունաբերության և օծանելիքի արտադրության մեջ։ Արմատները և տերևներն ունեն յուրահատուկ հոտ և օգտագործում են որպես համեմունք աղցաններում, ապուրներում, թթու, մարինադ և տարբեր կերակրատեսակներ պատրաստելիս[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեխուր բուրավետ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեխուր բուրավետ» հոդվածին։ |