2003 թվականի Իրաք ներխուժում, Իրաքյան պատերազմի առաջին փուլը, որը սկսվել է 2003 թվականի մարտի 20-ին և տևել մեկ ամսից ավելի փոքր ժամանակահատված[3]։ Ակտիվ մարտական գործողություններն ընթացել են շուրջ 26 օր՝ պայմանավորված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ավստրալիայի և Լեհաստանի համատեղ զորքերի Իրաքի Հանրապետություն ռազմախուժմամբ։ Ներխուժման առաջին օրվանից քսաներկու օր անց՝ ապրիլի 9-ին, վեցօրյա ճակատամարտի արդյունքում մայրաքաղաք Բաղդադը գրավվել է կոալիցիայի ուժերի կողմից: Պատերազմի այս փուլը պաշտոնապես ավարտվել է մայիսի 1-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ազդարարել է «խոշոր մարտական գործողությունների ավարտի մասին»[4]։ Ներխուժման ավարտից հետո դաշնակից ուժերը Իրաքում ձևավորել են Կոալիցիոն ժամանակավոր վարչակազմ՝ նախքան 2005 թվականի Իրաքի առաջին խորհրդարանական ընտրությունների ավարտը։ Այսուհանդերձ, ԱՄՆ ռազմական ուժերը շարունակել են տեղակայված մնալ Իրաքում ընդհուպ մինչև 2011 թվականը[5]։

Միացյալ Նահանգների և դաշնակիցների 2003 թվականի ներխուժումն Իրաք
Ահաբեկչության դեմ պատերազմ և Իրաքի պատերազմ

Վերևից ներքև` ժամսլաքի ուղղությամբ. Ամերիկյան տանկեր Բաղդադում • Վիրավորի տարհանում, Ֆալուջա • Ականապատ մեքենայի պայթյուն Բաղդադում • Իրաքցի զինվորների մարտադաշտում
Թվական

Մարտի 20, 2003-մայիսի 1, 2003

(1 ամիս, 1 շաբաթ և 4 օր)
Վայր Մերձավոր Արևելք (Իրաք և Քուվեյթ)
Պատճառ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի նկատմամբ մեղադրանքներ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու և ալ-Քաիդայի հետ առնչությունների կապակցությամբ
Արդյունք Իրաքի պարտություն
Հակառակորդներ
«Ցանկացողների կոալիացիա»

* Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ


Իրաքյան Քուրդիստան Իրաքյան Քուրդիստան

  • Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն (ՔԺԿ)
  • Քուրդիստանի հայրենասիրական միություն

Իրաքի ազգային կոնգրես

  • Իրաքյան ազատ բանակ

Տարածքի տրամադրում
Քուվեյթ Քուվեյթ
Հորդանան Հորդանան
Գերմանիա Գերմանիա

Իրաք Իրաք

Սիրիա Սիրիացի կամավորականներ
ԻԺՄԿ

Հրամանատարներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Ու. Բուշ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դիք Չեյնի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոնալդ Ռամսֆելդ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քոլին Փաուել
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմմի Ֆրենքս
Միացյալ Թագավորություն Թոնի Բլեեր
Միացյալ Թագավորություն Բրայան Բարիջ
Լեհաստան Ալեքսանդր Կվասնևսկի
Ավստրալիա Ջոն Հովարդ
Լեհաստան Եժի Շմայձինսկի
Իրաքյան Քուրդիստան Մասուդ Բարզանի
Իրաքյան Քուրդիստան Ջալալ Թալաբանի
Իրաք Սադամ Հուսեյն
Իրաք Քուսեյ Հուսեյն
Իրաք Ուդեյ Հուսեյն
Իրաք Ալի Հասան ալ-Մաջիդ
Իրաք Իզզատ Իբրահիմ ալ-Դուրի
Ընդհանուր՝
589,799

Ամերիկայի Միացյալ Նահանգներ 466,985 զինվորական[1]
Միացյալ Թագավորություն 50,000 զինվորական
Ավստրալիա 2,000 զինվորական
Լեհաստան 194 հատուկ զորայիններ[2]
Իրաքյան Քուրդիստան 70,000 զինվոր

Կոալիցիայի զորքերի թիվը Իրաք ներխուժման սկզբնական փուլում (մարտի 19-ից մինչև մայիսի 1-ը) կազմել է 160,000 զինվոր[6], որոնց 73%-ը կազմում էին ամերիկացի զինվորականները։ Բրիտանական զորքերի թիվը կազմում էր շուրջ 45000-ի (25%), ավստրալականինը՝ 2000 (1%)։ Ներխուժմանը մասնակցում էին նավ շուրջ 200 լեհ բարձրաստիճան զինվորականներ (0.1%)։ Ավելի ուշ փուլում ռազմագործողությանը միացել են նաև 32 այլ երկրներ, այդ թվում՝ Հարավային Կորեան, Իտալիան, Վրաստանը, Ուկրաինան, Նիդերլանդները, Իսպանիան և 46 հոգանոց անձնակազմով նաև Հայաստանը։

Ներխուժմանը նախապատրաստվելով՝ մինչև փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում, Քուվեյթում տեղակայվել է 100,000 ամերիկացի զինվորական[6]: Կոալիցիայի ուժերը վայելել են նաև Իրաքյան Քուրդիստանի փեշմերգայի զորակցությունը: Ըստ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի՝ դաշնակցային կոալիցիան նպատակ ուներ «զինաթափել Իրաքը զանգվածային ոչնչացման զենքերից, դադարեցնել Սադամ Հուսեյնի աջակցությունը ահաբեկչական շարժումներին և ազատագրել իրաքյան ժողովրդին»։ Այսուհանդերձ, նախքան ներխուժումը Միավորված ազգերի կազմակերպության տեսչական խումբը՝ Հանս Բլիքսի գլխավորությամբ, հայտարարել էր, որ ինտերվենցիայի մեկնարկի նախօրեին ոչ մի ապացույց չի հայտնաբերվել Իրաքում զանգվածային ոչնչացման զենքերի տեղակայվածության մասին[7][8]: Բազմաթիվ հետազոտողների պնդմամբ՝ Իրաքյան ներխուժման գաղափարի առաջացմանը մեծապես նպաստել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներով պայմանավորված Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության կտրուկ փոփոխությունը[9][10]։ Ըստ Բլեերի՝ ներխուժումը տեղի է ունեցել, քանի որ բռնապետ Հուսեյնի ղեկավարած Բաղդադի կառավարությունը հրաժարվել է օգտվել «վերջնական հնարավորությունից» և ոչնչացնել ենթադրյալ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերի իրաքյան զինանոցները, որոնք ԱՄՆ և բրիտանացի պաշտոնյաները համարում էին անմիջական և անհանդուրժելի սպառնալիք ուղղված համաշխարհային խաղաղության դեմ[11]։

2003 թվականի հունվարի CBS-ի հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 64%-ը հավանություն է տվել Իրաք ԱՄՆ-ի հնարավոր ռազմախուժման գաղափարին։ Այսուհանդերձ, բնակչության 63%-ը նախընտրել է, որպեսզի Բուշը որպես պատերազմին այլընտրանք դիվանագիտական լուծումներ գտնի Իրաքի հարցով, իսկ 62%-ը կարծել է, որ ԱՄՆ-ի դեմ ուղղված ահաբեկչության սպառնալիքը կաճի Իրաքի դեմ հնարավոր պատերազմի հետևանքով[12]։ Ներխուժման գաղափարին սկզբունքայնորեն դեմ էին ԱՄՆ-ի որոշ երկարամյա դաշնակիցներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նոր Զելանդիայի կառավարությունները[13][14][15]։ Նրանց ղեկավարները պնդում էին, որ Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի զինապահոցների մասին ապացույցներ չկան, և որ այդ երկիր ներխուժելը ոչ արդարացված է 2003 թվականի փետրվարի 12-ին ընդունված ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի (ՅՈՒՆՄՈՎԻԿ) զեկույցի համատեքստում: Ավելի ուշ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրաքի տարածքում հայտնաբերվել է մոտ 5000 քիմիական մարտագլխիկներ, արկեր կամ ավիացիոն ռումբեր, որոնք սակայն պատրաստվել և ապա ոչնչացվել էին Սադամ Հուսեյնի կառավարման նախօրեին՝ մինչև 1991 թվականի իրաք-քուվեյթական պատերազմը: Քիմիական զենքի մասին այս բացահայտումները նույնիսկ չեն ավելացրել աջակցությունը ԱՄՆ-ի ներխուժմանը[16][17]։ 2004 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը ներխուժումն անվանել է միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական ևՄԱԿ-ի կանոնադրության խախտում[18]։

2003 թվականի փետրվարի 15-ին՝ ներխուժումից մեկ ամիս առաջ, ամբողջ աշխարհում բռնկվել են բողոքի ցույցեր ընդդեմ Իրաք ԱՄՆ-ի և դաշնակիցների հնարավոր ռազմախուժման։ Նույն տարում Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել երեք միլիոնանոց հանրահավաքը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես երբևէ տեղի ունեցած ամենամեծ հակապատերազմական ցույց[19]։ Ըստ ֆրանսիացի ակադեմիկոս Դոմինիկ Ռեյնիեի՝ 2003 թվականի հունվարի 3-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում 36 միլիոն մարդ ամբողջ աշխարհի տարբեր մասերում մասնակցել է թվով 3000 բողոքի ցույցերի՝ փորձելով հակազդել Ջորջ Բուշի Իրաքի վրա հարձակվելու որոշմանը[20]։

Ներխուժմանը սկսվել է 2003 թվականի մարտի 20-ին Բաղդադում գտնվող Իրաքի նախագահական պալատի ուղղությամբ ավիացիոն հարվածքով։ Հաջորդ օրը կոալիցիոն ուժերը Քուվեյթի կողմից ներխուժել են Բասրայի նահանգ: Հատուկ նշանակության զորքերի Պարսից ծոցի մերձակայքի՝ Բասրայի և մոտակա նավթի հանքավայրերի համար մղվող կռիվներին զուգահեռ, ինտերվիստների հիմնական բանակը ճեղքել է առաջնագիծը՝ շարժվելով դեպի հարավային Իրաք և մարտի 23-ին Նասիրիայի ճակատամարտում հաղթանակից հետո գրավել տարածաշրջանը: Զանգվածային օդային հարվածները ողջ երկրում և Իրաքի հրամանատարության դեմ քաոսի մեջ են գցել պաշտպանվող բանակին և խափանել արդյունավետ դիմադրությունը: Մարտի 26-ին 173-րդ օդադեսանտային բրիգադը օդային հարված է հասցրել հյուսիսային Քիրքուք քաղաքի ուղղությամբ՝ քուրդ ապստամբների հետ միասին սկսելով «Հյուսիսային հապաղում» օպերացիան Իրաքի քրդաբնակ հյուսիսային երկրամասերում։

Կոալիցիոն ուժերի հիմնական մասը զուգահեռաբար շարունակել է առաջխաղացումը դեպի Իրաքի կենտրոնական շրջաններ՝ ժամանակ առ ժամանակ հանդիպելով տեղային դիմադրությունների: Իրաքի զինվորականների արագացված նահանջի պայմաններում կոալիցիան ապրիլի 9-ին գրավել է մայրաքաղաք Բաղդադը: Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը և երկրի բարձրաստիճան ղեկավարությունը թաքնվել է երբ կոալիցիոն ուժերը ավարտեցին երկրի օկուպացիան: Մայիսի 1-ին նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է ակտիվ մարտական գործողությունների ավարտի մասին։ ԱՄՆ նախագահի այդ հայտարարությամբ ավարտվել է ներխուժման շրջանը և սկսվել ռազմական օկուպացիայի պարբերափուլը: Դեկտեմբերի 13-ին Սադամ Հուսեյնը գերեվարվել է ամերիկյան զինվորականների կողմից:

Ներխուժման նախերգանք

խմբագրել
  1. Carter, Linwood B. (28 November 2005). «Iraq: Summary of U.S. Forces» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 11 May 2009-ին. Վերցված է 19 July 2009-ին.
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «PolishSpecialForces» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «U.S. Periods of War and Dates of Recent Conflicts» (PDF). Congressional Research Service. 29 November 2022. Արխիվացված (PDF) օրիգինալից 28 March 2015-ին. Վերցված է 4 April 2015-ին.
  4. «Political Circus: 'Mission Accomplished' finds a home». www.cnn.com (անգլերեն). Վերցված է 24 February 2022-ին.(չաշխատող հղում)
  5. Gordon, Michael; Trainor, Bernard (1 March 1995). The Generals' War: The Inside Story of the Conflict in the Gulf. New York: Little Brown & Co.
  6. 6,0 6,1 «U.S. has 100,000 troops in Kuwait». CNN. 18 February 2003. Արխիվացված օրիգինալից 8 November 2012-ին. Վերցված է 29 October 2011-ին.
  7. «President Discusses Beginning of Operation Iraqi Freedom». Արխիվացված օրիգինալից 31 October 2011-ին. Վերցված է 29 October 2011-ին.
  8. «UN INSPECTORS FOUND NO EVIDENCE OF PROHIBITED WEAPONS PROGRAMMES AS OF 18 MARCH WITHDRAWAL, HANS BLIX TELLS SECURITY COUNCIL | Meetings Coverage and Press Releases». www.un.org. Վերցված է 2022-02-15-ին.
  9. «US Hardliners search for a Saddam connection». Gulf States Newsletter's Middle East Insider (9). September 2001. Արխիվացված օրիգինալից 16 May 2013-ին. Վերցված է 7 March 2013-ին.
  10. Oz Hassan (2012) Constructing America's Freedom Agenda for the Middle East
  11. «President Bush Meets with Prime Minister Blair». Georgewbush-whitehouse.archives.gov. 31 January 2003. Արխիվացված օրիգինալից 12 March 2011-ին. Վերցված է 13 September 2009-ին.
  12. "Poll: Talk First, Fight Later" .
  13. An exception was Denmark, where even the popular opinion supported the invasion and Denmark as a member of the coalition.
  14. NZ praised for 'steering clear of Iraq war' Արխիվացված 15 Մայիս 2011 Wayback Machine The Dominion Post, 7 December 2008.
  15. Beltrame, Julian (31 March 2003). «Canada to Stay out of Iraq War». Maclean's. Արխիվացված է օրիգինալից 18 May 2008-ին. Վերցված է 19 January 2009-ին.
  16. Hoar, Jennifer (23 June 2006). «Weapons Found In Iraq Old, Unusable». CBS News. Արխիվացված օրիգինալից 1 April 2019-ին. Վերցված է 14 March 2019-ին.
  17. Chivers, C.J. (14 October 2014). «The Secret Casualties of Iraq's Abandoned Chemical Weapons». The New York Times. Արխիվացված օրիգինալից 7 January 2015-ին.
  18. MacAskill, Ewen; Borger, Julian (15 September 2004). «Iraq war was illegal and breached UN charter, says Annan». The Guardian. Վերցված է 3 November 2022-ին.
  19. «Guinness World Records, Largest Anti-War Rally». Guinness World Records. Արխիվացված է օրիգինալից 4 September 2004-ին. Վերցված է 11 January 2007-ին.
  20. Callinicos, Alex (19 March 2005). «Anti-war protests do make a difference». Socialist Worker. Արխիվացված է օրիգինալից 21 March 2006-ին. Վերցված է 9 December 2015-ին.