Ներկված աղվեսը
«Ներկված աղվեսը» (ռուս.՝ «Крашеный лис»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված Իվան Ֆրանկոյի ուկրաինական հեքիաթի հիման վրա։ Ստեղծվել է 1953 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ալեքսանդր Իվանովի կողմից։ Այն ռեժիսորի ամենաշատ ժողովրդականություն վայելող մուլտֆիլմերից մեկն է[1]։
Ներկված աղվեսը ռուս.՝ Крашеный лис | |
---|---|
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Ալեքսանդր Իվանով |
Սցենարիստ | Բորիս Բրոդսկի |
Հնչյունավորում | Սերգեյ Մարտինսոն |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1953 |
Սյուժե
խմբագրելՍարսափելի գազան է եկել անտառ, որպեսզի այնտեղ հաստատի իր կարգը։ Նա կոչվում է Սրամիտ։ Նրա սպառնալի տեսքը վախեցնում է բոլոր կենդանիներին ու նույնիսկ Միխայիլ Պոտապիչին։ Միայն ոզնին է գլխի ընկնում, թե ինչ է պատահել։ Երբ աղվեսը պահանջում է նախաճաշի ժամանակ իրեն տալ նապաստակներ, ոզնին ու մայր նապաստակը դարան են պատրաստում աղվեսի համար՝ սղոցելով կամուրջը։ Երբ Սրամիտն ընկնում է գետակի մեջ, և ջուրը մաքրում է ներկը, գազանները համոզվում են, որ դա սովորական աղվես է։ Խաբեբային վռնդում են անտառից։ Մուլտֆիլմն ավարտվում է ոզնու խոսքով. «Ինչ տեսք էլ ունենա գազանը, դու նրա ոչ մի խոսքին մի հավատա»։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Բորիս Բրոդսկի |
Ռեժիսոր | Ալեքսանդր Իվանով |
Բեմադրող նկարիչներ | Իգոր Զնամենսկի |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երաժշտական ձևավորում | Վ. Սմիրնովա |
Հնչունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Ռեժիսորի օգնական | Վալենտին Լալայանց |
Նկարչի օգնական | Լանա Ազարխ |
Տեխնիկական օգնական | Ֆ. Գոլդշտեյն |
Մոնտաժող | Վալենտինա Իվանովա |
Նկարիչ-մուլտիկլիկատորներ | Ֆաինա Եպիֆանովա, Դ. Բելով, Լիդիա Ռեզցովա, Ռոման Դավիդով, Վիկտոր Լիխաչյով, Ելիզավետա Կոմովա, Մստիսլավ Կուպրաչ |
Նկարիչ-դեկորատորներ | Վերա Վալերիանովա, Դմիտրի Անպիլով, Իրինա Սվետլիցա, Գ. Նևզորովա, |
Դերերը հնչյունավորել են
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Սերգեյ Մարտինսոն | Աղվես |
Ալեքսանդր Շչագին | Արջ |
Ռոստիսլավ Պլյատ | Գայլ |
Յուրի Խրժանովսկի | Ոզնի |
Ագար Վլասովա | մայր նապաստակ |
Օսիպ Աբդուլով | Վարազ |
Մրցանակներ
խմբագրել- Վենետիկի՝ երեխաների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի IV միջազգային փառատոնի դիպլոմ (1953)
Վերահնչյունավորում
խմբագրել- 2000-2001 թվականներին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերություների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ (Յու. Բալմուսով, Վ. Օվանեսով, Տատյանա Կանաևա, Ա. Կոտով, Բ. Տոկարև), տիտրերում փոխվել են հնչունային ռեժիսորի և հնչունավորման դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական է գնահատվել հեռուստադիտողների մեծ մասի[4][5], ինչպես նաև պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[6][7]։ Պատկերի վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է արժանացել։
Վերաթողարկում DVD-ով
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Наталия Венжер. Александр Иванов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Фильмы-сказки: сценарии рисованных фильмов (1954)
- ↑ Приложение, стр. 244
- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Мы против переозвучки советских мультиков!!! Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
- ↑ DVD «Лиса Патрикеевна»
- ↑ DVD «Рыжий хвост»
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 3. — М.: Искусство, 1954. — 248 с. — 90 000 экз. Б. Бродский «Крашеный лис», стр. 169-178.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ներկված աղվեսը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Ներկված աղվեսը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ներկված աղվեսը» մուլտֆիլմը Յութուբում
- "Крашеный лис" ("Фарбований лис") мультфильм на украинском онлайн и скачать