Ներսես Հայրապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ներսես Հայրապետյան (օգոստոսի 8, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրադարանավար, մատենագետ, գրքագետ։ Հայաստանի ազգային գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ, տնօրենի խորհրդական։
Ներսես Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | գրադարանավար և մատենագետ |
Կենսագրություն
խմբագրելՆերսես Վարազդատի Հայրապետյանը ծնվել է 1956 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը, 1985 թվականին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։ 1994–1996 թվականներին գրադարանագիտություն է ուսումնասիրել Իլինոյսի համալսարանում (Ուրբանա-Շամպեյն, ԱՄՆ)։ 1991–2003 թվականներին Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն։ 1994–2003 թվականներին Հայաստանի գրադարանային միության հիմնադիր-նախագահ։ 1990-1995 թվականներին պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 2003-2022 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան դեսպանատանը։ 2022 թ. օգոստոսից աշխատում է Հայաստանի ազգային գրադարանում։
Ն։ Հայրապետյանը գրադարանագիտական և մատենագիտական առարկաներ է դասավանդում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Զեկուցումներով հանդես է եկել շուրջ 20 միջազգային և տարածաշրջանային գիտաժողովներում։ Համահեղինակությամբ պատրաստել և խմբագրել է Հայկական գրադարանային ասոցիացիայի «Հայկական գրադարան» տարեգրքի (1996-2003 թթ.) № 1-7 թողարկումները։ Որպես Հայաստանի գրադարանային միության նախագահ Ներսես Հայրապետյանի նախաձեռնությամբ 2002 թվականի ապրիլից Հայաստանում մեկնարկել և մինչև օրս յուրաքանչյուր տարվա ապրիլին նշվում են ամենամյա Ազգային գրադարանային շաբաթները։ 2003 թվականի պարգևատրվել է Հայաստանի Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։
Անդամակցություն
խմբագրել«Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի» գործադիր խորհրդի անդամ, 2020-2023
ԻՖԼԱ-ի տեղեկատվության մուտքի և տարածման ազատության մշտական հանձնաժողովի անդամ, 2001-2003
ԻՖԼԱ-ի հանրային գրադարանների գծով մշտական հանձնաժողովի անդամ, 1997-2003
ԱՄՆ հետազոտական և կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միություն (USREPAAA), 1997-2007
Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, 1994-2004
Եվրասիայի գրադարանային ասամբլեայի համակարգող խորհրդի անդամ, 1993-1997
Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1991-1995
Գրքեր
խմբագրել- «Չարենցը և գիրքը» (1987)
- «Արտասահմանյան մատենագիտություն» (1991)
- «Ամերիկյան գրադարանագիտություն և տեղեկատուներ» (2001)
Աշխատություններ
խմբագրել- «Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի ցանկը, 1987–1996»
- “Библиотека как информационный центр: новый облик” (1999)
- “Библиотеки Южного Кавказа и кто есть кто в библиотечной сфере” (2003)
- «Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում» (1999)
- “The Public library service: IFLA/UNESCO guidelines for development”, (Մյունխեն, 2001)
- «Հայաստանի ազգային գրադարան» (2000) հայերեն-անգլերեն ուղեցույցի համահեղինակ
Գիտաժողովներ, սեմինարներ, աշխատարաններ
խմբագրել- ԱՊՀ երկրների և Վրաստանի մանկապատանեկան գրքի միջազգային ֆորում, Մոսկվա, օգոստոսի 29 - սեպտեմբերի 1, 2023
- Նորարար գրադարաններ, Ծաղկաձոր, «Ալպինա» հյուրանոց, նոյեմբերի 28-30, 2022
- «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի», գիտաժողով նվիրված հայ գրատպության 510-ամյակին, սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 1, 2022, Երևան[1]
- Նորարար գրադարաններ, Ծաղկաձոր, «Ռոսիա» հյուրանոց, 16-18 հունիսի, 2021
- Նորարար գրադարաններ, Ծաղկաձոր, «Ալպինա» հյուրանոց, 23-25 սեպտեմբերի, 2019
- Նորարար գրադարաններ, Ծաղկաձոր, գրողների ստեղծագործական տուն, 1-3 նոյեմբերի, 2018
- “New Topics in Armenian History and Culture”, 22nd Vardanants Day Armenian Lecture Series, July 24, 2018, Washington DC, USA[2]
- Նորարար գրադարաններ, Ծաղկաձոր, գրողների ստեղծագործական տուն, 19-20 սեպտեմբերի, 2017
- Հայկական գրադարանների միջազգային 4-րդ համաժողով, 17-19 հոկտեմբերի, 2016, Էջմիածին
- Հայկական գրադարանների միջազգային 3-րդ համաժողով, 6-7 հոկտեմբերի, 2014, Էջմիածին
- Հայկական գրադարանների միջազգային 2-րդ համաժողով, 5-7 հոկտեմբերի, 2012, Էջմիածին
- Հայկական գրադարանների միջազգային 1-ին համաժողով, 25-27 օգոստոսի, 2009, Էջմիածին
- Armenian Libraries – Challenges and Opportunities, Lecture, Organized by University of Michigan (Ann Arbor) Main Library, November 15, 2002;
- Libraries and Associations in the Transient World: New Technologies and new Forms of Cooperation. 8th International Conference, Crimea 2001, June 9-17, 2001;
- Workshop for South Caucasian Librarians, Trainer, funded by Eurasia, Tbilisi, Georgia, March 4-16, 2000;
- "On the Threshold of the 21st Century: Libraries as Gateways to an Enlightened World", 65th IFLA Conference, August 20-28, 1999, Bangkok, Thailand
- Democracy Building in Armenia, Seminar 3: Educational Reforms in Armenia 25-27 June., 1999, Tsakhkadzor, Armenia;
- “Internet in Armenia: Present and Future Trends, Organized by American Council for Collaboration in Education and Language Study (ACCELS), funded by the USIA, Yerevan, Armenia, May 1-2, 1999;
- The Future of Continuous Education for Librarians”, April 24-27, 1999, Budapest, Hungary;
- Pre-conference seminar ‘The Public Library as a Gateway to the Information Society’ Supported by UNESCO, 11-14 Aug., 1998, Noordwijk, Netherlands;
- Librarians as trainers, OSI RLP Seminar, Budapest, Sept. 19-22, 1997, Hungary;
- Libraries and Information for Human Development, 63rd IFLA General Conference, Aug. 31 - Sept. 5, 1997, Copenhagen, Denmark;
- American Association for the Advancement of Slavic Studies, Annual Convention 1995, Oct. 26-29, Washington, DC, USA;
- Library Assembly of Eurasia Conference, ‘Problems of the Development of the Interstate Acquisition System of the Libraries of the Countries of the Commonwealth of Independent States, Apr, 20-21, 1995, Moscow;
- Public Library Association 5th National Conference, March 22-26, 1994, Georgia, Atlanta;
- ALA Midwinter Meeting ’94, Los Angeles, CA, Feb. 4-9, 1994;
- 2nd Oxford Conference of Collectors and Researchers of New Press, Moscow, Oct. 12-15, 1992;
Գրականություն
խմբագրել- «Հայ գրատպություն և գրքարվեստ» (Եր., 2015, 1120 էջ)
- http://armhistory.do.am/load/haykakan_grqer/haykakan_grqer/charency'_ev_girqy'_nerses_hayrapetyan/3-1-0-42
- http://lists.americancorners.am/pipermail/alis/2014-March/000053.html(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գիտաժողովներ». 3,01,2024.
- ↑ Avdoyan, Levon (2018 թ․ հուլիսի 24). «The 22nd Vardanants Day Armenian Lecture Series features "New Topics in Armenian History and Culture" | 4 Corners of the World». The Library of Congress. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.