Նեֆերիրկարա Կակաի
Հին Եգիպտոսի Փարավոն | |||||||||||||||||||||||||||||
|
Նեֆերիրկարա Կակաի — Հին Եգիպտոսի փարավոն, կառավարել է մոտավոր Ք․ա 2475-2465 թվականներին[1], V դինաստիայի փարավոն։
Գործունեություն
խմբագրելԾագում
խմբագրելՆեֆերիրկարա փարովոնի ծագումը, ինչպես նաև V հարստության մյուս առաջին երկու փարավոնների ծագումը այդքան էլ պարզ չէ։ Նրա և նրա կառավարման տարիներ մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։
Նեֆերիրկարա դինաստիայի հիմնադիր փարավոն Ուսերկաֆի և թագուհի Խենտկաուս I որդին էր, հաջորդել է իր եղբայր Սախուրային։ Այն, որ նա եղել է Սախուրայի եղբայրը, դա հաստատում է Նեֆերիրկարայի պատկերը Սախուրայի դամբարան տաճարը։ Վեստկար պապիրուսում Նեֆերիրկարա անվանվել է Ռա աստծո կնոջ որդին և հենց Ռա աստծո որդին, V դինաստիայի երկու այլ առաջին փարավոնների՝ Ուսերկաֆի և Սախուրայի հետ մեկտեղ, որոնք այս ձև հանդիսացել են նրա եղբայրները։
Կառավարման տարիներ
խմբագրելՆեֆերիրկարայի կառավարման տարիները հայտնի չէ։
Պալերմոյի արձանագրության հակառակ կողմում, որպես վերջինը, նրա կառավարման վերջին տարիներից մնացած, նշված է «5-րդ տարին խոշոր եղջերավոր կենդանիների», որը նշանակում է նրա կառավարման 9-րդ տարին, եթե անասունների հաշվարկները կատարվել են ամեն երկու տարիների մեկ։ Նրա կառավարման հաջորդ տարիների մասին փաստաթղտերի մի մասը կորսված են։ Քանի որ Պալերմոյի արձանագրության Նեֆերիրկայի մասին գրվածքը ընդհատվում է, դա իրավունք է տվել որոշ պատմաբանների ենթադրել, որ համաշխարհային պատմության մեջ առաջին պահպանված ժամանակագրությունը գրվել է հենց այս փարավոնի շրջանում։ Այնուամենայնիվ, այս հանգամանքը վիճարկվում է այն հիմքի վրա, որ քարի հակառակ կողմը պարունակում է ակնհայտ հղումներ Հին թագավորության վերջի փարավոններին մասին։ Այնպես, որ հնարավոր է Պալերմոյի արձանագրության կազմումը տեղի է ունեցել Նիուսերրա Ինի փարավոնի երկար կառավարման ժամանակ, ով Շեպսեսկարա և Նեֆերեֆրա փարավոնների կարճաժամկետ թագավորությունից հետո ժառանգել են իշխանությունը, Նեֆերիրկարայի ժառանգները։ Մանեթոնի արքաների ցուցակը նվիրված է Նեֆերիրկարայի (այնտեղ նա անվանվում է Նեֆերխերեսոմ) 20 տարիիների կառավարմանը[2], բայց դատելով այն բանից, որ նրա բուրգը և տաճարը, որը պատկանում էր իրեն անավարտ է, այսինքն հազիվ թե նման երկարաժամկետ կառավարություն ունենար։
Փարավոնի անուններ
խմբագրելՏեսակի անունը | Հիերոգլիֆային գրելաձևը | Գրադարձություն —հայկական ձայնավորում — թարգմանություն | |||||||||
«Հոր անուն» (ինչպես Հոր) |
|
|
wsr-ḫˁw — ուսեր-խաու — «Զորեղությամբ օժտված» | ||||||||
«Նեբետի անուն» (Ինչես երկակի թագով Պարոն) |
|
|
ḫˁj-m-Nbtj — խաի-մ-Նեբետի — «Երկու տիկնոջ արդարադատության կատարող (այսինքն, աստվածուհիներ Նեխբետ и Ուաջիտ)» | ||||||||
|
wsr-ḫˁw-Nbtj — ուսեր-խայ-Նեբետի — «Օժտված երկու աստվածուհիների զորությամբ» | ||||||||||
«Ոսկյա անուն» (ինչպես Ոսկե Հոր) |
|
|
sḫmw-nbw — սեխեմու-նեբու — «Ուժեղ ոսկյա բազե» | ||||||||
«Տրոննի անուն» (ինչպես արքա Վերին Եգիպտոսի և Ստորին Եգիպտոսի) |
|
|
nfr-jrj-kȝ-Rˁ — նեֆեր-իրի-կա-Ռա— «Կատարյալ պատկեր Կա/Հոգի Ռա» | ||||||||
|
նույնն է նախորդի հետ | ||||||||||
«Անձնական անուն» (ինչպես որդի Ռա) |
|
|
kȝkȝj — կակաի — «Ուժեղների կառավարիչ ԿԱ» |
Հոգեհանգստյան համալիր
խմբագրելԹագավորության 11-րդ տարում «Վերին և Ստորին Եգիպտոսի թագավորը որպես Ռաի հուշարձան կառուցեց, իր արևի սրբավայրում „Ռաի կամքի“, երեկոյան և ցերեկային արեգակի համերաշխության 8 արմունկաչափ պղնձից»։ Նեֆերիրկարա հայտնի է առաջին հերթին իր շինարարական գործունեությամբ, որի կենտրոնական նախագծերը պատկանում է դեռևս չհայտնագործված արևային տաճարին իր հիշատակի համալիրը բուրգով։ Աբուսիր բուրգը Նեֆերիրկարան կառուցել է (104 × 104 մ), անունով Բա («Հոգի»)։ Սա Աբու-Սիրայի մանենամեծ բուրգն է։ Նեֆերիրկարա Կակաի բուրգը վեցաստիճան է, 52 մետր բարձրությամբ, սակայն ժամանակի ընթացքում նրա բարձրությունը նախատեսվում էր ավելացնել մինչև 73,5 մետրի։ Ներկայում Նեֆերիրկարա բուրգը համարյա ավերված է, և նրա բարձրությունը հասնում է ընդամենը 44 մետրի։ Բուրգի մուտքը տեղակայված է հյուսիսային մասում։ Պատկերասրահը և թաղման սենյակները որոնցից պահպանվել է միայն վերին մասը, տեսքով համարյա չի տարբերվում Սախուրա բուրգից։ Նեֆերիրկարա փարավոնը, որը հավանաբար, կառավարել է ավելի քան 10 տարի, չի հասցրել տեսնել բուրգի ավարտուն տեսքը։ Կարելի է հաստատել, որ նրա օրոք հազիվ թե կառուցած լինեին վերին թաղման տաճարը, որը մտածված էր որպես փայլուն կառույց, համարյա բուրքի չափսերով։ Ավարտված էր դահլիճի շինարարությունը, հեթանոսական հինգ որմնախորշերով և սրբավայրով։ Բակում և պահեստների մի մասը արդեն կառուցվել է Նեֆերիրկարաի օրոք, մնացած բոլորը՝ Նիուսերրայի, բայց ավելի համեստ, քան նախագծված էր։ Միայն կենտրոնական տաճարն էր կառուցված քարից, մանացած մասերը կառուցված էր հում աղյուսից։ Սյուները նյունպես փայտից էին և հավանաբար լոտոսի տեսք են ունեցել։ Ինչ վերաբերվում է ստորին տաճարին և «բարձրացող» ճանապարհին, Նիուսերրան այն վերագրել է իրեն։ Տաճարի տեղադրությունը և ճանապարհի ուղղությունը ցույց են տալիս, որ այս շինությունները պետք է վերագրվեր Նեֆերիրկարա բուրգին, բայց Նիուսերրան կարգադրել է այդ ճանապարհը ուղղել դեպի իր բուրգ։ Փարավոնի դամբարանի համալիրը հետազոտվել է XIX դարի վերջին,և այնտեղ հայտնաբերվել է ամենահին Հին Թագավորության ժամանակաշրջանի վարչական փաստաթղթերի կարևորագույն արխիվներից մեկը, որում պահպանվել է ընհուպ մինչև փարավոն Ունիսին թվագրվող պապիրուսը։ Նրանում պահպանվել են ունեցվածքին վերագբերվող ցուցակներ, սննդամթերքի և բանջարեղենի պահեստներից մատակարարումը և այլն։ Այս արխիվի տվյալները համալրված է Կոպտոսում հայտնաբերված Հին Թագավորության փարավոնների հրամանագրերով, տաճարների համար արտոնությունների տրամադրման վերաբերյալ, մասնավորապես, տաճարի անձնակազմի ազատումը թագավորի օգտին լրացուցիչ աշխատանքից։ Աբուսիրում նրա դմբարանի մեծ չափսերը թույլ են տալիս ենթադրելու, որ Նեֆերիրկարաի կառավարման շրջանում պետական իշխանությունը համեմատաբար եղել է հզոր և ազդեցիկ։ Միևնույն ժամանակ, այն փաստը, որ Նեֆերիրկարան ստիպված էր ազատել տաճարները Օսիրիսի աշխատանքը «թագավորի տանը», վկայում է արքայական դատարանի անսահմանափակ ազդեցությունը քահանայության վրա։ Հարևան գերեզմաններում շատ է հանդիպում Կակաի անունը, հավանաբար, դա նրա անձնական անունն է, այսինքն` ծննդյան ժամանակ տրված անունը։
Արևային տաճար
խմբագրելԹեև արձանագրությունները Նեֆերիրկարաի արևային տաճարի մասին արձանագրություններում ավելի շատ են, քան V դինաստիայի վեց հայտնի արևելյան տաճարներից որեևէ մեկինը, սակայն դեռևս չեն հայտնաբերվել հանգետների կողմից։ Տաճարը կրում էր «Ռաի սրտի տեղ» անվանումը։ Պալերմոյի արձանագրությունը Աբուսիրի արխիվի պապիրուսը հանդիսանում են ամենակարևոր սկզբնաղբյուրը և անգամ թույլ են տալիս կոնկրետ վերարտադրել շինությունը։ Այս ձևով հանրավոր է վերհանել Պալերմոյի քարը, որ արեգակնային սրբությունը իշխել է կոթողների վրա, կառույցի հարավային բարկի անկյունում, ինչպես նաև 2 բարկաների երկարությունը հասել է 8 անրաչափի։ Աբուսիր պապիրուսում տեղ են գտել հատկապես մշակութային և տնտեսական կառույցները։ Այսպիսով նրանք հիշատակում են «արևելյան պահեստները», «Մաատի մակույկներ»ի շինությունը, դահլիճը, որը կրում էր «տոնակատարությունների սրահ խեբ-սեդ» նունը և «Ռաի զոհասեղանը»։ Մատակարարումը մանրամասնում է, բացի դա, տաճարի համար նշվում է Նեֆերիրկարաի մահացած բուրգի պատվին։ Արևային տաճարը, այսպիսով, հանդիսանում է փարավոնի մահից հետո իսկական պաշտամունքային կենտրոն։ Կաևոր է նրա տեղայնացումը՝ դա նշվում է, որ Նեֆերիրկարաի համար առաքվածը տեղափոխվում է տաճար մահացածների համար նախատեսված բաժին։ Այնուամնեայնիվ արևի տաճարը չի հայտնաբերվել ուղղակիորեն Նեֆերիրկարա բուրգի մոտ Աբուսիրի գերեզմանատանը։ Ինչու կառույցը, հակառակ նրա լավ գրավոր փաստաթղթերի, դեռևս տեղայնացված չէ, ամբողջովին հասկանալի չէ։ Սակայն Նիուսերրա արևային տաճարի նախագծումը հնարավոր բացատրություն է տալիս՝ բայց կառույցը առաջին անգամ կառուցել է միայն աղյուսից, և հետագայում միայն վերակառուցվել քարով։ Գուցե այդպիսի վերակառուցումը նախատեսվել էր Նեֆերիրկարային սրբացնելու համար։ Բայց քանի որ Նեֆերիրկարան երկար չի կառավարել, այս կառույցը ավարտին չի հասցվել և սկզբնապես կառուցված աղյուսե կառույցը ժամանակի ընթացքում ավերվել է։
Թագավորի պատկեր
խմբագրելՆեֆերիրկարա այդ ժամանակաշրջանի հնագույն եգիպտական ժողովրդական բանահյուսության հայտնի հերոսներից մեկն էր։ Ավանդույթները պատկերում են նրան որպես իմաստուն, ազնիվ, քաղաքավարի և բարեգործ տիրակալ։ Սա հաստատում է ազնվական գերեզմաններում գտնվող փարավոնի հիշատակումը։ Մասնավորապես, հայտնի է պատմություն այն մասին, թե ինչպես ծիսական արարողության ժամանակ փարավոնի մարմնին պատահաբար երկաթով կպել է տարեց և հարգված ազնվական Ռավերան։ Այս վերաբերմունքը, որն նայում էին ինչպես աստված, նշանակում էր հատուցում կամ էլ նույնիսկ մահապատիժ։ Նեֆերիրկարա սակայն հապճեպ ներում է շնորհվել Ռավերաին պնդելով, այնպես որ միջադեպը բացասական հետևանքներ չուներ վերջիններիս համար:«Ես չեմ հարձակվել նրա վրա և նա անվտանգ է, քանի որ նա ավելի արժանի է թագավորին, քան որևէ այլ անձ»- հայտարարել է փարավոնը։ Այս ամենը գրվել է Գիզայի Ռաուրա դամբարանում։ Հետաքրքիր է, ցավոք, վատ է պահպանվել վեզիրի և գլխավոր ճարտարապետ՝ Նեֆերիրկարա Ուաշպտեխի մասին գրվածքը, գրված նրա գերեզմանի վրա։ Թագավորը իր սրբերի և երեխաների հետ այցելել է Ուաշպտախին և շատ գոհ մնաց նրա աշխատանքից։ Խոսակցության ժամանակ նա նկատել է, որ նրա վեզիրը չի պատասխանում։ Սուրբը հասկացավ, որ նա ուշագնաց է։ Թագավորը անմիջապես պատվիրեց նրան տեղափոխել պալատ, հրավիրեց պալատական բժիշկներին իրենց բժշկական պապիրուսներով։ Սակայմ ամեն ինչ պարզ էր, և արքային մնում էր միայն հրամայել պատրաստել սարկոֆագ իր հավատարի ծառայի համար եբենոսյան փայտից։ Ուաշպտախի մահից հետո թագավորը մի քանի օր հանգիստ չէր գտնում, որ սգար իր մահացած ընկերոջը։ Ուաշպտախին մումիացրել են փարավոնի ներկայությամբ, իսկ թաղման արարողությունը ինքը Նեֆերիրկարան է գլխավորել։ Ուաշպտախի դամբարանի այս գրվածքը հատկապես նշում է փարավոն Նեֆերիրկարաի մարդասիրությունը։ Ազնվական Պտախշեպսեսը, որը ապրել է յոթ արքաների շրջանում, մեզ է թողել հետաքրքիր, գրական մեծ արժեք ներկայացնող գրվածք, որում, մասնավորապես պատմում է, որ դա հատուկ նախապատվություն է «Ձերդ մեծությունը նրա թույլատրել է համբուրել իր ոտքերը և չի թույլատրել համբուրել հատակը»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2446 — 2438 (selon Allen); 2475—2465 (selon Krauss); 2492—2483 (selon Redford); 2458—2438 (selon Beckerath); 2435—2425 (selon Málek); 2452—2442 (selon Dodson)
- ↑ Манефон. Египтика. Книга I, V Династия
Գրականություն
խմբագրել- История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации
- Тураев Б.А.: История древнего Востока
- Эрлихман В.В.: Правители мира
V դինաստիա | ||
նախորդող։ Սախուրա |
Եգիպտոսի փարավոն Ք․ա․ 2483—2463 թթ |
Հաջորդող։ Շեպսեսկարա |