Նեֆրոլոգիա
Նեֆրոլոգիա (հին հունարեն՝ νεφρός — «երիկամ», и λόγος — «ուսում»), կլինիկ, բժշկագիտության բնագավառ, ուսումնասիրում է երիկամների (բուն հյուսվածքի) հիվանդությունների պատճառագիտությունը, ախտածնությունը, կլինիկան, բուժումը և կանխարգելումը։ Հայաստանում նեֆրոլոգիայի հարցերն ուսումնասիրվում են Հանրապետական կլինիկական հիվանդանոցի (այժմ՝ «Արմենիա» հանրապետական գիտական կենտրոն), «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոնի նեֆրոլոգիական բաժիններում։
1969 թվականին Ռ. Մամիկոնյանի նախաձեռնությամբ ԵԲՀ (1995 թվականից՝ ԵՊԲՀ) ֆակուլտետային թերապիայի ամբիոնին կից հիմնվել է նեֆրոլոգիական լաբորատորիա, իսկ 1986 թվականին՝ «էրեբունի» բժշկական կենտրոնի հիմքի վրա նեֆրոլոգիական կենտրոն։ Ուսումնասիրվել են երիկամների հիվանդությունների ախտորոշման ու բուժման, ինչպես նաև կլինիկական նեֆրոլոգիայի հարցերը։ Հիմնավորվել է երիկամի էրիթրոպոետինների և արգելակիչների (ինհիբրիտորներ) նշանակությունը երիկամային սակավարյունության ախտածնության մեջ, ուսումնասիրվել են երիկամների ախտահարման առանձնահատկությունները համակարգային կարմիր գայլախտի և կարծրամաշկության ժամանակ։ Լուսաբանվել են երիկամների հիվանդությունների ժամանակ արյան անոթների թափանցելիության, լյարդի ֆունկցիոնալ տեղաշարժերի, երիկամների քրոնիկ, անբավարարության կլինիկայի և բուժման, երիկամաավազանաբորբի (իմունաբանական տեսանկյունով), երիկամների և միզուղիների քարային հիվանդության պահպանող, բուժման (քարերի լուծման եղանակով) հարցերը (Ռ. Մամիկոնյան և աշխատակիցներ)։ Աշխատանքներ են կատարվում մանկ ուրոնեֆրոլոգիայի բնագավառում 1990 թվականին Ա. Բաբլոյանի նախաձեռնությամբ Երևանում հիմնվել է մանկ, ուրոնեֆրոլոգիայի և վիրաբուժության կենտրոն (այժմ՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն)։
Գրականություն
խմբագրել- Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոն
- Детская нефрология — бесплатная консультация на сайте Дмитрия Самсонова Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Нефрология в педиатрии — информация, статьи, консультации
- Журналы по нефрологии на английском языке (включая бесплатный полнотекстовый доступ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեֆրոլոգիա» հոդվածին։ |