Նիդերլանդների դրոշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիդերլանդների դրոշ (հոլ.՝ Vlag van Nederland), Նիդերլանդների և Նիդերլանդների թագավորության ազգային դրոշը։ Այն իրենից ներկայացնում է կարմիր, սպիտակ և կապույտ հորիզոնական շերտերից կազմված պաստառ։
Նիդերլանդների դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն և Նիդերլանդներ |
Իրավասության տարածք | Նիդերլանդներ |
Նշան | 🇳🇱 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | փետրվարի 19, 1937 |
Գույներ | vermilion?, սպիտակ և cobalt blue? |
Պատկերված է | դաշտ |
Առաջին անգամ 1579 թ. պաշտոնապես օգտագործվել է որպես Յոթ միացյալ Նիդերլանդների Հանրապետության դրոշ։ Այն ժամանակ դրոշի վերևի շերտը նարնջագույն էր, սակայն հետագայում փոխարինվել է կարմիրով՝ հավանաբար այն պատճառով, որ ծովագնացների համար կարմիրը ավելի տեսանելի էր հեռվից։ Հետագայում բազմաթիվ անգամ այս երկու գույները վիճարկվել են։ Ներկայիս տարբերակը 1937 թ. հաստատվել է Նիդերլանդների թագուհի Վիլհելմինայի կողմից։
Որոշ ազգային տոների ժամանակ (մասնավորապես ապրիլի 30-ին՝ Թագուհու տոնին) դրոշից կապվում է նարնջագույն ծոպիկ՝ քանի որ նարնջագույնը Նիդերլանդների արքայական տան խորհրդանիշն է։
-
16-րդ դար
-
1795–1801 թթ.
-
Նարնջագույն ծոպով