Նիդերլանդների զինանշան
Նիդերլանդների զինանշան, Նիդերլանդների թագավորության Մեծ Գերբը (հոլ.՝ Grote Rijkswapen), միապետի անձնական զինանշան (այժմ թագավոր Վիլեմ Ալեքսանդրինն է)։
Մանրամասնություններ |
---|
Նիդերլանդների կառավարությունը օգտագործում է ավելի փոքր տարբերակը, առանց ծածկոցի կամ վրանի, կամ նույնիսկ միայն վահանը և պսակը։ Զինանշանի տարրերը ամրագրվել են ըստ 1907 թվականի հուլիսի 10-ի Վիլհեմինա թագուհու հրամանագրի և հետագայում հաստատվել են թագուհի Յուլիանայի 1980 թվականի ապրիլի 23-ի հրամանագրի համաձայն[1]։
Զինանշանի նկարագրություն
խմբագրելԶինանշանի կապույտի վրա կան ոսկե ժապավեններ են և առյուծ` կարմիր ճանկերով և լեզվով, որն իր աջ թաթի մեջ պահում է արծաթե սուրը՝ ոսկե բռնակով, իսկ ձախում՝ յոթ արծաթյա նետեր, որոնք խորհրդանշում էին Ուտրեխտի միության յոթ գավառները։ Վահանը պսակված է Նիդերլանդների արքայական թագով, որը պահում են երկու ոսկե առյուծներ՝ կարմիր ճանկերով և լեզուներով։ Նրանք կանգնած են կապույտ ժապավենի ծայրերին, որի վրա ոսկե տառերով գրված է Je Maintiendrai (միջնադարյան ֆրանսերենով, բառացիորեն « Ես կանգնած եմ», «Ես կպահպանեմ»)։
Թագավորական հրամանագրում նշվում է, որ արական սեռի իրավահաջորդները կարող են փոխարինել վահանի արքայական թագը Նասսաու տան սաղավարտով։
Զինանշանի պատմություն
խմբագրելՆերկայիս զինանշանի տարբերակը կիրառվել է 1907 թվականից, սակայն մի փոքր տարբերվում է 1815 թվականին ընդունված տարբերակից։ Ներկայինից տարբերվում է նրանով, որ բոլոր առյուծները, ներառյալ վահանը պահողները, կրում էին արքայական թագ։ Թագավորական զինանշանն ընդունվել է Նիդերլանդների առաջին թագավոր Վիլհելմ I-ի կողմից 1815 թվականին, երբ նա Վիեննայի Կոնգրեսի որոշմամբ դարձավ թագավոր։ Որպես թագավոր, նա ընդունեց զինանշանը, որում համադրված էին իր ընտանիքի զինանշանի և նախկին Միացյալ նահանգների հանրապետության գերբի տարրերը, որոնք գոյատևել են 1581 թվականից մինչև 1795 թվականը։
Իր ընտանեկան զինանշանից նա վերցրեց կապույտ գույնը, ոսկե ուղղանկյունները և Նասսաու տան ոսկե առյուծը։ Je Maintiendrai-ի կարգախոսը ներկայացնում է Օրանյան տոհմը, քանի որ այն պատկանում է Օրանսի արքայազններին։ Այս տարրերը պատկերված են նաև Վիլհելմ III Օրանացի թագավորի զինանշանի վրա, որը նաև Անգլիայի թագավորն էր (1689-1702)։ Միացյալ նահանգների հանրապետության զինանշանից Վիլհելմ I-ը վերցրեց առյուծը, թագը, սուրը և նետերը։ Վերջիններս խորհրդանշում էին յոթ գավառները, որոնցից էլ բաղկացած էր հանրապետությունը։ Սուրը նրանց ազատությունը պաշտպանելու վճռականությունն էր, իսկ կոմսական թագը՝ նրանց ինքնիշխանությունը։ Վիլհելմը փոխարինեց կոմսական թագը թագավորականով։ 1907 թվականին թագուհին Վիլհելմինան վերադարձավ կոմսական թագին։
-
Նասսուի տան զինանշանը
-
Միացյալ նահանգների Հանրապետության զինանշանը
-
Բատավյան Հանրապետության զինանշանը
-
Նիդերլանդների թագավորության զինանշանը
Նիդերլանդների նահանգների զինանշաններ
խմբագրել-
Խելդերլանդ նահանգի զինանշանը
-
Գրոնիգեն նահանգի զինանշանը
-
Դրենթե նահանգի զինանշանը
-
Զեյլանդ նահանգի զինանշանը
-
Լիմբուրխ նահանգի զինանշանը
-
Օվերեյսել նահանգի զինանշանը
-
Հյուսիսային Հոլանդիա նահանգի զինանշանը
-
Հյուսիսային Բրաբանտ նահանգի զինանշանը
-
Ուտրեխտ նահանգի զինանշանը
-
Ֆլևոլանդ նահանգի զինանշանը
-
Ֆրիսլանդիա նահանգի զինանշանը
-
Հարավային Հոլանդիա նահանգի զինանշանը
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Rijkswapen en Koninklijk wapen Webpage on the High Council of Nobility's official website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդերլանդների զինանշան» հոդվածին։ |