Նիդերլանդների վիճակագրական վարչություն
Նիդերլանդների Վիճակագրական վարչություն, հիմնադրվել է 1899 թվականին, պետական գործակալություն է, որը զբաղվում է Նիդերլանդների մասին վիճակագրական տեղեկատվության հավաքագրմամբ։ Հոլանդերենում այն հայտնի է որպես «Centraal Bureau de Statistiek» (Կենտրոնական վիճակագրական գործակալություն), որը հաճախ կրճատվում է CBS-ով։ Տեղակայված է Հաագայում և Հեյրլենում։ 2004 թվականի հունվարի 3-ից Նիդերլանդների վիճակագրական վարչությունը անկախ պետական մարմին է։ Դրա անկախ իրավական կարգավիճակը թույլ է տալիս տեղեկատվության հուսալի հավաքագրում և տարածում՝ հանրային քննարկումներին աջակցելու, քաղաքականություն մշակելու և որոշումներ կայացնելու համար։
Մասն է | national statistical system of the Netherlands, Եվրոպական վիճակագրական համակարգ | |
---|---|---|
Ստեղծում | 9 հունվարի 1899 | |
Պատկանում է | Եվրոպական վիճակագրական վարչություն | |
Պահվում է | International Institute of Social History | |
Երկիր | Նիդերլանդներ | |
Գլխամասի վայր | Հաագա | |
Պաշտոնական կայք | www.cbs.nl |
CBS-ը վիճակագրական տեղեկատվություն է հավաքում այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են։
- Բնակչության թվաքանակը
- Սպառողական գներ
- Տնտեսական աճ
- Ֆիզիկական անձանց և տնային տնտեսությունների եկամուտները
- Գործազրկություն
- Կրոն
CBS ծրագիրը պետք է վավերացվի Կենտրոնական վիճակագրական հանձնաժողովի կողմից, որը 2016 թվականին փոխարինվել է խորհրդատվական խորհրդի։ Այս անկախ խորհուրդը պետք է ապահովի CBS-ի անաչառությունը, անկախությունը, որակը, համապատասխանությունը և շարունակականությունը ' համապատասխան օրենսդրության համաձայն (1996 և 2003 թվականների CBS ակտ)։
Պատմություն
խմբագրելCBS-ը հիմնադրվել է 1899 թվականին ՝ Ի պատասխան անկախ և հուսալի տեղեկատվության անհրաժեշտության, որը նպաստում է սոցիալական խնդիրների ըմբռնմանը և աջակցում է կառավարության որոշումների կայացմանը։ Սա դեռևս CBS-ի գլխավոր դերն է։ Ֆիլիպ Իդենբուրգը, ով աշխատել է CBS-ում 1929-1966 թվականներին, առանցքային դեր է խաղացել Հաագայում տեղեկատվական պահոցների (Mundaneum) գրասենյակների վերականգնման գործում ՝ ապահովելով Գերդ Արնտցի մասնակցությունը հոլանդական վիճակագրական հիմնադրամի ստեղծմանը, որն օգտագործել է Առնտցի և Օտտո Նեուրատի կողմից նախկինում մշակված իզոտիպերը ։
Գրասենյակներ
խմբագրելCBS-ն գրասենյակներ ունի Հաագայում և Հեյրլենում։ Հեյրլենի գրասենյակը բացվել է կառավարության կողմից 1973 թվականին ՝ ածխահանքերի փակման պատճառով տասը հազար աշխատատեղերի կորուստը փոխհատուցելու համար։ Հաագայի գրասենյակը, որը կոչվում է" Double U", նախագծվել է Բրանիմիր Մեդիայի և Պերոտ Պուլջիզի կողմից։ Դրա մակերեսը կազմում է 33 191 քմ, իսկ ընդհանուր արժեքը կազմել է 41 000 000 եվրո[1]։ Հեյրլենի գրասենյակը նախագծվել է Մեյեր են Վան Սքուտեն Արխիտեքսի կողմից 2009 թվականին ։ Գրասենյակն ունի 22000 քմ տարածք և 296 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի։ Շենքը հիմանականում ապակեպատ է։ Հիմնական սրահն ունի ապակե տանիք, իսկ արտաքին պատերը ամբողջովին ապակյա են[2]։ Հիմնական նախասրահի մի քանի ուղիղ սանդուղքներ ունեն ապակե ճաղավանդակներ RVS բազրիքով և պատրաստվել են EeStairs-ի(սանդուղքների և ճաղավանդակների դիզայներ և արտադրող) կողմից[3]։ Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը պաշտոնապես բացեց շենքը 2009 թվականի սեպտեմբերի 30-ին[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Details of office in The Hague». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 7-ին.
- ↑ CBS Magazine Արխիվացված 17 Հունիս 2015 Wayback Machine
- ↑ «A minimalist design for CBS». www.eestairs.co.uk. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ Opening by Queen Beatrix, news article (dutch)(չաշխատող հղում)
Հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նիդերլանդների վիճակագրական վարչություն կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդերլանդների վիճակագրական վարչություն» հոդվածին։ |