Նիլուֆար Ռահմանի
Նիլուֆար Ռահմանի (պարս.՝ نیلوفر رحمانی,1992, Աֆղանստան), Աֆղանստանի պատմության մեջ ռազմաօդային ուժերի առաջին կին օդաչուն, «International Women of Courage Award 2015»-ի մրցանակակիր[1]։
Նիլուֆար Ռահմանի | |
---|---|
Ծնվել է | 1992 |
Ծննդավայր | Աֆղանստան |
Քաղաքացիություն | Աֆղանստան |
Մասնագիտություն | օդաչու |
Պարգևներ և մրցանակներ | |
Niloofar Rahmani Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել Է Քաբուլում 1992 թվականին։ Ազգությամբ տաջիկ է[2]։ 1990-ականների վերջին նրա ընտանիքը թալիբներից փախել է Պակիստան։ 2001 թվականին թալիբանի անկումից հետո նրանք վերադարձել են Աֆղանստան։ Մանկուց աղջիկը երազում էր օդաչու դառնալ և անգլերեն էր սովորում, որպեսզի թռիչքային դպրոց հաճախելու հնարավորություն ունենա։
2010 թվականին ընդունվել է սովորելու որպես աֆղանական ռազմաօդային ուժերի օդաչու, 2012 թվականի հուլիսին ավարտել է ուսումը կրտսեր լեյտենանտի կոչումով[1]։ Նրա առաջին ինքնուրույն թռիչքը տեղի է ունեցել «Cessna 182» թեթև ինքնաթիռով։ Ցանկանալով թռչել ավելի մեծ ինքնաթիռներով՝ Նիլուֆարը ընդունվել է բարձրագույն թռիչքային դպրոց և շուտով թռել է «C-208» ռազմական բեռնատար ինքնաթիռով։ Կանանց ավանդաբար արգելված է տեղափոխել սպանված կամ վիրավոր զինվորներին, սակայն Ռահմանին մի անգամ առաքելություններից մեկում խախտել է հրամանը։ Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո նա իր գործողությունների մասին հայտնել է վերադասներին, որոնք նրա նկատմամբ ոչ մի տույժ չեն կիրառել։
Երբ Նիլուֆար Ռահմանիի ձեռքբերումները հայտնի են դարձել, նա և իր ընտանիքը սկսել են սպառնալիքներ ստանալ թալիբներից, որոնք հավանություն չէին տալիս նրա հաջողություններին և կարիերայի ընտրությանը։ Ընտանիքը ստիպված էր մի քանի անգամ տեղափոխվել, բայց Ռահմանը վճռական էր և ձգտում էր թռչել մեծ «C-130» ինքնաթիռով, ինչպես նաև դառնալ հրահանգիչ՝ ոգեշնչելու և կրթելու Աֆղանստանի այլ կանանց։ 2015 թվականին նա սկսել է «C-130a» ուսուցումը ԱՄՆ ռազմաօդային ուժերում, իսկ 2016 թվականի դեկտեմբերին ավարտել է ծրագիրը, որից հետո նա Միացյալ Նահանգներում ապաստանի դիմում է ներկայացրել։ Ի վերջո, Նիլուֆարը հույս ուներ դառնալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմական օդաչու[3][4]։
2018 թվականի ապրիլին ամերիկացի միջազգային փաստաբան Քիմբերլի Մոթլիի օգնությամբ նա ապաստան է ստացել ԱՄՆ-ում[5]։ Նա քրոջ հետ, որն աշխատում է որպես թարգմանիչ պարսկերեն, աֆղանա-պարսկերեն և անգլերեն լեզուների միջև, ապրում է Ֆլորիդա նահանգում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Biographies of 2015 Award Winners». U.S. State Department. 2015-03. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- ↑ Rahmani, Niloofar Open Skies: My Life as Afghanistan's First Female Pilot. — Chicago Review Press, 2021. — ISBN 9781641603379
- ↑ Ernesto Londoño (2016 թ․ դեկտեմբերի 23). «A Female Afghan Pilot Soars and Gives Up». New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Andrew Watkins (2016 թ․ դեկտեմբերի 29). «Duty or Desertion in Afghanistan». Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ March, Stephanie (2018 թ․ մայիսի 1). «Former Afghan Air Force pilot Niloofar Rahmani granted asylum in the United States». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Rajagopalan, Megha (2019 թ․ դեկտեմբերի 14). «The "Badass" Afghan Pilot Who Went Massively Viral Is Now Living In Exile. She Just Wants To Be Able To Fly Again». BuzzFeed News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Как живется единственной женщине-пилоту ВВС Афганистана
- Нилуфар Рахмани — единственная женщина-пилот ВВС Афганистана
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլուֆար Ռահմանի» հոդվածին։ |