Նիկիտա Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկիտա Պողոսի Սիմոնյան (հոկտեմբերի 12, 1926[3][4][5], Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954)։ Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)։ «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր[6]։ «Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն խփած - 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը - 133 գնդակ.
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Մկրտիչ Պողոսի Սիմոնյան | ||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 12, 1926 (98 տարեկան) | ||
Ծննդավայր |
Արմավիր (քաղաք Ռուսաստանում), Ռուսաստանի ԽՍՖՀ | ||
Հասակ | 1.72 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային միության փոխնախագահ | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1944—1945 1946—1948 1949—1959 |
Դինամո (Սուխումի) Կռիլյա Սովետով (Սամարա) Սպարտակ Մոսկվա |
? (?) 52 (9) 213 (133)[1] | |
Ազգային հավաքական | |||
1954-1958 | ԽՍՀՄ | 20 (10) | |
Մարզչական կարիերա | |||
1960–1965 1967–1972 1973–1974 1977–1979 1980–1981 1984–1985 |
Սպարտակ Մոսկվա Սպարտակ Մոսկվա Արարատ (ֆուտբոլային ակումբ) ԽՍՀՄ Չեռնոմորեց (Օդեսա) Արարատ (ֆուտբոլային ակումբ) | ||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով[7]։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[8]։
Կենսագրություն
խմբագրելՄարզական հաջողություններ որպես ֆուտբոլիստ
խմբագրել- Ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությունների ընթացքում անցկացրել է 285 հանդիպում, դարձել 145 գնդակի հեղինակ
- ԽՍՀՄ չեմպիոն։ (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1952), (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1953), [[ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1956), (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1958)
- ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող։ (ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկություն, 1950), (ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկություն, 1958)
Մարզական հաջողություններ որպես մարզիչ
խմբագրելՊարգևներ
խմբագրել- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- «Աշխատանքային արիության համար» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- Մովսես Խորենացու մեդալ
- Բարեկամության շքանշան
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
- Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
- Պատվո շքանշան, 2011[7]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2013[8]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2019[9]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սպարտակն ամբողջությամբ՝ Պատմությունն անուններով» գրքում (Մոսկվա 2005) նշվում է, որ Նիկիտա Սիմոնյանը Սպարտակում հանդես գալու տարիներին խաղացել է 215 խաղ և դարձել 135 գնդակի հեղինակ
- ↑ Olympedia — 2006.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Tchir P. List of the Oldest Living Olympians (aged 90+)
- ↑ Медведев наградил Симоняна орденом «За заслуги перед Отечеством»
- ↑ 7,0 7,1 Ն. Պ. Սիմոնյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ 8,0 8,1 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Սիմոնյան» հոդվածին։ |