Նիկոլայ Անդրիանով
Նիկոլայ Եֆիմովիչ Անդրիանով (ռուս.՝ Николай Ефимович Андрианов, 14 հոկտեմբերի, 1952, Վլադիմիր, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ - 21 մարտի, 2011, Վլադիմիր, Ռուսաստան[3]), ռուս մարմնամարզիկ։ Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն (1972, 1976)։ 1976 թվականին դարձել է օլիմպիական խաղերի բացարձակ չեմպիոն։ Ընդհանուր առմամբ նվաճել է օլիմպիական 14 մեդալ։ Եղել է նաև աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն[4]։
Նիկոլայ Անդրիանով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1952[1] |
Ծննդավայր | Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 21, 2011[2][1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Վլադիմիր, Ռուսաստան |
Գերեզման | Q30631398? |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | սպորտային մարմնամարզիկ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Nikolai Andrianov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆիկոլայ Անդրիանովը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում։ 1980 թվականին Մոսկվայում անցկացված Ամառային օլիմպիական խաղեր Նիկոլայ Անդրիանովին է պատիվ վերապահվել մարզիկների անունից ասել երդման տեքստը։
Նիկոլայ Անդրիանովն օլիմպիական չեմպիոն է դարձել 1972, 1976, 1980 թվականներին։ Դրանից բացի նա արժանացել է բազմաթիվ այլ մեդալների ևս. 1978 թվականին նա դարձել է բազմամարտի աշխարհի չեմպիոն (1978), երկու անգամ էլ աշխարհի չէմպիոն է դարձել օղակների վրա կատարվող վարժություններում (1974, 1978)։ 1971, 1973 և 1975 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Աշխարհի գավաթի առաջնության հաղթող է դարձել 1975-1977 թվականներին։ Բազմիցս հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն։ 2001 թվականին ընդգրկվել է Մարմնամարզության Փառքի սրահում, որ գտնվում է Օկլահոմա Սիթիում[5]։ Մինչ 2008 թվականի օգոստոսը Նիկոլայ Անդրիանովին էր պատկանում ողջ կարիերայի ընթացքում ձեռք բերած օլիմպիական մեդալների քանակի (15) ռեկորդը տղամարդկանց շարքում. նրա ռեկորդը գերազանցել է ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ http://uk.eurosport.yahoo.com/21032011/58/london-2012-olympic-legend-andrianov-dies.html
- ↑ Lenta.ru: Спорт: Умер семикратный олимпийский чемпион Николай Андрианов
- ↑ Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 11։
- ↑ «Страница на сайте гимнастического Зала славы» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Անդրիանով» հոդվածին։ |