Նիկոլայ Զելինսկու տուն-թանգարան

Ն. Դ. Զելինսկու հիշատակի տուն-թանգարան, քաղաքային մշակութային հաստատություն Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաք Տիրասպոլ քաղաքում։ Մտնում է Տիրասպոլի միացյալ թանգարանի կազմի մեջ[1]։

Նիկոլայ Զելինսկու տուն-թանգարան
Տեսակթանգարան և շենք
Երկիր Մոլդովա
ՏեղագրությունՏիրասպոլ
Հիմնադրվել է1987
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը բացվել է 1987 թվականի հոկտեմբերի 31-ին[2] այն տանը, որտեղ ծնվել և իր մանկությունն է անցկացրել ականավոր ռուս և խորհրդային օրգանիկ քիմիկոս, գիտական ​​դպրոցի հիմնադիր, օրգանական կատալիզի և նավթաքիմիայի հիմնադիրներից մեկը, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), Լենինյան և Ստալինյան մրցանակների դափնեկիր՝ Նիկոլայ Դմիտրիևիչ Զելինսկին[3]։

Թանգարանը բաղկացած է չորս սրահից։ Առաջին սրահում, տիպաբանական սկզբունքի համաձայն, ցուցադրությունը վերարտադրում է Զելինսկու տան կահավորանքը, ինչպես նաև գիտնականի մանկությունը՝ նախքան Օդեսա տեղափոխվելը[4]։ Երկրորդ սրահի ցուցադրությունը պատմում է Նիկոլայ Զելինսկու Օդեսայի կյանքի, ապա՝ Գերմանիայում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ուսման ու գիտական ​​գործունեության մասին։ Երրորդ սրահում ներկայացված են Մոսկվայի երկրորդ շրջանի (1917-1953) մասին պատմող ցուցանմուշներ, ինչպես նաև խորհրդային տարիներին հասարակական և գիտական ​​աշխատանքի մասին պատմող նյութեր[5]։ Չորրորդ սրահիի ցուցադրությունը նվիրված է Զելինսկու ուսանողներին, ովքեր շարունակել են նրա աշխատանքը, ինչպես նաև ներկայացված են մեծ գիտնականի հիշատակին նվիրված նյութեր[6][7]։ Չորրորդ սրահի ցուցադրությունն ավարտվում է հանրապետության քիմիական ձեռնարկությունների ժամանակակից արտադրանքի ներկայացմամբ՝ չոր նյութերի պահեստավորման պարկուճներ, օծանելիքի արդյունաբերության արտադրանք և այլ նյութեր[8]։

2013 թվականին գիտնականի թոռը՝ Ֆելիքս Զելինսկի-Պլատեն, ընտանեկան արխիվի մի մասը նվիրաբերել է թանգարանին։ Թանգարանային ցուցանմուշները համալրվել են երկու գրաֆիկական նկարներով, որոնցից մեկը նկարել է Նիկոլայ Զելինսկու դուստրը՝ Ռաիսա Զելինսկայա-Պլատեն, ընտանեկան լուսանկարներ, նամակագրություն գիտնականի և նրա ուսանողների միջև, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի տոնակատարության 220-ամյակին նվիրված հրավիրատոմսերի շարք, որի նախագահության անդամ է եղել Զելինսկին, շնորհավորանքներ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման արժանանալու կապակցությամբ և շատ այլ արժեքավոր իրեր։

Մինչև 2013 թվականը թանգարան է այցելել ավելի քան կես միլիոն մարդ տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Չինաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ирина Устименко. «ТИРАСПОЛЬСКОМУ ОБЪЕДИНЕННОМУ МУЗЕЮ – 50 ЛЕТ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  2. «Дом великого человека» (ռուսերեն). 2012 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  3. Александра Комплеева (2013 թ․ փետրվարի 6). «6 февраля в мемориальном доме-музее им. Николая Зелинского день открытых дверей» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  4. Дом-музей, 1990, էջ 12
  5. Дом-музей, 1990, էջ 14
  6. «Тираспольский объединённый музей» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  7. Музей Н. Д. Зелинского в Тирасполе Արխիվացված 2017-02-03 Wayback Machine
  8. Дом-музей, 1990, էջ 16
  9. С. Осадчая (2012 թ․ հոկտեմբերի 26). «К 25-тилетию Мемориального дома-музея академика Н.Д.Зелинского в Тирасполе открылась выставка «Серебро высшей пробы»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին. {{cite news}}: no-break space character in |author= at position 3 (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  1. А. А. Мельничук, Л. И. Левицкая, М. Н. Кашлева Тираспольский историко-краеведческий музей. — Кишинёв: Тимпул, 1989. — 48 с.
  2. Л. И. Левицкая Дом-музей Н. Д. Зелинского. — Кишинёв: Тимпул, 1990. — 16 с.
  3. М. Н. Кашлева, А. А. Мельничук Музеи Приднестровья. — Тирасполь: ГУИПП «Бендерская типография „Полиграфист“», 2015. — 76 с.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Զելինսկու տուն-թանգարան» հոդվածին։