Նիկոլայ Կրյուչկով
Նիկոլայ Աֆանասևիչ Կրյուչկով (ռուս.՝ Николай Афанасьевич Крючков, դեկտեմբերի 24 1910 (հունվարի 6 1911), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 13, 1994[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային կինոդերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։
Նիկոլայ Կրյուչկով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24 1910 (հունվարի 6 1911) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 13, 1994[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Լենկոմ թատրոն, Mezhrabpom-Film?, Սոյուզդետֆիլմ, Մոսֆիլմ և Կինոդերասանի պետական թատրոն |
Ժանրեր | սոցիալիստական ռեալիզմ |
Ամուսին(ներ) | Ալլա Պարֆանյակ և Մարիա Պաստուխովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կինոյում նկարահանվել է 1933 թվականից։ 1930-1940-ական թվականներին ստեղծել է հայրենիքին նվիրված ժամանակակից կենսուրախ մարդկանց կերպարներ՝ Անդրեյ («Կոմսոմոլսկ»), Կլիմ («Տրակտորիստներ») և այլն։
Խաղացել է հեղափոխականների և կարմիրգվարդիականների («Հրացանավոր մարդը», «Յակով Սվերդլով»), 1950֊1960-ական թվականներին՝ դրամատիկ («Դաժանություն», «Դատավարություն») դերեր։ 1969 թվականին «Հեռու արևմուտքում» ֆիլմում կատարել է գնդապետ Զախարովի դերը։
Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941)։
Կենսագրություն
խմբագրելՆիկոլայ Կրյուչկովը ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 24-ին (1911 թվականի հունվարի 6-ին) Մոսկվայում։ 14 տարեկանում ընդունվել է ֆաբրիկագործարանային ուսումնարան, որտեղ 1925-1928 թվականներին սովորել է փորագրողի մասնագիտությամբ․ նույն տեղում էլ սկսում է հանդես գալ գեղարվեստական ինքնագործունեությամբ։
1928-1930 թվականներին սովորում է Մոսկվայի աշխատավորական երիտասարդության թատրոնի դերասանական վարպետության դպրոցում։ Ուսումը համատեղում էր գործարանում աշխատելու հետ։ Թատերական առաջին բեմելը տեղի ունեցավ 1927 թվականին «1905 թվական» ներկայացման մեջ։ 1928-1934 թվականներին հանդես է եկել Մոսկվայի աշխատավորական երիտասարդության թատրոնում, սովորել է Նիկոլայ Խմելյովի, Իլյա Սուդակովի և Իգոր Սավչենկոյի մոտ։
1931-1940 թվականներին աշխատել է «Մեժռաբպոմֆիլմ» (ավելի ուշ՝ «Սոյուզդետֆիլմ», այժմ՝ Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա) կինոստուդիայում։ Առաջին անգամ խաղացել է Բորիս Բարնետի «Եզր» ֆիլմում՝ մարմնավորելով կոշկակար Սենկայի կերպարը։ Կարիերայի ընթացքում խաղացել է 120 դեր։ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։
1941-1945 թվականներին աշխատել է Մոսֆիլմ և Ղազախֆիլ կինոստուդիաներում։ 1945-1992 թվականներին եղել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասան։
Նիկոլայ Կրյուչկովը մահացել է 1994 թվականի ապրիլի 13-ին։ Թաղված է Մոսկվայում՝ Նովոդևիչիե գերեզմանոցում (հողակտոր № 10)։
Անձնական կյանք
խմբագրելՆիկոլայ Կրյուչկովն ամուսնացել է 4 անգամ։ Առաջին երկու կանայք դերասանուհիներ էին։ Առաջինի՝ Մարիա Պաստուխովայի հետ դերասանը ծանոթացավ «Տրակտորիստները» (որդին՝ Բորիս) ֆիլմի նկարահանումների ժամանակ և ամուսնալուծվեց 1945 թվականին։ Երկրորդ կնոջ՝ Ալլա Պարֆանյակի հետ ծանոթացավ «Երկնային դանդաղընթաց»-ի (որդին՝ Նիկոլայ) նկարահանումների ժամանակ (ամուսնալուծվել է 1957 թվականին)։ Կրյուչկովի հետ ծանոթանալու ժամանակ երկուսն էլ ուսանողուհիներ էին։
Կրյուչկովի երրորդ կինը՝ սպորտի վաստակավոր վարպետ Զոյա Կոչանովսկայան էր, որը մահացավ ամուսնու աչքերի առաջ՝ ավտովթարից։ Դժբախտ պատահարը տեղի ունեցավ Լենինգրադում, և Կրյուչկովն ինքն էր դին ինքնաթիռով տեղափոխում Մոսկվա։
2 տարի անց Կրյուչկովն ամուսնացավ վերջին անգամ։ Նրա ընտրյալը ռեժիսորի 30-ամյա օգնական Լիդիա Կրյուչկովան էր, ում հետ ծանոթացավ հերթական նկարահանումների ժամանակ։ Նրանք միասին ապրեցին մինչև դերասանի մահը։ Ունեցան դուստր՝ Էլվիրան։ Որդու՝ Նիկոլայի հետ բարդ հարաբերություններ ուներ, այնուհետև ընդհանրապես խզեց կապը նրա հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Крючков Николай Афанасьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն
խմբագրել- Соболев Р.П. Николай Крючков. М., ВБПК, 1984
Արտաքին հղումներ
խմբագրել- Nikolay Kryuchkov (1911–1994) (անգլ.) Internet Movie Database կայքում
- В. А. Разумный "Воспоминания современника о Н. А. Крючкове" Արխիվացված 2008-06-06 Wayback Machine
- Фильмы с участием Николая Афанасьевича Крючкова в Интернет-кинотеатре URAVO Արխիվացված 2019-06-16 Wayback Machine
- Николай Крючков
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կրյուչկով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 696)։ |