Նիկոլայ Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլայ Անդրանիկի Ղազարյան (հունվարի 11, 1947, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 19, 2023[1][2], Երևան, Հայաստան[2]), հայ ֆուտբոլիստ, (մարզիչ՝ Ա. Դուրգարյան), ձախ եզրային հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1965 թվականին հրավիրվել է Երևանի «Արարատ» (մարզիչ՝ Ա. Ֆալյան), որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում մինչև 1976 թվականը։
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 11, 1947 | ||
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 2023[1][2] (76 տարեկան) | ||
Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971, 1976 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ Անցկացրել է 295 խաղ, խփել՝ 67 գոլ։ Մրցելույթները ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի, սովորել և ավարտել է Մոսկվայի մարզիչների բարձրագույն դպրոցը, եղել է «Արարատի» գլխավոր մարզիչը։
Աշխատել է ՀՍՍՀ Սպորտկոմիտեի սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնում, որպես ավագ մարզիչ, բաժնի պետ, 1992 թվականի հունվարի 18-ից Հայաստանի նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ, ֆեդերացիայի առաջին նախագահ մինչև 1994 թվականը։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.aravot.am/2023/12/19/1389591/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.rbc.ru/sport/19/12/2023/658176b29a794726dbe7b69b
- ↑ https://www.armenews.com/spip.php?page=article&id_article=110891
- ↑ https://president.am/hy/decrees/item/984
- ↑ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին