Նիկոլայ Ստանկևիչ
Նիկոլայ Վլադիմիրովիչ Ստանկևիչ (ռուս.՝ Николай Владимирович Станкевич, սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1813, Օստրոգոժսկ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 25 (հուլիսի 7), 1840, Նովի Լիգուրե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[1] ), ռուս հասարակական գործիչ փիլիսոփա, բանաստեղծ։
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1813 Օստրոգոժսկ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 25 (հուլիսի 7), 1840 (26 տարեկան) Նովի Լիգուրե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[1] բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() |
Ուղղություն | Մայրցամաքային փիլիսոփայություն և Russian philosophy? |
Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծ և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Ազդվել է | Ֆրիդրիխ Շելինգ, Իմանուիլ Կանտ, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել և Յոհան Գոտլիբ Ֆիխտե |
Հայր | Q123862068? |
Ներշնչվել է
| |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1834)։ 1831 թվականի վերջից Մոսկվայի համալսարանում Ստանկևիչի շուրջը ստեղծվել է գրական փիլիսոփայական խմբակ։1837 թվականին թոքախտով հիվանդ Ստանկևիչը մեկնել է արտասահման՝ բուժվելու։ Ուսումնասիրել է Ֆ․ Շելինգի, Ի․ Կանտի և Յո․ Ֆիխտեի, հետագայում՝ նաև Գ․ Էնգելի և Լ․ Ֆոյերբախի փիլիսոփայությունը։ Ստանկևիչը փիլիսոփայության մեջ տեսնում էր ճշմարտությունը ճանաչելու և կյանքը կատարելագործելու միջոցը։ 1833 թվականից, Մոսկվայի համալսարանի ուսանողների հակակառավարական խմբի հետ կապի համար, Ստանկևիչը եղել է ոստիկանական հսկողության տակ։ Պատմական առաջադիմության գլխավոր ուժը տեսել է լուսավորության մեջ, ռուս մտավորականության հիմնական խնդիրը համարել է լուսավորական գաղափարներ, հումանիզմ պրոպագանդելը։ Ստանկևիչը պաշտպանել է իսկական ժողովըրդականության սկզբունքը, հանդես եկել գրականության և արվեստի մեջ կեղծիքի ու գռեհիկության դեմ, դրանց նշանակությունը տեսել է ժողովրդին ծառայելու մեջ։ Ստանկևիչի բանաստեղծական ժառանգությունը մեծ չէ։ Բանաստեղծություններում արտահայտել է ռուս առաջավոր մտավորականության համար բնորոշ մտքեր ու զգացմունքներ։ Ստանկևիչի նամակները 1930-ական թվականներից հոգևոր կյանքի ուսումնասիրման անգնահատելի աղբյուր են։ Ստանկևիչը մեծ ազդեցություն է գործել Վ․ Բելինսկու, Տ․ Գրանովսկու և Ի․ Տուրգենևի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Станкевич Николай Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ստանկևիչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 105)։ |