Նիկոլայ Ստրելեցկի
Նիկոլայ Ստանիսլավովիչ Ստրելեցկի (ռուս.՝ Николай Станиславович Стрелецкий, սեպտեմբերի 2 (14), 1885, Osowiec Fortress, Osowiec-Twierdza, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան - փետրվարի 15, 1967[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), շինարարական կոնստրուկցիաների և կամրջաշինության բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1931), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։
Նիկոլայ Ստրելեցկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2 (14), 1885 Osowiec Fortress, Osowiec-Twierdza, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան |
Մահացել է | փետրվարի 15, 1967[1] (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | շինարարական մեխանիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Եղել է գիտական ղեկավար | Q15068667? |
Պարգևներ |
Նիկոլայ Ստրելեցկին ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտը (1911)։ 1915 թվականից դասախոսել է (1918 թվականից՝ պրոֆեսոր․) Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1933 թվականից՝ Մոսկվայի Վ․ Վ․ Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում։
Հիմնական աշխատությունները վերաբերում են կառույցների և կոնստրուկցիաների ամրության տեսությանը։ Մշակել է տրանսպորտային և արդյունաբերական կառույցների տիպայնացման հիմունքները։ Ստրելեցկիի նախագծերով կառուցվել են մի շարք խոշոր երկաթուղային մետաղական կամուրջներ (Օկայի, Վոլգայի, Դնեպրի և այլնի վրա)։ Պարգևատրվել է Լենինի 3-րդ շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Стрелецкий Николай Станиславович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 153)։ |