Նիկոլայ Օխլոպկով

թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, ռեժիսոր, մակավարժ

Նիկոլայ Պավլովիչ Օխլոպկով (մայիսի 2 (15), 1900[1], Իրկուտսկ, Ռուսական կայսրություն[2][3][1] - հունվարի 8, 1967(1967-01-08)[3][2][4][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]), խորհրդային ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948

Նիկոլայ Օխլոպկով
Ծնվել էմայիսի 2 (15), 1900[1]
ԾննդավայրԻրկուտսկ, Ռուսական կայսրություն[2][3][1]
Մահացել էհունվարի 8, 1967(1967-01-08)[3][2][4][…] (66 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտացումթատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, օպերային ռեժիսոր և թատերական ուսուցիչ
ՊարգևներԼենինի շքանշան
IMDbID ID 0645613

Գործունեություն

խմբագրել

1918 թվականից հանդես է եկել որպես դերասան, 1921 թվականից՝ ռեժիսոր։ 1923 թվականից՝ Մեյերխոլդի անվան թատրոնի դերասան, միաժամանակ սովորել է Մեյերխոլդի ղեկավարած Պետական թատերական արվեստանոցում։ 1930-1937 թվականներին գլխավորել է Ռեալիստական թատրոնը, 1938-1943 թվականներին՝ Վախթանգովի անվան թատրոնի ռեժիսոր և դերասան, 1943-1966 թվականներին՝ Մոսկվայի դրամայի թատրոնի (1954 թվականից՝ Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոն) գլխավոր ռեժիսոր։ Օխլոպկովը ձգտել է հերոսապաթետիկական ուղղվածության ներկայացումների, վառ հրապարակախոսության, ընդգծված թատերայնության։

Լավագույն բեմադրությունները

խմբագրել

Լավագույն բեմադրություններից են Ռեալիստական թատրոնում՝ «Մայրը» (ըստ Գորկու, 1933), Պոգոդինի «Արիստոկրատներ» (1935), Վախթանգովի անվան թատրոնում՝ Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզով» (1940), Ռոստանի «Սիրանո դը Բերժրակ» (1942), Մայակովսկու անվան թատրոնում՝ «Երիտասարդ Գվարդիա» (ըստ Ֆադեևի, 1947), Շեքսպիրի «Համլետ» (1954), Եվրիպիդեսի «Մեդեա» (19611920-ական թվականներից աշխատել է կինոյում իբրև դերասան և ռեժիսոր։ Դասավանդել է Թատերարվեստի պետական ինստիտուտում (պրոֆեսոր)։

Պարգևներ

խմբագրել

ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1947, 1949՝ կրկնակի, 1951՝ կրկնակի)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 532  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Օխլոպկով» հոդվածին։