Նիկոլաս Ավելյանեդա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Նիկոլաս Ավելյանեդա (հոկտեմբերի 1, 1837, Տուկուման, Արգենտինա - դեկտեմբերի 26, 1885 կամ նոյեմբերի 25, 1885[1], Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով), Արգենտինայի Հանրապետության պետական գործիչ, Արգենտինայի պատմության մեջ ամենաերիտասարդ ընտրված նախագահը։
Նիկոլաս Ավելյանեդա իսպ.՝ Nicolás Remigio Aurelio Avellaneda | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1837 |
Ծննդավայր | Տուկուման, Արգենտինա |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1885 (48 տարեկան) կամ նոյեմբերի 25, 1885[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով |
Գերեզման | Ռեկոլետա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան, լրագրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Բուենոս Այրեսի համալսարան |
Ամուսին | Carmen Nóbrega Miguens de Avellaneda? |
Ծնողներ | հայր՝ Marco Avellaneda? |
Զբաղեցրած պաշտոններ | Արգենտինայի նախագահ, member of the Argentine Chamber of Senators?, member of the Argentine Chamber of Senators? և Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Q6063918? |
Երեխաներ | Marco M. Avellaneda? |
Ստորագրություն | |
Nicolás Avellaneda Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆիկոլասը Մարկո Մանուել Ավելյանեդայի և Դոլորես Սիլվա Յ Զաբալետայի որդին էր (Dolores de Silva y Zabaleta): Մարկո Մանուելը պատկանում էր ունիտարիստների կուսակցությանը։ 1841 թվականին նա մասնակցել է Բուենոս Այրեսի գեներալ-կապիտան, ֆեդերալիստ Խուան-Մանուել Ռոսասի դեմ ապստամբությանը. գերի է ընկել ֆեդերալիստ Օրիբային և մահապատժի ենթարկվել։ Դոլորեսի այրին որդու՝ Նիկոլասի հետ գաղթել է Բոլիվիա։ Այս երկրում էլ անցել են Նիկոլաս Ավելյանեդայի մանկության տարիները։ Արգենտինա նա վերադարձավ Ռոսասի տապալումից հետո։ Իրավագիտություն է սովորել Կորդոբայում և Բուենոս Այրեսում։ Համագործակցել է «El Comercio del Plata» ամսագրում (հիմնադրվել է Ֆլորենսիո Վարելայի կողմից)։ 1859-1861 թթ. խմբագրել է «Էլ Nacional»-ը։ 1860 թվականից բազմիցս ընտրվել է օրենսդիր ժողով։ 1861 թվականին զբաղեցրել Է Բուենոս Այրեսի համալսարանի քաղաքական տնտեսության ամբիոնը։
1868 թվականին Սարմիենտոյի նախագահի պաշտոնը ստանձնելիս Ավելյանեդան զբաղեցրել է արդարադատության, հոգևոր գործերի և հանրային լուսավորության նախարարի պաշտոնները։ Նրա ղեկավարությամբ ամբողջ կրթական համակարգը նոր զարգացում ստացավ։ Երբ Սարմիենտոյի նախագահության ժամկետը մոտենում էր ավարտին, հանրապետականները նախագահի պաշտոնում առաջադրեցին Ավելյանեդայի թեկնածությունը 1874-1878 թվականներին։ 1874 թվականի օգոստոսի 6-ին հռչակվել է Արգենտինայի նախագահ։ 1874 թվականի հոկտեմբերին նախկին նախագահ Բարտոլոմե Միտրեն (ունիտարիստ, Սարմիենտոյի նախկին զինակից) զորքեր է տեղակայել Ավելյանեդայի դեմ[2]։ Այնուամենայնիվ, գեներալ և ապագա նախագահ Խուլիո Ռոկային հաջողվեց պաշտպանել Ավելյանեդայի իրավունքները՝ արագ և վճռականորեն ճնշելով Բարտոլոմե Միտրեի ապստամբությունը։ Ավելյանեդան նախագահական պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 12-ին և պաշտոնավարել մինչև 1880 թվականի հոկտեմբերի 12-ը[3]։ 1875 թվականին Ավելյանեդան համաներեց իր քաղաքական հակառակորդներին ՝ ունիտարիստ Միտրեից մինչև ֆեդերալիստ Խոսե-Ռաֆայել Էրնանդեսը ներառյալ…
Իր նախագահության ավարտին (1879) Ավելյանեդան, առաջնորդվելով Ադոլֆո Ալսինայի աշխարհաքաղաքական գաղափարներով, բացեց անապատը նվաճելու արշավը, մասնավորապես՝ Կենտրոնական Պամպան, որը մինչ այդ տնօրինում էին հնդկական ցեղերը։ Ռազմական գործողությունները, որոնք ղեկավարում էր գեներալ Խուլիո Ռոկան, ուղեկցվում էին մի շարք դաժանություններով։ Գրել է շվեդ Արթուր Լունդքվիստը։
Մահացել է նախկին նախագահը բաց ծովում՝ Եվրոպայից վերադառնալիս Թաղված է Բուենոս Այրեսի Ռեկոլետա գերեզմանատանը։ Նիկոլաս Ավելյանեդայի անունով է կոչվում Ավելյանեդա քաղաքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
- ↑ Несмотря на то, что Авельянеде протежировал Сармьенто!
- ↑ «Авельянеда, Николай». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)