Նիկոլաս Գիլյեն (Գիլյեն Բատիստա, իսպ.՝ Guillen Batista, հուլիսի 10, 1902(1902-07-10)[1][2][3][…], Կամագուեյ, Կուբա[4] - հուլիսի 16, 1989(1989-07-16)[1][2][3][…], Հավանա, Կուբա), կուբացի բանաստեղծ։

Նիկոլաս Գիլյեն
իսպ.՝ Nicolás Guillén
Ծննդյան անունիսպ.՝ Nicolás Guillèn և անգլ.՝ Nicolas Cristobal Batista Americano
Ծնվել էհուլիսի 10, 1902(1902-07-10)[1][2][3][…]
ԾննդավայրԿամագուեյ, Կուբա[4]
Վախճանվել էհուլիսի 16, 1989(1989-07-16)[1][2][3][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՀավանա, Կուբա
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և գրող
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Կուբա
ԿրթությունՀավանայի համալսարան
Ժանրերպոեզիա
Պարգևներ
 Nicolás Guillén Վիքիպահեստում

Սկսել է տպագրվել 1919 թվականից։ Որպես բանաստեղծ հայտնի դարձավ «Սոնի մոտիվները» (1930) և «Սոնգորո Կոսոնգո» (1931) բանաստեղծական շարքերով։ «Վեստ-Ինդյան կոմպանիա» (1934) ժողովածուում հիմնականը համանուն պոեմն է։ 1937 թ. մասնակցել է Իսպանական հանրապետությունում ֆաշիզմի դեմ պայքարին։․ Այստեղ էլ գրել է «Իսպանիա․ Պոեմ չորս տխրությամբ և մեկ հույսով» գործը։ 1961 թ. ընտրվել է Կուբայի գրողների և նկարիչների միության նախագահ։ 1964 թ. լույս տեսած «Բոլորն իմն է» ժողովածուն նոր հայրենիքի գովքն է։ 1969 թ. այցելել է Խորհրդային Հայաստան, մասնակցել Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի հանդիսություններին։ 1950 թվականին դարձել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ 1954 թ. արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան դափնեկրի կոչման։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Գիլյեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 68