Սադի Կառնո
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնո (այլ կիրառումներ)
Նիկոլա Լեոնար Սադի Կառնո (ֆր.՝ Nicolas Léonard Sadi Carnot, հունիսի 1, 1796[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - օգոստոսի 24, 1832[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի հիմնադիրներից։
Սադի Կառնո Sadi Carnot | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 1, 1796[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | օգոստոսի 24, 1832[1][2][4][…] (36 տարեկան) Փարիզ բնական մահով |
Գերեզման | Cimetière ancien d'Ivry-sur-Seine |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, ռազմական ինժեներ և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Ֆրանսիական բանակ |
Գործունեության ոլորտ | ջերմադինամիկա |
Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց, Conservatoire national des Arts et Métiers?, Կոնդորսե լիցեյ և Շարլեմաժ լիցե |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
Գիտական ղեկավար | Սիմեոն Պուասոն |
Հայր | Լազար Նիկոլա Կառնո |
![]() |
Լազար Նիկոլա Կառնոյի որդին։
Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը 1814 թվականին։ Վերլուծելով իդեալական շրջանային պրոցեսը՝ Կառնոն առաջինը եզրակացրեց, որ օգտակար աշխատանք կատարում է միայն տաքացված մարմնից սառը մարմնին ջերմության փոխանցման դեպքում։ Հանգեց նաև այն դրույթին, որ աշխատանքի մեծությունը պայմանավորված ջեռուցիչի և սառնարանի ջերմաստիճանների տարբերությամբ և կախված չէ ջերմային մեքենայում բանող նյութի բնույթից (Կառնոյի թեորեմ)։ Կառնոն մոտավորապես որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը և ընդհանուր ձևով արտահայտել էներգիայի պահպանման օրենքը (թերմոդինամիկայի առաջին սկզբունք)։
Կառնոյի աշխատանքն արժանիորեն գնահատվել է միայն 1834 թվականին (Բենուա Կլապեյրոն)։ Ավելի ուշ, զարգացնելով Կառնոյի ուսմունքը, Ռուդոլֆ Կլաուզիուսը և Վիլյամ Թոմսոնը հանգեցին թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 Magdeburger Biographisches Lexikon (գերմ.) — 2002.
- ↑ 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադի Կառնո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 272)։ |