Նիկոլա Պաշիչ
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Նիկոլա Պաշիչ (սերբ.՝ Nikola Pašić, կիր.՝ Никола Пашић, դեկտեմբերի 6 (18), 1845[1], Veliki Izvor, Սերբիայի իշխանություն - դեկտեմբերի 10, 1926[1][2], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[3]), սերբ և հարավսլավացի քաղաքական և պետական գործիչ։ Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելու տարիներին (1868-1873 թթ.) մոտ էր Մ․ Ա․ Բակունինի խմբակի հետ։ Եղել է Ռադիկալ կուսակցության կազմակերպիչներից (1881) և ապա՝ ղեկավարը։ 19-րդ դարի 80-ական թվականներին վտարանդվել է։ 1889 թվականին վերադառնալով Սերբիա՝ նորից է գլխավորել ռադիկալ կուսակցությունը, որը 20-րդ դարին դարձավ խոշոր բուրժուազիայի շահերի արտահայտիչը։ 1891-1892 թվականներին եղել է պրեմիեր մինիստր և արտաքին գործերի մինիստր, 1893-1894 թվականներին՝ դեսպանորդ Ռուսաստանում։ 1904-1918 թվականներին (ընդմիջումով) Սերբիայի պրեմիեր մինիստրն էր և արտաքին գործերի մինիստրը։ 1919-1920 թվականների Փարիզի խաղաղության կոնֆերանսում գլխավորել է սերբերի, հորվաթների և սլովենների թագավորության (1929 թվականից՝ Հարավսլավիա) պատվիրակությունը։ 1921-1926 թվականներին միացյալ թագավորության պրեմիեր մինիստրն էր, կառավարության ներքին և արտաքին հակասովետական քաղաքականության ոգեշնչողներից և իրականացնողներից։
Նիկոլա Պաշիչ Nikola Pašić | |
Կուսակցություն՝ | People's Radical Party? |
---|---|
Կրթություն՝ | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Բելգրադի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | Դեկտեմբերի 18, 1845 |
Ծննդավայր | Զայեչար, Սերբիա |
Վախճանի օր | Դեկտեմբերի 10, 1926 (տարիք 80) |
Վախճանի վայր | Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն |
Թաղված | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Սերբիայի իշխանություն, Սերբիայի թագավորություն և Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #118789783 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |