Նիկոս Գատսոս
Նիկոս Գատսոս (հուն․՝ Νίκος Γκάτσος, դեկտեմբերի 8, 1911[1], Ասեա[2] - մայիսի 12, 1992, Աթենք, Հունաստան), հույն բանաստեղծ, թարգմանիչ և երգերի հեղինակ։
Նիկոս Գատսոս հուն․՝ Νίκος Γκάτσος | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1911[1] |
Ծննդավայր | Ասեա[2] |
Վախճանվել է | մայիսի 12, 1992 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, երգերի հեղինակ, երգերի հեղինակ և գրող |
Լեզու | հունարեն |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Աթենքի համալսարան |
Գրական ուղղություններ | 30-ականների սերունդ |
Համատեղ ապրող | Agathi Dimitrouka?[3] |
Կենսագրություն
խմբագրելՆիկոս Գատսոսը ծնվել է 1911 թվականին Հունաստանի Արկադիա տարածաշրջանում։ Այնտեղ Նիկոսը ավարտել է տեղի տարրական դպրոցը։
Ուսումը ավարտելուց հետո Նիկոս Գատսոսը տեղափոխվել է Տրիպոլի, որտեղ ավագ դպրոցում նա սովորել գրականություն և մի շարք օտար լեզուներ։
Ավելի ուշ Նիկոսը դառնում է Աթենքի պետական համալսարանի ուսանող։ Նա սովորում է պետական համալսարանի գրականության, պատմության և իմաստասիրության բաժիններում։ Միևնույն ժամանակ աչքի է ընկել անգլերենի և ֆրանսերենի գերազանց իմացությամբ։
1935 թվականին նա տեղափոխվել է Ֆրանսիա։ Մի ժամանակահատված նա ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ 1936 թվականին ծանոթացել է հույն բանաստեղծ և Նոբելյան մրցանակի դափնեկիր Օդիսեաս Էլիտիսի հետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է որպես անգլերենի թարգմանիչ։ Հրապարակել է բազմաթիվ աշխատություններ։
Մահացել է 1992 թվականի մայիսի 12-ին Աթենքում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ https://www.lifo.gr/articles/portreta_articles/188922/o-agnostos-nikos-gkatsos-mesa-apo-tis-afigiseis-tis-agathis-dimitroyka
- ↑ «The Charioteer: An Annual Review of Modern Greek Culture» number 36 1995—1996 (Special double issue Nikos Gatsos) p. 10, 183,283.