Նիկոս Կազանձակիս
Նիկոս Կազանձակիս (հուն․՝ Νίκος Καζαντζάκης, փետրվարի 18, 1883[1][2] կամ մարտի 3, 1883, Հերակլիոն, Eyalet of Crete, Օսմանյան կայսրություն[3] - հոկտեմբերի 26, 1957[1][4][5][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), հույն գրող։
Նիկոս Կազանձակիս հուն․՝ Νίκος Καζαντζάκης | |
---|---|
Ծննդյան անուն | հուն․՝ Νίκος Καζαντζάκης |
Ծնվել է | փետրվարի 18, 1883[1][2] կամ մարտի 3, 1883 |
Ծննդավայր | Հերակլիոն, Eyalet of Crete, Օսմանյան կայսրություն[3] |
Վախճանվել է | հոկտեմբերի 26, 1957[1][4][5][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] |
Գերեզման | Հերակլիոն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, փիլիսոփա, վիպասան, դրամատուրգ, ճանապարհորդ, գրող ճանապարհորդ, նամակագրության հեղինակ, թարգմանիչ, սցենարիստ, լրագրող, քաղաքական գործիչ, արձակագիր, բառարանագիր և մանկագիր |
Լեզու | հունարեն և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Ursulines School of Naxos?[6], Աթենքի համալսարան և Փարիզի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | The Saviors of God?, The Odyssey: A Modern Sequel?, Հույն Զոռբան, Christ Recrucified?, Captain Michalis? և The Last Temptation of Christ? |
Պարգևներ | |
Ամուսին | Galateia Kazantzakē? և Heleni Kazantzaki? |
Ներշնչվել է
| |
Կայք | kazantzaki.gr/gr |
Nikos Kazantzakis Վիքիպահեստում |
Առաջին ստեղծագործություններն են «Օձը և շուշանը» (1906) վիպակը, «Լուսանում է» (բեմ. 1907), «Զոհաբերություն» (1910) պիեսները։ 1925-1929 թվականներին երեք անգամ այցելել է ԽՍՀՄ։ Ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխությունը («Ինչ տեսա Ռուսաստանում», 1928, «Մոսկվան կոչ արձակեց», 1931, ֆրանսիական, հունական. «Տոդա Ռաբա», 1934)։
«Քրիստոսը կրկին է խաչվում» (շվեդական հրատարակչություն 1950 թ., հունական հրատարակչություն 1954, հայերեն հրատարակչություն 1965), «Վերջին գայթակղությունը» (1955, հունարեն) և «Կապիտան Միխալիսը։ Մահ կամ ազատություն» (1953) վեպերում արտահայտված է բողոք ընդդեմ բուրժուական հարաբերությունների և կրոնական կեղծ բարեպաշտության։
«Հույն Զոռբան կամ Ալեքսիս Զոռբայի կյանքն ու բարքը» գիրքը շատերի կարծիքով Նիկոս Կազանձակիսի լավագույն ստեղծագործությունն է։ Այն դասվել է համաշխարհային գրականության բոլոր ժամանակների հարյուր լավագույն գրքերի շարքում։ Գրքի հիման վրա նկարահանվել է Միխալիս Կակոյանիսի «Հույն Զոռբան» եռակի օսկարակիր ֆիլմը։
1947 թվականից ապրել է Ֆրանսիայում և ԳՖՀ-ում։ Խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր է (1956)։
Գրականություն
խմբագրել- Prevelakis P. Nikos Kazantzakis and His Odyssey. A Study of the Poet and the Poem. New York։ Simon and Schuster, 1961
- Kazantzakis H. Nikos Kazantzakis. A biography based on his letters. New York։ Simon and Schuster, 1968 (переизд. 1983)
- Bien P. Nikos Kazantzakis. New York։ Columbia UP, 1972
- Levitt M.P. The Cretan Glance, The World and Art of Nikos Kazantzakis. Columbus։ Ohio State UP, 1980
- Μαράς Σ. Νίκος Καζαντζάκης. Τέχνη και Μεταφυσική. Αθήνα, 1988
- Bien P. Kazantzakis. Politics of the Spirit. Princeton։ Princeton UP, 1989
- Wilson C., Dossor H.F. Nikos Kazantzakis. Nottingham։ Paupers, 1999
- Middleton D.J.N. Novel Theology։ Nikos Kazantzakis’s Encounter with Whiteheadian Process Theism. Macon։ Mercer UP, 2000
- Owen L. Creative Destruction։ Nikos Kazantzakis and the Literature of Responsibility. Macon։ Mercer UP, 2003
- Middleton D.J.N. Scandalizing Jesus?։ Kazantzakis’s 'Last Temptation of Christ' Fifty Years On, New York։ Continuum, 2005
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118560867 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://www.naxos.gr/the-ursuline-school-school-of-commerce/?lang=en
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 https://www.kazantzaki.gr/en/muthistorima/anafora-ston-gkreko-138
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://www.kazantzaki.gr/en/taksideuontas-rousia
- ↑ 9,0 9,1 https://www.historical-museum.gr/webapps/kazantzakis-pages/gr/work/translations-dantis-01.php
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 https://www.kazantzaki.gr/en/travel-writing/taksideuontas-g΄-agglia-158
Արտաքին հղումներ
խմբագրել«Հույն Զոռբան» հայերեն թարգմանությամբ (թարգմանիչ՝ Շամրիկ Խաչատրյան), էջ՝ 11-94։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոս Կազանձակիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 156)։ |