Նինա Եպիսկոպոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եպիսկոպոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նինա Հայկի Եպիսկոպոսյան (ապրիլի 6, 1945[1], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2000)։
Ծնվել է | ապրիլի 6, 1945[1] (79 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970) |
Մասնագիտություն | ախտաբան, ֆիզիոլոգ և ուսուցչուհի |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1989) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելՆինա Եպիսկոպոսյանը ծնվել է 1945 թվականի ապրիլի 6-ին, Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։ 1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական համալսարանը։ 1974-1980 թվականներին եղել է Երևանի բժշկական համալսարանի կենսաբանական գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, 1980-1996 թվականներին՝ ներքին հիվանդությունների ախտորոշման ամբիոնի գիտաշխատող։ 1996-2003 թվականներին եղել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2003 թվականից՝ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ուսումնագիտական կենտրոնի ղեկավար[2]։
Նինա Եպիսկոպոսյանը հեղինակ է ավելի քան 90 գիտական աշխատանքների`տերմինալային պայմաններում ազատ ամինաթթուների նյութափոխանակության խանգարումների բնութագրերը ուսումնասիրելու բնագավառում։
Աշխատանքները վերաբերում են վերջնային վիճակների և վերակենդանացման հարցերին, սրտի իշեմիկ հիվանդության ախտածնության մեխանիզմների ուսումնասիրությանը՝ մասնավորապես արյան բջջային տարրերի թաղանթային կառուցվածքների խանգարումների շտկմամբ։
Անդամակցություն
խմբագրել- Խորհրդային Հայաստանի ախտաբանների ընկերակցության անդամ (1973)։
- Խորհրդային Հայաստանի ֆիզիոլոգների ընկերակցության անդամ (1973)։
Գրականություն
խմբագրել- Айриян А. П. Армянские учёные-медики, Ер., 1998.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2873
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Եպիսկոպոսյան» հոդվածին։ |