Նինա Կրաչկովսկայա

ռուս դերասանուհի

Նինա Վասլևնա Կրաչկովսկայա (ռուս.՝ Ни́на Васи́льевна Крачко́вская, ապրիլի 17, 1930(1930-04-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 12, 2021(2021-03-12), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1991)։

Նինա Կրաչկովսկայա
Ծնվել էապրիլի 17, 1930(1930-04-17)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 12, 2021(2021-03-12) (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Վլադլեն Տրոշկին
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Նինա Կրաչկովսկայան ծնվել է 1930 թվականի ապրիլի 17-ին Մոսկվայում։ Նրա հայրը՝ Վասիլի Պոլիկարպովիչ Կրաչկովսկին, ծագումով Ստավրոպոլից է եղել, Տրանսպորտի ռուսական համալսարանի դասախոս և պրոֆեսոր, աշխատել է երկաթուղային տրանսպորտի վարչությունում։ Մայրն ավարտել է Ազնվազարմ օրիորդների ինստիտուտը, զբաղվել տնային տնտեսությամբ և երեխաների դաստիարակությամբ։ 1938 թվականին հորը ձերբակալել և գնդակահարել են։ Ընտանիքին իրենց տանից տեղափոխել է ավելի համեստ կացարան։ Մորը նույնպես բանտարկել են և մեկ տարի անց ազատ արձակել։ Ինքը և եղբայրը՝ Վլադիմիրն այդ ժամանակ ապրել են հարազատների ու ընկերների հետ։ Մայրը աշխատել է արտելում որպես դերձակ, սպիտակեղեն է կարել զինվորականների համար։ 1949 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, սովորել է Վասիլի Վասիլևիչ Վանինի մոտ, իսկ նրա մահից հետո՝ 1951 թվականից՝ Վլադիմիր Վյաչեսլավովիչ Բելոկուրովի մոտ։

Երրորդ կուրսում նրան հրավիրել են գլխավոր դերեր կատարել «Դաշույն» և «Նավի հրամանատար»  ֆիլմերում։ Նատաշայի դերը «Նավի հրամանատար» ֆիլմում դարձել է նրա դիպլոմային աշխատանքը։

1954 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի Համառուսաստանյան պետական ինստիտուտը, աշխատանքի է անցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում և Կինոդերասանի թատրոն-ստուդիայում, որի բեմում խաղացել է 20-ից ավելի ներկայացումներում՝ «Իվան Վասիլևիչ», «Հիմարը», «Դաժան դաշտ», «Տանյա», «Բարբարոսներ», «Այսօր տոն է», «Իր մեջ կրելը», «Համարձակ երկրացիներ», «Հրաշք» (1976), «Սխալների կատակերգություն», «Կանանց խռովություն», «Կեցցե կանայք» (1984) և այլն։ Նրա «8 կանայք» մյուզիքլը մեծ հաջողություն ունեցավ, չնայած հանդիսատեսի շրջանում ունեցած հաջողությանը, մյուզիքլը չընդունվեց «վերևներում», ուստի այն երբեք չհայտնվեց ազդագրերի վրա։ Սկզբում նա հաջողությամբ էր նկարահանվել ֆիլմերում՝ «Մանկավարժական պոեմ», «Կա այդպիսի տղա», «Նրանք առաջինն էին», «Ուլյանովների ընտանիքը»։ Հետո սկսել են ավելի քիչ հրավիրել, իսկ դերերն ավելի վատն են եղել։ Սկսել է աշխատել կրկնօրինակումներում։

1962 թվականին նրա եղբայրը՝ ձայնային օպերատոր Վլադիմիր Կրաչկովսկին, ամուսնացել է դերասանուհի Նատալյա Բելոգորցևայի հետ, որն այդ պահից դարձել է Նատալյա Կրաչկովսկայա։ Դերասանուհիներին սկսել են շփոթել, նրանց ֆիլմագրությունը նույնպես խառնվել է, և միայն 2000-ականների սկզբից ամեն ինչ իր տեղն է ընկել։

1995 թվականին Նինա Կրաչկովսկայան հեռացել է Կինոդերասանի թատրոնի ստուդիայից։ Այնուհետև այլ դերասանների հետ (Լարիսա Լուժինա, Վլադիմիր Կոնկին, Սոֆյա Գորշկովա) խաղացել է «Հավը»  թատերական մասնավոր ներկայացման մեջ։ Դերասաններն իրենց թատերախումբը անվանել են «Արտե-Ֆարտ», որը  գոյություն է ունեցել մի քանի տարի։

Նինա Կրաչկովսկայան մահացել է 2021 թվականի մարտի 12-ին Մոսկվայում, 91 տարեկան հասակում։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը (№ 21 տեղամաս)։

Թատերական աշխատանքներ

խմբագրել

Կինոդերասանի թատրոն-ստուդիա

  • «Իվան Վասիլևիչ»
  • «Հիմարը»
  • «Դաժան դաշտ»
  • «Տանյա»
  • «Բարբարոսները»
  • «Այսօր տոն է»
  • «Իր մեջ կրելը»
  • «Համարձակ երկրացիներ»
  • «Հրաշք» (պրեմիերա՝ 1976 թվականի հոկտեմբերի 21-ն,  բեմադրությունը՝ Սավվա Կուլիշ) - Աննա
  • «Սխալների կատակերգություն»
  • «Կեցցեն կանայք» (պրեմիերան՝ 1984, բեմադրությունը՝ Սոզոնտով Ա.) - Տիկին Պետրովիչ
  • «Կանանց խռովություն»

«Արտե-Ֆարտ»

  • «Հավը»

Ընտանիք

խմբագրել
  • Հայրը՝ ակադեմիկոս Վասիլի Պոլիկարպովիչ Կրաչկովսկի[2] (25 դեկտեմբերի   1892 (7 հունվարի, 1893), Ստավրոպոլ - ձերբակալվել է 1938 թվականի մարտի 6-ին, դատապարտվել մահապատժի 1938 թվականի օգոստոսի 22-ին, նույն օրն էլ գնդակահարվել և թաղվել է   Կոմունարկայում) - երկաթուղիների շինարարության մասնագետ էր, աշխատել է Տրանսպորտի ռուսական համալսարանում որպես պրոֆեսոր և երկաթուղիների ֆակուլտետի դեկան[3][4][5],
  • Ամուսինը՝ վավերագրող ռեժիսոր Վլադլեն Պավլովիչ Տրոշկին (20 փետրվարի  1930 – 22 նոյեմբերի  2015),
    • Դուստրը՝ Ելենան (ծնվել է 1956 թվականի օգոստոսի 8-ին), ավարտել է ԿՀՊԻ-ի կինոգիտության ֆակուլտետը, աշխատել է որպես խմբագիր,
  • Եղբայրը՝ Վլադիմիր Վասիլևիչ Կրաչկովսկին, ձայնային ռեժիսոր էր (14 օգոստոսի, 1923 – 2 հուլիսի, 1988[6]),
  • Եղբոր կինը՝ դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ (1998) Նատալյա Լեոնիդովնա Կրաչկովսկայան (24 նոյեմբերի , 1938 - 3 մարտի, 2016),
    • Եղբորորդին՝ Վասիլի Վլադիմիրովիչ Կրաչկովսկին (ծնված 1963), աշխատում է «Մոսֆիլմ»-ում որպես ձայնային ռեժիսոր։ 1996 թվականին առաջադրվել է Նիկա[7] մրցանակի,
      • Եղբոր թոռը՝ Վլադիմիր Կրաչկովսկի (ծն.՝ 1991)[7]։

Ֆիլմագրություն

խմբագրել
  1. 1954 - Նավի հրամանատարը - Նատաշա
  2. 1954 - Դաշույն - Վալյա Իվանովա
  3. 1955 - Մանկավարժական պոեմ - Լիդոչկա
  4. 1956 - Կա այսպիսի տղա  - Լուսյա
  5. 1956 - Նրանք առաջինն էին - Լենա
  6. 1957 - Աստղային տղան - արքայադուստր
  7. 1957 - Ուլյանովների ընտանիքը - Օլյա Ուլյանովա
  8. 1960 - Միչման Պանին - Մաշա, աղջիկ նավամատույցում
  9. 1960 - Առաջին ժամադրությունը - Raechka
  10. 1961 - Հարություն - թարգմանիչ
  11. 1962 - Հուսարական բալլադ - զարմիկ
  12. 1962 - Քայլ ձիով - Ուսուցչուհի (տիտրերում նշված չէ)
  13. 1963 - Երեք ժամվա ճանապարհ - Լենա
  14. 1963 - Մարդ, ով կասկածում է - Տանյայի դասընկերուհին
  15. 1964 - Մենք կրակը վերցնում ենք մեզ վրա - Ժենյա
  16. 1965 - Խիղճը - քարտուղարուհի
  17. 1966 - Զգուշացիր ավտոմեքենայից - աղջիկ փոստում
  18. 1967 - Վահան և սուր - դրվագ
  19. 1968 - Մարդիկ գետերի պես են՝ բժիշկ
  20. 1970 - Զարմանալի տղան - պարիկով աճպարարը
  21. 1971 - Վերադարձ դեպի կյանք - Այնա
  22. 1972 - Գնացքի կանգառը երկու րոպե - Նինա Վասիլևնա
  23. 1973 - Կարմիր բռինչ - դրվագ
  24. 1973 - Նեյլոն 100%-ով` պրոֆեսորի կինը
  25. 1975 - Չի կարող պատահել - որկրամոլի ընկերուհին
  26. 1981 - Քեռու երազանքը՝ Լյուդմիլա Կառլովնա
  27. 1982 - Մանկական աշխարհ՝ հաճախորդ
  28. 1984 - Երջանիկ Ժենյա - Սերգեյի մայրիկը
  29. 1984 - Հաջողություն - դերասանուհի
  30. 1987 - Մեկը մյուսին չի հասկանում - Ֆյոդորի ծանոթը
  31. 1987 - Ամուսնության վարկ - լրագրող
  32. 1988 - Դերասանուհին Գրիբովից - ռեժիսոր
  33. 1991 - Կանաչ սենյակի ուրվականները՝ միանձնուհի - հիվանդապահուհին
  34. 1996 - Լիզան և Էլիզան
  35. 2003 – Քո ինչի՞ն է պետք ալիբին - վկա
  36. 2003 – Ոսկե դար - դրվագ
  37. 2004 - Եվլամպիա Ռոմանովա. Հետաքննությունը վարում է դիլետանտը՝ Լեոկադիա Սերգեևնա Ռյումոչկինան
  38. 2007 - Ճանապարհ դեպի սիրտ - դրվագ
  39. 2010 – Օրենքով գող ոստիկանը 3 - դրվագ
  40. 2015 - Իսկ արշալույսներն այդտեղ խաղաղ են – դրվագ

Հնչունավորում

խմբագրել
  • 1952- Ալվան ծաղիկը (մուլտֆիլմ)՝ Նաստենկա
  • 1956 – Փարիզի Աստվածամոր տաճար (Իտալիա, Ֆրանսիա) – Ֆլյոր դե Լիս (Դանիել Դյումոնի դերը)
  • 1963 - Ռոմեո, իմ հարևան Շուրան
  • 1970 - Հին ջրաղացներ - Լեյլա Կիպիանիի դերը
  • 1972 - Կյանքը մեզ փորձության է ենթարկում - Հիջրան (Հուրաման Կասիմովայի դերը)

Մասնակցություն ֆիլմերում

  • 2008 - Հուշեր երջանկության մասին (վավերագրական)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Крачковский Василий Поликарпович / Репрессированные профессора и доктора наук». ИИЕТ РАН. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. «КРАЧКОВСКИЙ ВАСИЛИЙ ПОЛИКАРПОВИЧ Номер в БД:9559». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  4. Наталья Крачковская: мадам Грицацуева — это я!
  5. «Крачковская Наталья Леонидовна». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  6. Памятник Крачковский Владимир Васильевич (1923—1988)
  7. 7,0 7,1 Наталья Леонидовна Крачковская

Արտաքին հղումներ

խմբագրել