Նինո Քաթամաձե
Նինո Քաթամաձե (վրաց.՝ ნინო ქათამაძე, մամուլում տարածված է նաև վրացերեն սխալ տառադարձված «Կատամաձե» տարբերակը, օգոստոսի 21, 1972, Քոբուլեթ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ջազ երգչուհի և երգահան։
Նինո Քաթամաձե | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ნინო ქათამაძე |
Ի ծնե անուն | վրաց.՝ ნინო ქათამაძე |
Ծնվել է | օգոստոսի 21, 1972 (52 տարեկան) Քոբուլեթ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ջազ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Ձայնի կախարդանք |
Կապված | Insight |
Պարգևներ | |
Կայք | ninokatamadze.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՆինո Քաթամաձեն ծնվել է Աջարիայում, Վրաստանի պրովինցիայում։ 1990 թվականին ընդունվել է Բաթումի Զ.Պ. Պալիաշվիլիի անվան երաժշտական համալսարանի վոկալ բաժին, Մուրման Մախարաձեի դասարան։ Սովորելու ընթացքում և համալսարանն ավարտելուց հետո էլ տարբեր խմբերի հետ հանդես է եկել բազում երաժշտական նախագծերում։
1994 թվականից մինչև 1998 թվականը ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որ օգնում է հաշմանդամներին և սոցիալապես անապահով արվեստագետներին։ 1999 թվականին ստեղծագործական համագործակցություն է սկսել Insight խմբի հետ։ Այս համագործակցությունը երգչուհուն ճանաչում բերեց թե՛ հայրենի երկրում, թե՛ Ռուսաստանում, իսկ 2002 թվականին Մեծ Բրիտանիա մեկնելուց հետո ճանաչում ձեռք բերեց ողջ Եվրոպայում։
2009 թվականին երկամյա դադարից հետո երկու համերգով հանդես եկավ Բաքվում։
2010 թվականի հունվարին մասնակցություն է ունեցել Բոբի Մաքֆերինի «Բոբլ» վոկալ օպերա-իմպրովիզացիայի ռուսական ցուցադրությանը։
2011 թվականի նոյեմբերին Insight խմբի հետ միասին համերգ է ունեցել Crocus City Hall համերգասրահում։
2012 թվականի հունվարին հանդես է եկել Լոնդոնում «Նվիրի՛ր կյանք» բարեգործական կազմակերպության պաշտոնական բացման արարողության ժամանակ[2]։
2014 թվականին դարձել է ուկրաինական Իքս ֆակտոր նախագծի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիի անդամներից մեկը՝ փոխարինելով Իրինա Դուբցովային[3]։ 2015 թվականին ևս դարձել է ուկրաինական Իքս ֆակտոր նախագծի վեցերորդ եթերաշրջանի ժյուրիի անդամներից մեկը։
Insight երաժշտախումբ
խմբագրելՔաթամաձեն ձայնագրվում և հանդես է գալիս «Insight» ջազ անսամբլի հետ համատեղ, որի կազմի մեջ մտնում են[4].
- Գոչա Կաչեիշվիլի, կիթառահար, խմբի հիմնադիր
- Ուչա Գուգունավա, բաս-կիթառահար
- Դավիդ Աբուլաձե, հարվածային գործիքներ նվագող, պերկուսիոնահար
- Գիա Չելիձե (հնչյունային ռեժիսոր)
Սկավառակագրություն
խմբագրելՁայնասկավառակներ
խմբագրել- Nino Katamadze & Insight (2004), վերահրատարակվել է որպես Black (2006)
- Ordinary Day (2004), վերահրատարակվել է որպես White (2006)
- Blue (2008)
- Red (2010)
- Green (2011)
DVD
խմբագրել- Ջրահարս (2008)
- Red Line (2010)
Ֆիլմերի սաունդթրեքներ
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- 2002 - Տարվա լավագույն երգչուհի, Վրաստան
- 2002 - Տարվա երգերի հեղինակ և կատարող, Վրաստան
- 2002 - Ամենաօրիգինալ երաժշտության մրցանակ, Վրաստան
- 2003 - Տարվա դեմք, Վրաստան
- 2003 - Տարվա լավագույն երգչուհի, «ՄԵԳԱ» մրցանակ, Վրաստան
- 2003 - Տարվա լավագույն վոկալ-գործիքային երաժշտախումբ (Նինո Քաթամաձե և Insight), Վրաստան
- 2004 - «Օձելի» հատուկ մրցանակ երաժշտության մեջ ունեցած ավանդի համար, Վրաստան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.president.gov.ua/documents/5562023-48201
- ↑ «Ավելի քան 300 հազար ֆունտ է հավաքվել Լոնդոնում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների համար». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ ««Իքս ֆակտորում» ժյուրիի նոր անձնակազմ է». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Insight
Արտաքին հղումներ
խմբագրել- Նինո Քաթամաձեի պաշտոնական կայք
- Նինո Քաթամաձե Ֆեյսբուքում
- նորություններ Թվիթթերում
- Թողարկված լեյբլի կայքում Նինո Քաթամաձեի էջը Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
- Նինո Քաթամաձեն muslib.ru կայքում Արխիվացված 2011-10-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինո Քաթամաձե» հոդվածին։ |