Նկարչի կնոջ դիմանկարը

Ալեքսանդր Պանկրատովի ֆիլմը (1981)

«Նկարչի կնոջ դիմանկարը» (ռուս.՝ «Портрет жены художника»), գեղարվեստական մելոդրամատիկ ֆիլմ[1], որը բեմադրվել է 1981 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Պանկրատովի կողմից՝ Յուրի Նագիբինի «Բերենդեյների անտառ» (1977) պատմվածքի մոտիվներով[2][3]։

Նկարչի կնոջ դիմանկարը
ռուս.՝ Портрет жены художника
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պանկրատով
ԴերակատարներՎալենտինա Տելիչկինա
ԵրաժշտությունԵվգենի Դոգա
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե

խմբագրել

Նկարիչ Պավել Ալեքսեևիչը, որը ստեղծագործական ճգնաժամ է ապրում, իր կնոջ՝ Նինայի հետ արձակուրդն անցկացնում է քաղաքից դուրս գտնվող փոքրիկ պանսիոնատում։ Նրա համար դա հնարավորություն է՝ հավաքելու մտքերը և, վերջապես, երկար տարիներ հետո ստեղծելու նոր նկար։ Նինան, հանգստացողների սովորական կյանքին զուգահեռ, հաճախ իր օրերն անցկացնում է ընկերախմբի հետ, որոնց թվում հատկապես առանձնանում է նոր ծանոթը՝ ոմն Բորիսը, որը պանսիոնատի փոխտնօրենն է, ներկայանալի և էքսցենտրիկ տղամարդ։ Հենց այդ մարդու հետ հանդիպումն ամուսնուն և կնոջն ստիպում է մտածել իրենց անձնական կյանքի և այն մասին, թե ինչ դեր ունեն նրանք միմյանց կյանքում։

Դերերում

խմբագրել
  • Վալենտինա Տելիչկինա – Նինա, մանկավարժական տեխնիկումի դասախոս
  • Սերգեյ Շակուրով – Պավել Ալեքսեևիչ, նկարիչ, Նինայի ամուսինը
  • Նիկիտա Միխալկով – Բորիս Պետրովիչ, պանսիոնատի փոխտնօրեն, Նինայի սիրեկանը
  • Միխայիլ Սեմակով – Իվան («Մագելան»), պանսիոնատի աշխատող
  • Վսեվոլոդ Շիլովսկի – Միտրոֆանիչ («Կոլումբոս»), պանսիոնատի տնտեսվար
  • Օլեգ Գոլուբիցկի – Նիկոլայ Նիկիտենկո, Պավելի ընկերը
  • Տատյանա Կոնյուխովա – Վարյա Նիկիտենկո, Նիկոլայի կինը
  • Եկատերինա Սուխանովա – Լենա, աղջիկ պանսիոնատում
  • Օլգա Գոբզևա – Ասյա, Նինայի ընկերուհին
  • Վիկտոր Ուրալսկի – Վիկտոր Եգորի Սերգունով, Պավելի ուսուցիչը
  • Կլարա Բելովա – Կլավդիա Սերգունովա, Վիկտորի կինը
  • Օլեգ Ֆեոդորով – լրագրող վերնիսաժում
  • Կիրիլ Ստոլյարով – Նիկոլայ Պետրովիչ, Պավելի ընկերը վերնիսաժում
  • Լեոնիդ Տրուտնև – ամառանոցի հարևան

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Նատալյա Ռյազանցևա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Պանկրատով
  • Բեմադրող օպերատոր՝ Օլեգ Մարտինով
  • Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Յուշին
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Դոգա

Մրցանակներ

խմբագրել
  • Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ նորամուտների շարքում
  • Մրցանակ՝ բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար — Վիկտոր Յուշին
  • Մրցանակ կնոջ գլխավոր դերի լավագույն կատարման համար Վալենտինա Տելիչկինային «Մոսֆիլմ-82» կինոստուդիայի երիտասարդ կինեմատոգրաֆիստների կինոփառատոնում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել