Նյիրագոնգո

Կոնգոյի հրաբուխ

Նյիրագոնգո[2], հրաբուխ Վիրունգա աֆրիկյան լեռներում` Կիվու լճից 20 կմ դեպի հյուսիս։ Գտնվում է Ռուանդայի հետ սահմանամերձ կոնգոլեզյան տարածքում։ 1882 թվականից գրանցվել է 34 ժայթքում։ Լինում էր այնպես, որ հրաբխային ակտիվությունը շարունակվում էր անդադար երկար տարիների ընթացքում։ Հրաբխի գլխավոր խառնարանն ունի 250 մ խորություն և 2 կմ լայնություն։ Նրա մեջ տեղակայվում է եռացող լավայի լիճ, որը վերջին տարիներին մշտապես ակտիվ է և չի հանգչում։ Նյիրագոնգոյի լավան արտասովոր կերպով ջրիկ է և հոսուն։ Նման հատկությունները պայմանավորված են հատուկ քիմիական բաղադրությամբ` այն պարունակում է շատ քիչ սիլիկատներ։ Այսպիսով` ժայթքման ընթացքում լավային հոսքերը, որոնք թափվում են հրաբխի լանջերով, կարող են հասնել 100 կմ/ժ արագության[3]։

Նյիրագոնգո
Նյիրագոնգո հրաբուխը 1975 թվականին
Տեսակհրաբուխ և ստրատոհրաբուխ
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ՏեղադրությունԿԴՀ
ՆյութՖելդսպաթոիդներ
ԼեռնաշղթաՎիրունգա
Խառնարանի խորություն250 մ
Բարձրություն (ԲԾՄ)3470 մ
Երկարություն[1] կմ
Լայնություն2 կմ
Սմիթսոնիան կոդ223030

Նյիրագոնգոյի և նրա կողքին գտնվող Նյամլագիրա հրաբխի վրա տեղի է ունեցել Աֆրիկայում դիտվող բոլոր ժայթքումների 40%-ը։

Նյիրագոնգոյի ամենաուժեղ ժայթքումներից մեկը տեղի է ունեցել 1977 թվականին։ Այդ ժամանակ հրային հոսքերից են մահացել մի քանի հարյուր մարդ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Global Volcanism Program». Smithsonian Institution.
  2. Географический энциклопедический словарь|с=347
  3. 3,0 3,1 Ауф дем Кампе, Йорн.  В самое пекло // Geo (журнал). — 2013. — № 03 (180). — С. 42—55. — С. 45.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյիրագոնգո» հոդվածին։