Նյուտոն Աբոթ կամ Նյուտոն Էբոթ[2][3] (անգլ.՝ Newton Abbot), քաղաք Անգլիայի ծայր հարավ-արևմուտքում՝ Դևոն կոմսությունում, վերջինիս գլխավոր քաղաքից՝ Էքսետերից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա։ Թինբրիջ շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 16,76 քառակուսի կիլոմետր տարածք։ 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 23 580։
Նյուտոն Աբոթի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նորքարեդարյան ժամանակներում[4]։ Հետագայում այստեղ հիմնվել է հինհռոմեական բնակավայր (այդ են վկայում հնագիտական գտածոները, որոնց մեջ կան նաև մետաղադրամներ); Ներկայիս քաղաքը կազմավորվել է 1247-1251 թվականներին շաբաթական պարբերականությամբ գործող շուկայի շուրջ։ Մոտավորապես 1300 թվականին բնակավայրն ստացել է Նյուտոն Աբոթ անվանումը։ Ուշ միջնադարում ու նոր ժամանակներում՝ ընդհուպ մինչև XIX դարը, քաղաքի եկամուտները հիմնականում գոյացել են բրդեղենի ու կաշվեղենի արտադրությունից ու վաճառքից։