Նյու Բրանսուիկ (անգլ.՝ New Brunswick, ֆր.՝ Nouveau-Brunswick [nuˈvo bʁɔnzˈwik]), նահանգ Կանադայի արևելքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Տարածքը՝ 72,5 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Ֆրեդերիկթոն։

Նյու Բրանսուիկ
New Brunswick
flag of New Brunswick? Զինանշան


ԵրկիրԿանադա Կանադա
Մասն էMaritimes?
ԿարգավիճակԿանադայի նահանգ
Մտնում էԿանադա
ՎարչկենտրոնՖրեդերիկթոն
Ամենաբարձր կետMount Carleton?
Օրենսդրական մարմինLegislature of New Brunswick?
Հիմնական լեզուանգլերեն, ֆրանսերեն
Պաշտոնական լեզուներանգլերեն և ֆրանսերեն[1]
Բնակչություն (2012)
755 950 (2,2 %, 8-րդ տեղ)
Խտություն10,37 ( 4-րդ տեղ)
Տարածք72 908  (0,7 %, 11-րդ տեղ)
Հիմնադրված էհուլիսի 1, 1867 թ.
Սահմանակցում էՄեն, Քվեբեկ, Նոր Շոտլանդիա և Էդուարդ արքայազնի կղզի
Ժամային գոտիADT?
ՀապավումN.B. և N.-B.
ՓոխարինեցNew Brunswick?
ISO 3166-2 կոդCA-NB
Փոստային ինդեքսներE
Անվանված էԲրաունշվայգ-Լյունենբուրգ
gnb.ca(անգլ.)(ֆր.)

Նահանգի տարածքը այսպես է կոչվել դեռ 18-րդ դարում՝ Բրաունշվայգի գերմանական դքսերի հարստության անունով, որին ավելացել է անգլերեն New՝ «նոր» մակդիրը[2]։

Ֆրանսիացի առաջին բնակիչները Նյու Բրանսուիկ են եկել 1604-ին, անգլիացիները՝ 1762-ին։ 1784-ին դարձել է Մեծ Բրիտանիայի առանձին նահանգը (գաղութը)։ 1867-ին մտել է Կանադա դոմինիոնի կազմի մեջ։ Բնակչության 57 %-ը բնակվում է քաղաքներում, 39 % –ը՝ արդյունաբերական և ձկնորսական ավաններում։

Նահանգի պղնձի, նիկելի, կապարի, ցինկի և արծաթի հանքերի հիման վրա Բաթերսթում գործում է լեռնահանքային, մետալուրգիական և քիմիական ձեռնարկությունների խոշոր համալիր։ Զարգացած են թաղանթանյութի–թղթի արտադրությունը, նավթաքիմիական, սննդի, մեքենաշինական, փայտամշակման արդյունաբերությունը։ Կա կոշիկի և շինանյութերի արտադրություն, ձկնորսություն։ Գյուղատնտեսությունն ունի տեղական նշանակություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. New Brunswick Official Languages Act
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 150.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Բրանսուիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 317