Նյու Յորքի նորաձևության շաբաթ

Նյու Յորքի նորաձևության շաբաթ, ամեն տարվա փետրվարին և սեպտեմբերին անցկացվող կիսամյա միջոցառումների շարք (սովորաբար տևում է 7-9 օր), երբ համաշխարհային նորաձևության հավաքածուները ներկայացվում են գնորդներին, մամուլին և հանրությանը։ Դա չորս գլխավոր նորաձևության շաբաթներից մեկն է աշխարհում, որոնք հայտնի են մեծ քառյակ անվամբ և անցկացվում են Փարիզում, Լոնդոնում և Միլանում[1][2]։ Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը ստեղծել է Նյու Յորքի նորաձևության շաբաթը 1993 թվականին, չնայած այնպիսի քաղաքներ, ինչպիսին է Լոնդոնը, արդեն օգտագործում էին իրենց քաղաքի անունը նորաձևության շաբաթ արտահայտության հետ 1980-ական թվականներից սկսած։ Նյու Յորքի նորաձևության շաբաթը հիմնված է ավելի հին իրադարձությունների շարքի վրա, որ կոչվում էր «Մամուլի շաբաթ» (անգլ.՝ «Press Week») և ստեղծվել է 1943 թվականին[3]։

Նյու Յորքի նորաձևության շաբաթ
New York Fashion Week
Տեսակնորաձևության շաբաթ
Ենթաեսակնորաձևության շաբաթ
Հաճախականությունկիսամյա
Երկիր ԱՄՆ
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
Առաջինը1943
Թեմատիկանորաձևություն, հագուստ
ՀիմնադիրԷլինոր Լամբերտ
nyfw.com
 New York Fashion Week Վիքիպահեստում

Այն կազմված էր մի շարք իրադարձություններից, ինչպիսիք են՝ Olympus Fashion Week New York[4], Mercedes-Benz Fashion Week New York[5] և MADE Fashion Week[6], ինչպես նաև քաղաքում անցկացվող բազմաթիվ անկախ միջոցառումներ[7]։

Նյու Յորքի նորաձևության շաբաթվա պրոդյուսերներն են՝ IMG և FTL Moda՝ համագործակցությամբ Fashion Week Online[8][9][10]։

Քաղաքում կատարվող միջոցառումների օրացույցը վերահսկվում են CFDA կողմից[11] և ստացվել է օրացույցի հիմնադիր Ռութ Ֆինլիի կողմից[12]։

Նյու Յորքի նորաձևության շաբաթվա տնտեսական ազդեցությունը գնահատվել է 887 մլն դոլլար[13]։

Ստեղծում

խմբագրել

Առաջին Նյու Յորքի նորաձևության շաբաթը կազմակերպվել է 1943 թվականին Էլեանոր Լամբերտի՝ ամերիկյան նորաևության առաջին գովազդային կազմակերպության՝ Նյու Յորքի զգեստների ինստիտուտի մամուլի տնօրենի կողմից[14]։

Աշխարհում առաջին նորաձևության շաբաթը կոչվել է «Մամուլի շաբաթ» և կազմակերպվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական նորաձևությունից ուշադրությունը շեղելու համար, քանի որ այդ ժամանակ նորաձևությամբ հետքրքրվողները չէին կարող մեկնել Փարիզ՝ դիտելու ֆրանսիական նորաձևության շոուները[15]։ Դա նաև օգնել է ամերիկացի դիզայներներին ներկայացնելու նորաձևության ամսագրերին, որոնք անտեսում էին ամերիկյան նորաձևությունը։

Մամուլի շաբաթը հաջողություն է ունեցել, և նորաձևության ամսագրերը, ինչպիսին է Vogue ամսագիրը, որը նախկինում հիմնականում նվիրված էր ֆրանսիական նորաձևությանը, սկսել է լուսաբանել նաև ամերիկյան նորաձևությունը[15]։

Մինչև 1950-ական թվականների կեսերն այդ միջոցառումը հայտնի էր որպես Նյու Յորքի մամուլի շաբաթ։ Գարուն-1951-ը (անցկացվել է 1951 թվականի փետրվարին) եղել է Նյու Յորի 16-րդ նորաձևության շաբաթը[16]։

Միավորում որպես «7th on Sixth»

խմբագրել

1993 թվականին Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը, որ գլխավորում էին նախագահ Սթան Հերմանը և գործադիր տնօրեն Ֆերն Մալիսը[17][18], քաղաքում անցկացվող միջոցառումները, որոնք հայտնի էին որպես «Նյու Յորքի նորաձևության շաբաթ», միավորել են,և դրանք սկսել են անցկացվել Բրայանթ այգում՝ սպիտակ վրաններում[19][20][21]։ Միջոցառումը հայտնի է դարձել 7th on Sixth ապրանքանիշի ներքո[22]։

21-րդ դար

խմբագրել

2001 թվականի 7th on Sixth ապրանքանիշը վաճառվել է IMG ընկերությանը[23]

2004 թվականին Olympus ընկերությունը դարձել է IMG-ի միջոցառումների հովանավորը, որ վերանվանվել է «Օլիմպուս նորաձևության շաբաթ»[4]։

2007 թվականին[24] Mercedes-Benz-ը դարձել է IMG-ի միջոցառումների հովանավոր ու ավելացրել Նյու Յորքը համաշխարհային «Մերսեդես Բենսի նորաձևության շաբաթների» ցանկին[25]՝ այն կոչելով MB Fashion Week New York[26]։

2010 թվականին IMG/Mercedes-Benz Fashion Week New York-ն սկսել է անցկացվել Լինքոլնի կատարողական արվեստների կենտրոնում[27][28]։ 2011 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի դիզայներները սկսել են ցուցադրել շոուների ուղիղ հեռարձակումներ՝ հետևելով Լոնդոնին, որն սկսել էր 2010 թվականի փետրվարին[29][30]։ Ցուցադրությունը սկզբում ներկայացվել է YouTube-ում և հետո այլ կայքերում։

2013 թվականին IMG-ն և Նյու Յորքի նորաձևության շաբաթվա միջոցառումները վաճառվել են William Morris Endeavor (WME) և Silver Lake Partners ընկերություններին 2,3 միլիարդ դոլլարով[31]։

2014 թվականին Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը ձեռք է բերել FashionCalendar.com-ը Ռութ Ֆինլիից, ով այն գլխավորել էր (սկզբում թղթայի տարբերակով, ապա թվային) ավելի քան 60 տարի[32][33]։

2015 թվականի հունվարին Mercedes-Benz-ը հայտարարել է, որ դադարում է հովանավորել WME/IMG-ը[34]։ Պրոդյուսեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ ինքը մեծ ուրախությամբ կհովանավորի դրանք։

2015 թվականի մարտին WME/IMG-ը հայտարարել է, որ ձեռք է բերել MADE Fashion Week-ը, որն անցկացվում է WME/IMG's միջոցառման ընթացքում[35][36]։

2015 թվականին IMG-ի միջոցառումները Լինքոլն կետրոնից տեղափոխվել են Spring ստուդիա[27][37][38]։

Ներկայիս տեղադրություն

խմբագրել

Բրայանթ այգին և Լինքոլն կենտրոնը՝ որպես հյուրընկալ տարածք կորցնելուց հետո միջոցառումները սկսել են անցկացվել տարբեր վայրերում։ Կան միջոցառումների անցկացման 2 հիմնական վայրեր՝ Skylight Clarkson պուրակը և Industria-ն։ Շատ դիզայներներ նախընտրում են իրենց ցուցադրություններն անցկացնել քաղաքի տարբեր ծայրերում գտնվող ավելի օրիգինալ վայրերում։ Դրանց թվում վերջերս ներառվել են առափնյա դիմակահանդեսը, վերակառուցված երկաթուղային կայարանը և նախկին փոստային գրասենյակը[39]։

Այլ կարևոր իրադարձություններ

խմբագրել
 
2009 թվականի Նյու Յորքի նորաձևության շաբաթ

2014 թվականին Դանիել Շեյպակը դարձել է անվասալյակով առաջին մոդելը, որ մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին. նա մասնակցել է Քերրի Համմերի ցուցադրությանը[40]։

2014 թվականին սեպտեմբերին Կարեն Կրեսպոն դարձել է 4 վերջույթները անդամահատված առաջին մոդելը Նյու Յորքի նորաձևության շաբաթում․ նա նույնպես մասնակցել է Քերրի Համմերի ցուցադրությանը[41]։

2014 թվականի դեկտեմբերի 12-ին Նյու Յորքի նահանգային դատարանը բավարարել է հասարակական ակտիվիստների հայցը՝ ըստ որի Մերսեդես Բենս նորաձևության շաբաթվա վրաններ առկայությունը Damrosch այգում խախտում է օրենքը։ Այդ պատճառով Նյու Յորքի քաղաքային զբոսայգիների և ժամանցի գոտիների դեպարտամենտը և Լինկոլն կատարողական արվեստների կենտրոնը որոշել են չերկարաձգել IMG-ի հետ իրենց պայմանագիրը։ Որպես արդյունք՝ 2015 թվականի փետրվարին Mercedes-Benz-ի նորաձևության շաբաթը դարձել է Damrosch այգում ացկացված վերջին միջոցառումը[42]։

2015 թվականի աշուն-ձմեռ ցուցադրությունները տեղի են ունեցել փետրվարի 12-19-ը[43]։ Այդ շաբաթվա ընթացքում դերասանուհի Ջեյմի Բրյուերը դարձել դաունի համախտանիշով առաջին կինը, որ մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին՝ ցուցադրելով դիզայներ Քերրի Համմերի զգեստը[44]։

2016 թվականի[45] գարուն-ամառ շոուն տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 10-17-ը երկու նոր վայրերում՝ Skylight- ը Միդթաունի Մոյնիհան կայարանում և SoHo-ի Skylight Clarkson հրապարակում[46]։ Այս ցուցադրությունների տնտեսական ազդեցությունը գնահատվել է 900 միլիոն դոլար, և դրանց ներկա է գտնվել մոտ 125,000 մարդ[47]

2015 թվականի դեկտեմբերին Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը հայտարարել է, որ Բոստոնի խորհրդատվական խումբը պետք է ուսումնասիրի Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ձևաչափը, որպեսզի այն հարմարեցվի սոցիալական մեդիայի բերած փոփոխություններին։ Առաջարկվող տարբերակներից մեկը եղել է երկու միջոցառումների անցկացումը՝ հաջորդ սեզոնի զգեստների առանձին ցուցադրություն գնորդների համար և հասարակական ցուցադրություններ սեզոնի ընթացքում սպառողների համար[48][49][50]։

Նյու Յորքի նորաձևության առաջին շաբաթը, որ նվիրված է եղել տղամարդկանց հագուստների ցուցադրությանը, կոչվել է «Նյու Յորքի նորաձևության շաբաթ. Տղամարդիկ» և կազմակերպվել Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի կողմից 2015 թվականին[51]։

Աշուն-ձմեռ 2016 ցուցադրությունը տեղի է ունեցել փետրվարի 11-18-ը[52] Նյու Յորքի տարբեր վայրերում, այդ թվում՝ Skylight Moynihan, Skylight Clarkson, Chelsea Piers, MADE Studios և այլն[53]։

Սեզոնն ավարտվել է նրանով, որ որոշ դիզայներներ փորձել են, կամ պլանավորել են անցկացնել «տես հիմա, գնիր հիմա մոդելը», որի ընթացքում ցուցադրվող հագուստները գնելու համար հասանելի են դարձել շոուի ավարտից անմիջապես հետո (կամ նույնիսկ դրա ընթացքում), այլ ոչ թե վեց ամիս անց[54]։ Այդ փորձը կատարվել է այնպիսի ապրանաքանիշների կողմից, ինչպիսին է Burberry[55], սակայն նման ձևաչափով դրանից առաջ աշխատել են այնպիսի դիզայներներ, ինչպիսին է Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը։

Սպասարկում

խմբագրել

Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ցուցադրություններին մասնակցել կարելի է ակրեդիտացիա ձևակերպմամբ, իսկ հատուկ միջոցառումներին՝ միայն հրավերով[56]։

Ապրանքային նշանի դատավարություն

խմբագրել

2013 թվականին Fashion Week Inc.-ը, որը հիմնել է Տրիշա Պարավասը, գրանցել է «New York Fashion Week», «NYFW» և «NYFW The Runway Shows» ապրանքային նշանները՝ դրանք օգտագործելու համար իր շոուների վերաբերյալ։ 2016 թվականի հունիսի 28-ին Fashion Week, Inc.-ը 10 մլն դոարի դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի և WME-IMG-ի՝ ապրանքանիշի կեղծման, ապրանքանիշի վերաբերյալ օրենքի խախտման, ծագման կեղծման և անբարեխիղճ մրցակցության համար[57][58][59][60][61]։

2016 թվականի օգոստոսի 12-ին դատարանը նախնական որոշմամբ մերժել է Fashion Week Inc.-ի հայցը[62]։ Դատավոր Քոլթլը նշել է, թե Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի և WME-IMG-ը կարողացել են փաստերով ցույց տալ, որ New York Fashion Week և NYFW անուններն ավելի շատ կապ ունեն իրենց հետ և ոչ թե Fashion Week Inc.-ի[62]:22։

Ոչ «պաշտոնական» Նյու Յորքի նորաձևության շաբաթ

խմբագրել

Չնայած Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը հայտարարել է Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա «պաշտոնական» օրացույցի վարման մասին[63], հետագայում այնպիսի հրատարակություններ, ինչպիսին է՝ Women's Wear Daily[64], նշվել է, թե այն քիչ իրավական իրավունքներ ունի անցկացնելու Նյու Յորքի նորաձևության շաբաթը[65]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bradford, Julie (2014). Fashion Journalism. Routledge. էջ 129.
  2. Dillon, Susan (2011). The Fundamentals of Fashion Management. A&C Black. էջ 115.
  3. «History of New York Fashion Week – New York Fashion Week». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  4. 4,0 4,1 «OLYMPUS NAMED TITLE SPONSOR OF NEW YORK FASHION WEEK». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. «Mercedes-Benz Fashion Week New York». Newyork.mbfashionweek.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  6. «MADE Fashion Week». madefashionweek.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  7. «New York Fashion Week Schedule – Shows by Day and Designer». Nymag.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  8. «Our Partnership with Fashion Week Online». 2016 թ․ մայիսի 2.(չաշխատող հղում)
  9. «Inspiring Model With Down Syndrome Returns To Fashion Week». The Huffington Post. 2016 թ․ փետրվարի 17.
  10. «Mercedes-Benz Fashion Week». mbfashionweek.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  11. CFDA. «CFDA + Fashion Calendar».
  12. «The CFDA Purchases The Fashion Calendar With The Promise To Streamline Fashion Week». fashionweekdaily.com. 2014 թ․ հուլիսի 25.
  13. «NYFW Memo from the CFDA». cfda.com.
  14. «History». cfda.com.
  15. 15,0 15,1 Fortini, Amanda (2006 թ․ փետրվարի 8). «A brief history of the fashion show». Slate.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  16. «Indian Valley Record February 1, 1951 Page 10». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  17. Chunovic, Louis (2014 թ․ ապրիլի 16). «The People's Designer – Stan Herman». Loews Magazine.
  18. Fernandez, Chantal (2015 թ․ հունիսի 29). «How Stan Herman, Father of Fashion Week, Changed the U.S. Fashion Industry». Fashionista.
  19. Mell, Eila (2011). New York Fashion Week: The Designers, the Models, the Fashions of the Bryant Park Era. Running Press. էջ 10. ISBN 0762441917.
  20. «Pitching a Few New Tents of Her Own». The New York Times. 2012 թ․ փետրվարի 9.
  21. Spindler, Amy (1993 թ․ հոկտեմբերի 31). «Designers Turn New York Into a Fashion Big Top». The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  22. Lieber, Chavie (2015 թ․ հունվարի 22). «The Glamorous Past, Troubled Present, and Uncertain Future of NYFW». racked.com.
  23. Horyn, Cathy (2001 թ․ փետրվարի 6). «Front Row: Designers council sells sponsorship of New York Fashion Week to IMG, the sports management and marketing company». The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  24. «EventsPartnerships».
  25. «Mercedes-Benz Fashion Week». mbfashionweek.com.
  26. «Mercedes Threatens to Bail on New York Fashion Week». hollywoodreporter.com.
  27. 27,0 27,1 «It's Official: New York Fashion Week Is Leaving Lincoln Center».
  28. «A New Home for New York Fashion Week». The New York Times. 2009 թ․ փետրվարի 3.
  29. «London Fashion Week to be streamed live». 2010 թ․ փետրվարի 19.
  30. «Way Off the Runway: Live Streaming of Fashion Week». The New York Times. 2011 թ․ սեպտեմբերի 8.
  31. «IMG WORLDWIDE TO BE ACQUIRED BY SILVER LAKE PARTNERS AND WILLIAM MORRIS ENDEAVOR». IMG. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին.
  32. http://fashionista.com/2014/07/cfda-acquires-fashion-calendar
  33. «Fashion Calendar». fashioncalendar.com.
  34. «IMG Loses Mercedes as New York Fashion Week Sponsor». hollywoodreporter.com.
  35. Zumberge, Marianne (2015 թ․ մարտի 23). «IMG Acquires MADE Fashion Week». IMG.
  36. «IIMG ACQUIRES MADE FASHION WEEK». IMG. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին.
  37. «For Fashion Week This Fall: Location, Location, Location». The New York Times. 2015 թ․ հունվարի 8.
  38. Lockwood, Lisa (2015 թ․ ապրիլի 13). «New York Fashion Week Leaves Lincoln Center».
  39. https://www.amny.com/lifestyle/fashion-week/new-york-fashion-week-when-where-what-to-wear-1.10833995
  40. Lankston, Charlie. «Dr. Danielle Sheypuk the first wheelchair-bound model in NYFW lands her debut clothing campaign». Daily Mail. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  41. Jessica Probus (2015 թ․ մարտի 7). «A Quadruple Amputee Walked The Runway At New York Fashion Week». Buzzfeed.com. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  42. «New York Fashion Week Booted Out of Lincoln Center». The New York Times. 2014 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  43. «Fashion Calendar». New York Mag. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  44. Jessica Probus, Stephanie McNeal. «Meet The First Woman With Down Syndrome To Walk At Fashion Week». BuzzFeed.
  45. «Here's the New York Fashion Week Spring/Summer 2016 Schedule».
  46. Mau, Dhani. «New York Fashion Week Is Moving To Two New Locations». fashionista.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  47. Anwar, Sara. «From staged stumbles to transatlantic shifts: This was NYC Fashion Week». CNN. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  48. Lockwood, Lisa. «NYFW Going Consumer? CFDA Studies Idea». Women's Wear Daily. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  49. CFDA. «The Results are in: Examining the Future of New York Fashion Week».
  50. http://fashionista.com/2016/03/cfda-bcg-fashion-week-survey
  51. CFDA. «Full Coverage of NYFW: Men's S/S 2017».
  52. «NYFW Schedule – New York Fashion Week». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  53. «2016 Fall Ready-to-Wear – WWD».
  54. «Is This The Last Traditional New York Fashion Week?». 2016 թ․ փետրվարի 14.
  55. «Burberry Announces a See Now/Buy Now System for New Collections». The New York Times. 2016 թ․ փետրվարի 6.
  56. Chan, Sewell (2007 թ․ սեպտեմբերի 6). «Fashion Week: Not Open to the Public». The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  57. Cullins, A. «WME-IMG and CFDA Facing $10M Lawsuit for "Usurping" New York Fashion Week Trademark». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  58. Hoshikawa, K. «The CFDA is being sued over 'NYFW' trademark». Fashionista. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  59. Drain, K. «New York Fashion Week Logo Lawsuit: CFDA, WME-IMG Sued». Fashion Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  60. «The CFDA Has Little – If Any – Legal Rights in the NYFW Name». The Fashion Law. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  61. «UPDATED: CFDA, WME-IMG Sued for Using New York Fashion Week Trademark». The Fashion Law. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  62. 62,0 62,1 «Memorandum Opinion and Order» (PDF). 2016 թ․ օգոստոսի 12.
  63. https://cfda.com/fashion-calendar/official-schedules
  64. http://wwd.com/fashion-news/fashion-scoops/the-tentative-official-nyfw-calendar-is-here-10953303/
  65. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել