Ննջասենյակ Առլում

Վինսենթ վան Գոգի նկար

«Ննջասենյակ Առլում» (ֆր.՝ La Chambre à Arles; հոլ.՝ Slaapkamer te Arles), աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի երեք նույնանուն նկարները։ Նկարաշարը ստեղծվել է 1888–1889 թվականներն ընկած ժամանակահատվածում, Ֆրանսիայի Առլ քաղաքում։ Վան Գոգի հայտնի կտավներից է։ Նա պատկերել է Առլում գտնվող իր բնակարանի ննջասենյակը։ Նկարներից բացի, գոյություն ունեն նաև էսքիզների այլ տարբերակներ՝ պահպանված Թեո վան Գոգին և Պոլ Գոգենին գրված նամակներում։

Ննջասենյակ Առլում
տեսակնկարների շարք
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարիհոկտեմբեր 1888
բարձրություն72 սանտիմետր
լայնություն90 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
հատվածն էՆնջասենյակ Առլում, Ննջասենյակ Առլում և Ննջասենյակ Առլում
Ծանոթագրություններ
 Bedroom in Arles Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Նկարի ճեպանկարը Թեոյին ուղղված նամակում

Վան Գոգի ննջասենյակը կազմված էր սովորական սոճե կահույքից և սեփական նկարներից։ Նկարում պատկերված են նկարչի մահճակալը, երկու աթոռ, փոքր սեղան, որին ապակյա շշեր են դրված, պատուհան, պատերին կախված նկարներ, սրբիչներ, հայելի և այլն։ Մահճակալի կողքի պատին կախված են բելգիական բանաստեղծ Էժեն Բոխի և զինվոր Պոլ Էժեն Միլլեյի դիմանկարները։

Նկարի առաջին տարբերակում Վան Գոգի ննջասենյակը պատկերված է վառ ու պայծառ գույներով։ Այս կտավում առանձնահատուկ տեղ են գրավում ոչ միայն հաստ վրձնահարվածներն, այլ նաև տարօրինակ տարածության ազդեցությունը։ Սենյակի ետևի պատը կարծես թեք է կանգնած։ Սակայն դա նկարչի սխալը չէ։ Նման տեսարանը հիմնված է փաստերի վրա։ Այդ պատը, համեմատված մյուս պատերի հետ, իսկապես ուղիղ չի եղել։ Եվս մեկ հետաքրքիր փաստ է երկու բարձերի առկայությունը։ Վան Գոգը միայնակ էր ապրում, բայց պարզ չէ, թե ինչու է մահճակալին մեկի փոխարեն երկու բարձ պատկերել։ Վարկած կա, որ նկարիչը միայնակությունը հուսահատեցնում էր նկարչին և այդ պատճառով է երկու բարձ պատկերել։

Նկարի տարբեր մասերում առարկաներն ուղիղ տեղադրված չեն, որովհետև վան Գոգը լիովին չէր հետևել կառուցման օրենքներին։ Սակայն նա դա արել է հատուկ նպատակով։ Իր եղբորը՝ Թեոյին ուղղված նամակներում նա գրում էր, որ սենյակի տեսքը դիտավորյալ է հարթ պատկերել։ Նկարում բացակայում են ստվերները, որպեսզի այն նման լինի ճապոնական փորագրության։ Սովորական դասավորվածությունն ու բաց գույներն ուղղակի և հարաբերական իմաստով պետք է արտահայտեին հանգստություն և քուն։

Առաջին տարբերակ

խմբագրել

Վինսենթ վան Գոգը սկսեց աշխատել «Ննջասենյակ Առլում» նկարի, առաջին տարբերակի վրա՝ 1888 թվականի հոկտեմբերին, Առլում բնակվելու ընթացքում։ Նրա մտահղացումների բնութագիրն ու աշխատանքի ընթացքի մասին, էսկիզի հետ ուղարկվել էին վան Գոգի եղբորը՝ Թեոյին, իսկ ավելի ուշ, իր նկարիչ ընկերոջը՝ Պոլ Գոգենին։ Նկարի այս մի տարբերակում, պատի աջ կողմում, պատկերված են վան Գոգի մատնապատկերները. իր ընկերների՝ Էժեն Բոշի և Պոլ-Էժեն Միլլեյի դիմանկարները, նաև «Բեկորներ ու կաղնի» նկարը։

Երկրորդ տարբերակ

խմբագրել

1889 թվականի ապրիլին, վան Գոգն ուղարկել էր նկարի առաջին տարբերակն, իր եղբորը՝ Թեոյին։ Վերջինս շատ էր ափսոսում, որ նկարը փոխադրման ժամանակ վնասվել էր։ Իր նամակում հայտնելով հիացմունքը վան Գոգի վերջին կտավների վերաբերյալ, Թեոն նաև խնդրել էր եղբորը, պատճենել նկարը։ 1889 թվականի սեպտեմբերին, ավարտուն եղավ երկրորդ տարբերակն ու վնասվածքից ուղղված առաջին տարբերակի հետ, ուղարկվեց Թեոյին։ Այս տարբերակում, պատի աջ կողմում, պատկերված են վան Գոգի մատնապատկերները. նկարչի ինքնանկարը և «Բեկորներ ու կաղնի» նկարը։ Երրորդ նկարի պատկերը հաստատված չէ։

Երրորդ տարբերակ

խմբագրել

1889 թվականի ամռանը, Վան Գոգը որոշեց պատճեններ անել (նվազեցված կրկնություններ), իր կարծիքով ավելի հաջող աշխատանքներ, իր քրոջ և մոր համար։ «Ննջասենյակ Առլում» նկարն, այն կտավների այս շարքից էր, որն ավարտված էր 1889 թվականի սեպտեմբերի վերջին։

Սեփականատիրության պատմություն

խմբագրել
  • Նկարի առաջին տարբերակը, երբեք չէր լքել նկարչի կալվածքը։ 1962 թվականից, նկարը գտնվում է համանուն հիմնադրամի սեփականության տակ, հաստատված նկարչի եղբորորդի՝ Վիլլեմ վան Գոգի կողմից։ Նկարը գտնվում է մշտական ցուցադրության տակ, Ամստերդամի՝ վան Գոգի թանգարանում։
  • Նկարի երկրորդ տարբերակը, 1926 թվականից գտնվում է՝ Չիկագոյի արվեստի համալսարանի սեփականատիրության տակ։
  • Երրորդ տարբերակն, ի սկզբանե գտնվելով վան Գոգի քրոջ մոտ, հետագայում վաճառվել էր ճապոնական իշխան՝ Մատցուկատային։ 1959 թվականի ֆրանսա-ճապոնական խաղաղ հաշտության կնքումից հետո, նկարը գտնվում է մշտական ցուցադրության տակ, Փարիզի՝ Օրսե թանգարանում։

Նկարի բոլոր տարբերակները

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ննջասենյակ Առլում» հոդվածին։