Նոճազգիներ (լատին․՝ Cupressaceae), բույսերի ասեղնատերևավորների կարգի ընտանիք՝ բարձր, միատուն կամ երկտուն ծառեր կամ թփեր, միայնակ, ծայրային կամ ծոցային հասկիկներով, որոնց առէջները կամ թեփուկները դասավորված են հակադիր կամ երեքական՝ օղակներում։ Առէջները սովորաբար ունեն կարճ թելիկ և լայն, վահանաձև թեփուկ, որը ներքևից կրում է երկու-երեք-վեց ձվաձև, ազատ փոշանոթներ։ Փոշեհատիկը օդային պարկեր չունի[1]։
- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985