Նոճիով ցորենի արտ

Վինսենթ վան Գոգի նկար

«Նոճիով ցորենի արտ» (հոլ.՝ Korenveld met cipressen), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ, հռչակավոր գեղանկարիչ, Վինսենթ վան Գոգի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 73 × 93.4 սմ[1]։ Գոգը կտավը վրձնել է Սեն Ռեմի դը Պրովանսի Սեն Պոլ դը Մոզոլ հոգեբուժարանում՝ երեք տարբերակից։

Նոճիով ցորենի արտ
տեսակնկարների շարք
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1889
ժանրբնանկար
նյություղաներկ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
հատվածն էWheat Field with Cypresses?, A Wheatfield, with Cypresses? և Wheatfield with Cypresses?
Ծանոթագրություններ
 Wheat Field with Cypresses by Vincent van Gogh Վիքիպահեստում

Այսօր «Նոճիով ցորենի արտ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք, ԱՄՆ

Նկարագիր

խմբագրել

«Նոճիով ցորենի արտ» ստեղծագործությունում Վինսենթ վան Գոգը պատկերել է հասած ցորենի արտ և վեր սլացող պրովանսյան նոճի ու ձիթապտղի ծառեր։ Հորիզոնին երևում են նախալեռներ և ամպի պտույտներ։ Կտավի առաջին տարբերակը (F717) հեղինակը նկարել է 1889 թվականի հուլիսի սկզբին՝ «Աստղալից գիշեր» կտավից հետո, երբ գտնվում էր հոգեկան անկայուն վիճակում։ Ամենայն հավանականությամբ Գոգը այս կտավը նկարել է պլեների ժամանակ, երբ նրան թույլատրում էին լքել հոգեբուժարանի տարածքը։ Հետագայում Վինսենթն այս նկարը համարում էր ամառային լավագույն նկարներից մեկը։ Իր եղբորը՝ Թեոյին ուղարկված նամակում, 1889 թվականի հուլիսի 2-ին Վան Գոգը գրում է. «Ես կտավ ունեմ նոճիով, ցորենի հասկերով և երկնագույն երկնքի տակ գտնվող կակաչներով։ Կտավը նման է շոտլանդական թարթանի. ես այն նկարել եմ թանձր իմպաստոյով, ինչպես Մոնտիչելլին, ցորենի արտը նույնպես թանձր է, որպեսզի ցույց տամ ուժեղ տապը»։

Պատմություն

խմբագրել

Վան Գոգը ստիպված ընդմիջում է կատարում և դադարում է նկարելուց՝ հոգեկան խիստ անկայունության պատճառով, որը տեղի ունեցավ հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը։ Սակայն, մեկ ամիս անց, նա կրկին վերադարձավ իր «Ցորենի արտին»։ Հեղինակը ևս երկու կրկնօրինակ է ստեղծում, որից մեկն այսօր պահպանվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում։ Դրանցից մեկը (F615) գրեթե նույն չափի է, ինչ բնօրինակը, իսկ մյուսն (F743) ավելի փոքր։ Առաջին տարբերակը, հնարավոր է, արվել է մեկ սեանսով՝ դեղինի և շագանակագույնի երանգների ավելացմամբ։ Վան Գոգն ընդհանուր կոմպոզիցիան նկարել է ածուխով, որից հետո յուղաներկի բարակ շերտով ներկել է նոճին և երկինքը, իսկ հետո հաստ շերտով ցորյանի արտն ու երկինքը՝ իմպաստոյի տեխնոլոգիայով[2]։ Ամպերը նկարելու համար հեղինակն օգտագործել է փայլուն սպիտակ ցինկի օքսիդ՝ կապարային սպիտականերկի փոխարեն, չնայած ցինկի օքսիդի վատ չորացմանը։ Գունապնակի մյուս երանգներից Գոգն օգտագործել է կոբալտի կապույտ (կոբալտի ալյումինատ) երկնքի համար, քրոմ-դեղին ցորենի արտի համար, զմրուխտագույն և երկնագույնաթույր Գինեի կանաչաներկ թփուտների և նոճու համար, կակաչների համար՝ կինովար, ինչպես նաև սինթետիկ ուլտրամարին[3]։

Սեպտեմբեր ամսին հեղինակը «Նոճիով ցորենի արտի» հուլիսյան և սեպտեմբերյան տարբերակներն ուղարկում է Փարիզ, եղբորը։ Երրորդ տարբերակը նվիրում է մորը և քրոջը։ Թեոյի այրին հուլիսյան տարբերակը վաճառում է նկարիչ Էմիլ Շուֆֆենեկերին՝ 1900 թվականին։ Կոլեկցիոներներ Ալեքսանդր Բերտիեի և Պաուլ Կասիրերի ձեռքով անցնելով՝ 1909 թվականի նոյեմբերին կտավը հայտնվում է լուսանկարիչ Էժեն Դրյուեի պատկերասրահում, որտեղ առաջին անգամ ցուցադրության է ներկայացվում։ 1910 թվականին կտավը գնում է բեռլինցի բանկիր Ֆրանց ֆոն Մենդելսոնը, որի ընտանիքում կտավը մնում է մինչև 1952 թվականը, մինչև Ցյուրիխում այն չի գնում զինագործ-արդյունաբերող Էմիլ Բուրլեն։ 1993 թվականին վերջինիս որդին՝ Դիթեր Բուրլեն կտավը վաճառում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին՝ 57 միլիոն դոլարով։

Սեպտեմբերյան տարբերակը գնվել է Կուրտոյի ֆոնդի կողմից 1923 թվականին. այն այսօր պահպանվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Փոքր տարբերակը Սոթբիս աճուրդի տանը վաճառվել է 1970 թվականին, իսկ հետո, ԱՄՆ-ում՝ 1987 թվականին. այսօր այն գտնվում է մասնավոր հավաքածուում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կտավի չափերը».
  2. Vincent Van Gogh’s A Cornfield, with Cypresses, John Leighton, Anthony Reeve, Ashok Roy and Raymond White, National Gallery Technical Bulletin, 1987, Volume 11, pp 42–59.
  3. Vincent van Gogh, A Wheatfield with Cypresses, illustrated pigment analysis at ColourLex

Արտաքին հղումներ

խմբագրել