Նոնա Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նոնա Ոսկանյան (մարտի 4, 1961[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, Հայաստանի կոմպոզիտորների միության (2009) անդամ։
Նոնա Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց (1976), Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1979), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1984) և Արվեստի ինստիտուտ (1988) |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Անդամություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Կրթություն
խմբագրելԾնվել է 1961 թվականի մարտի 4-ին Երևանում։ 1968-1976 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում։ 1976-1979 թվականներին կրթություն է ստացել Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի երաժշտության տեսության բաժնում, 1979-1984 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում։ 1984-1988 թվականներին ուսանել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հեռակա ասպիրանտուրայում[2]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1985 թվականից դասավանդել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ԵՄԴ-ի տեսական բաժնում։ 1995-2012 թվականներին դասավանդել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտա-մանկավարժական քոլեջի տեսական բաժնում։ 1996 թվականից եղել է «Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ ու համերգավար։ 1998 թվականից Կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս է։
2008-2012 թվականներին եղել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտա-մանկավարժական քոլեջի փոխտնօրեն։ 2012 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչն է։
Երաժշտագիտական գործունեություն
խմբագրելՀեղինակել է շուրջ 2 տասնյակ հոդվածներ, գրքեր, ծրագրեր[3], ռադիոհաղորդումների, հեռուստատեսային հաղորդաշարերի (Հ1-ով` «Երաժշտական զարդատուփ», «Լուսաստղ», «Կամերտոն»)։ Հետազոտությունների ոլորտները հայ երաժշտությունը և մասնագիտական կրթության գործընթացի կազմակերպումն են։
Մասնակցություն միջազգային մրցույթների, գիտաժողովների
խմբագրել- 2010 թվականին մասնակցել է «Դելփյան խաղեր» միջազգային բաց մրցույթին՝ որպես կազմկոմիտեի անդամ և երաժշտագետ-խմբագիր։
- 2011-2012 թվականներին մասնակցել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնին՝ որպես երաժշտագետ-խմբագիր և համերգավար։
- 2011 թվականին մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնին՝ որպես կազմկոմիտեի փոխնախագահ և երաժշտագետ-խմբագիր։
Պարգևներ
խմբագրել- 1976 թվական՝ Երևանի թիվ 119 դպրոցի երգչախմբին նվագակցելու համար արժանացել է Հայաստանի երգչախմբային ընկերության պատվոգրի։
- 1982 թվական՝ «ԽՍՀՄ ժողովուրդների երաժշտական գործիքները» միջհանրապետական ուսանողական գիտագործնական կոնֆերանսում գերազանց ելույթի համար արժանացել է Կիևի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պատվոգրի։
- 1984 թվական՝ «Երաժշտության մասին օտարալեզու գրականության թարգմանության և ուսումնասիրության հարցերը» 2-րդ միջհանրապետական կոնֆերանսում ակտիվ մասնակցության համար ստացել է ՀՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության դիպլոմ։
- 1984 թվական՝ միջբուհական գիտաժողովներին և ՈւԳՍԸ խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցության համար արժանացել է ԵՊԿ պատվոգրի։
- 1985 թվական՝ «Ուսանողների լավագույն գիտական աշխատանք բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների գծով» 1984-1985 ուսումնական տարվա համամիութենական մրցույթի հանրապետական փուլի արդյունքներով ստացել է ՀՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության դիպլոմ։
- 1985 թվական՝ «Ուսանողի լավագույն գիտական աշխատանք» համամիութենական մրցույթում արժանացել է ԵՊԿ պատվոգրի։
- 2001 թվական՝ Արևելյան Եվրոպայի երկրների շնորհալի պատանի երաժիշտների «Սլավոնական արվեստի» միջազգային փառատոնում պարգևատրվել է շնորհագրով։
- 2004 թվական՝ շնորհվել է Լոս Անջելեսի «Նոր սերունդ» մշակութային միության գնահատագիր։
- 2005 թվական՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը լավագույնս կազմակերպելու համար արժանացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգրի։
- 2005 թվական՝ «2004-2005 ուսումնական տարվա լավագույն մանկավարժ» ճանաչվելու առթիվ արժանացել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպության պատվոգրի։
- 2006 թվական՝ երկարամյա անբասիր մանկավարժական աշխատանքի և դպրոցի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ արժանացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգրի։
- 2006 թվական՝ հայ ազգային մշակույթի պահպանմանը և տարածմանը խթանելու, ինչպես նաև «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 2-րդ փառատոնին ակտիվ մասնակցելու համար ստացել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 2-րդ փառատոնի դիպլոմ։
- 2008, 2009 թվականներ՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների պահպանման և քարոզման համար արժանացել է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի ոսկե մեդալի և պատվոգրի։
- 2009 թվական՝ Երևանի և Սոչիի միջև երկկողմանի համագործակցության զարգացման գործում անգնահատելի վաստակի համար պարգևատրվել է Սոչիի քաղաքապետարանի շնորհակալագրով։
- 2011 թվական՝ գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած ներդրման և երկարամյա մանկավարժական գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի։
- 2011 թվական՝ ծննդյան 50-ամյա հոբելյանի և աշխատանքային գործունեության 25-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրով։
- 2011 թվական՝ երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրով։