Նոջիմ Մայեգուն (անգլ.՝ Nojim Maiyegun, փետրվարի 17, 1941(1941-02-17), Լագոս, Նիգերիա - օգոստոսի 26, 2024(2024-08-26)[1]), նիգերիացի բռնցքամարտիկ, օլիմպիական մեդալակիր։

Նոջիմ Մայեգուն
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Նիգերիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 17, 1941(1941-02-17)
ԾննդավայրԼագոս, Նիգերիա
Մահվան ամսաթիվօգոստոսի 26, 2024(2024-08-26)[1] (83 տարեկան)

Կենսագրություն

խմբագրել

Նոջիմ Մայեգունը ծնվել է 1941 թվականի փետրվարի 17-ին, մայրաքաղաք Լագոսում։ 1964 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա 71 կգ քաշային կարգում կիսաեզրափակչում պարտվել է ֆրանսիացի Ժոզեֆ Գոնսալեսին և նվաճել է բրոնզե մեդալ, որը եղել է Նիգերիայի պատմության մեջ առաջին օլիմպիական մեդալը[2][3]։ 1966 թվականին Բրիտանական կայսրության և Համագործակցության խաղերում արժանացել է բրոնզե մեդալի։

Մայեգունը պրոֆեսիոնալ դարձել 1971 թվականին և հանդես եկել Գերմանիայում և Ավստրիայում։ Նրա կարիերան անցել է առանց որևէ կարևորագույն իրադարձությունների։

Բռնցքամարտիկը հետագայում կուրացել է[4]։ Բժիշկները կասկածում էին, որ պատճառը բռնցքամարտի ժամանակ գլխին հասցված ուժեղ հարվածներն են եղել[5]։

Նոջիմ Մայեգուն մահացել է 2024 թվականի օգոստոսի 26-ին Վիեննայում, որտեղ ապրել է կյանքի վերջին տարիներին[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Nigeria’s First Olympic Medallist, Maiyegun is DeadThis Day.
  2. «10 лучших спортивных достижений Нигерии — GeograFishka.ru». geografishka.ru. Վերցված է 2024-08-28-ին.
  3. profillengkap.com. «Нигерия на летних Олимпийских играх 1964». profillengkap.com (ռուսերեն). Վերցված է 2024-08-28-ին.
  4. «Ноджим Майегун». alphapedia.ru. Վերցված է 2024-08-28-ին.
  5. SportsBrief.com (2012-12-11). «I'm Still Alive, Maiyegun Cries Out» (անգլերեն). Վերցված է 2022-09-22-ին.
  6. «Nigeria's First Olympic Medallist, Maiyegun is Dead – THISDAYLIVE». www.thisdaylive.com. Վերցված է 2024-08-27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել