Նովխանի
Նովխանի կամ Նովխանա (ադրբ.՝ Novxanı), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Ապշերոնի շրջանում, Բաքվից 21 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Նովխանի | ||
ադրբ.՝ Novxanı | ||
Նովխանիի մի մասը | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Ապշերոնի շրջան | |
Համայնք | Բաքվի գավառ և Ապշերոնի շրջան | |
Հիմնադրված է | 17-րդ դար թ. | |
Բնակչություն | 4468[1] մարդ | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Փոստային դասիչ | AZ0119 | |
Պաշտոնական կայք | belediyye.com/novxani/?id=1&lang=1 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնվել է 17-րդ դարում, նրանից հետո, երբ բնական աղետը ոչնչացրել է մոտակայքում գտնվող Սիյան ավանը։ Վերջինի բնակիչները նոր տներ են կառուցել նախկին բնակավայրից ոչ հեռու, ինչ էլ նոր տեղանվան հիմք է դարձել (պարս.՝ نوخانه, նովխանե — «նոր տուն»։ Գյուղում կա 17-րդ դարի մզկիթ։ Նովխանիում է ծնվել Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեն։
Խորհրդային տարիներին գյուղում սովխոզ կար, որտեղ զաֆրան, նուշ և պիստակ էին աճեցվում, այժմ այդ տնտեսությունը մասնավոր անձանց է պատկանում[2]։
2005 թվականից գործում է զվարճաընտանեկան համալիր։
Հայտնի նովխանեցիներ
խմբագրել- Ազիմ Ազիմզադե, խորհրդային ֆիզիկոս, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1927)։
- Լյութֆի Ասկեր Զադե (1921), ամերիկացի մաթեմատիկոս։
- Մեհդի Հուսեյնզադե, ԽՍՀՄ հերոս։
- Մամեդ Էմին Ռասուլզադե, ադրբեջանցի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, ժուռնալիստ և դրամատուրգ։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության (1918-1920 թթ.) ստեղծողներից մեկը։
- Մամեդ-Ալի Ռասուլզադե, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Մամեդ էմին Ռասուլզադեի երկհարազատ եղբայրը։
- Սուլեյման Ռուսթամզադե, բանաստեղծ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1960)։
- Այդըն Սալման, երգիչ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 22 scope sr cpm f at mcdmerkez.org
- ↑ Novxanı bələdiyyəsi Արխիվացված 2011-05-01 Wayback Machine (ադրբ.)