Նովոկաին (լատիներեն novus —նոր (կո)կաին), ցավազրկող դեղամիջոց, պարաամինաբենզոյական թթվի դիէթիլամինաէթիլեթերի հիդրոքլորիդը։ Լուծույթներն օգտագործում են տեղային անզգայացման, նովոկաինային բլոկադաների համար, հիպերտոնիկ հիվանդության, արյան անոթների սպազմի, էկզեմայի, այրվածքների, աթերոսկլերոզի բուժման, ինչպես նաև որոշ անտիբիոտիկների (օրինակ՝ պենիցիլինի) նոսրացման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 345)։