Նորայր Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Արտաշեսի Սահակյան (հոկտեմբերի 7, 1987 կամ հուլիսի 9, 1987[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայի «Ալաշկերտ» ակումբում։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 7, 1987 (37 տարեկան) կամ հուլիսի 9, 1987[1] (37 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||
Դիրք | ձախ կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ալաշկերտ | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 1.12.2014: |
Ակումբային կարիերա
խմբագրելՆորայր Սահակյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ 2004 թվականին սկսել է խաղալ ակումբի երիտասարդական թիմում, իսկ հաջորդ մրցաշրջանում Սահակյանը թիմի հիմնական կազմում նշել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում։ «Փյունիկում» խաղացել է ընդհուպ մինչև 2009 թվականը։ Հանդես է եկել հաջողությամբ, ինչի մասին վկայում են առաջնությունում նվաճված ոսկե մեդալները, գավաթի ու սուպերգավաթի խաղարկություններում նվաճված տիտղոսները։ Մինչևն 2009 թվականը շատ է խաղացել հիմնական կազմում, իսկ ահա 2009 թվականին իրավիճակը փոխվել է, և Սահակյանը կորցրել է տեղը հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման։ Արդյունքում առաջնության ավարտից հետո Նորայր Սահակյանը և Արտակ Անդրիկյանը ներկայացվել են տրանսֆերի[3]։ Մի քանի շաբաթ հետո Երևանի «Ուլիս» ակումբի ղեկավարությունը խաղացողներին առաջարկել է պայմանագիր կնքել, որտեղ երկուսն էլ անցկացնում էին իրենց մարզումները[4]։ Առաջնության կեսերին՝ «Միկայի» դեմ խաղից հետո, որտեղ Սահակյանը դուրս է եկել խաղադաշտ հանդիպման 46-րդ րոպեին, ճնշման խնդիրների պատճառով Սահակյանը կորցրել է գիտակցությունը։ Հետագայում հայտնի է դարձել, որ Սահակյանն ապաքինվել է և հիվանդանոցից վերադարձել տուն[5]։ 2010 թվականի մրցաշրջանի ավարտից հետո հերթական անգամ պայմանագիր է կնքել ակումբի հետ[6]։
Ձեռքբերումներ
խմբագրել- «Փյունիկ»
- Հայաստանի չեմպիոն – 2005, 2006, 2007, 2008, 2009
- Հայաստանի գավաթակիր – 2009
- Հայաստանի գավաթի խաղակության եզրափակչի մասնակից – 2006
- Հայաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2006, 2007
- Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2008, 2009
- «Ուլիս»
- Հայաստանի չեմպիոն – 2011
- Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2010
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ Նշված են 2004 թվականի և 2007-2008 թվականների տվյալները, 2005-2006 թվականների տվյալները բացակայում են։
- ↑ ««Пюник» выставил 2-х футболистов на трансфер» (ռուսերեն). Armsport.am. 18.12.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 30.7.2010-ին.
- ↑ «Футболисты «Пюника» переходят в «Улис»» (ռուսերեն). Armsport.am. 24.12.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 30.7.2010-ին.
- ↑ «Артур Асоян: мы продолжаем бороться за чемпионство» (ռուսերեն). Armfootball.com. 28.7.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 30.7.2010-ին.
- ↑ «10 игроков продлили контракт с «Улиссом»» (ռուսերեն). Armsport.am. 9.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 10.12.2010-ին.